Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զինվորական պարեկային մրցումները»՝ բիաթլոնի նախատիպ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բիաթլոնի մրցումները տարածված են աշխարհի շատ երկրներում։ Այդ մարզաձևի Աշխարհի գավաթի հեռարձակումները հեռուստաէկրանների մոտ են հավաքում միլիոնավոր մարդկանց. դրանք շատ դիտարժան են: Բիաթլոնի մրցավազքի էությունը որոշակի դահուկային երթուղիների հաղթահարումն է և հրաձգարանում կրակելը: Մարզիկները կրակում են հրացանից՝ կանգնած և պառկած դիրքերում, և եթե վրիպում են, ապա պետք է անցնեն 11 մետրանոց տուգանային շրջաններ, կամ էլ յուրաքանչյուր վրիպման համար վերջնական արդյունքին ավելացվում է 1 րոպե: Վրիպելու համար «տույժերի» կուտակումը կախված է մրցավազքի տեսակից:

Վազքի ժամանակ հրացանը գտնվում է մարզիկի մեջքին։ Հաղթողն այն բիաթլոնիստն է, ով ամենաարագն է հատում եզրագիծը և կրակելիս ամենաքիչն է վրիպել: Ներկայումս քչերը գիտեն, որ այս մարզաձևի ծագումը հասնում է դարերի խորքերը: Նորվեգիայի տարածքում հետազոտողները դահուկներով որսորդների ժայռապատկերներ են հայտնաբերել։ Դա պայմանավորված է հյուսիսային երկրներում մեծ քանակությամբ ձյան առկայությամբ և դրա վրայով առանց դահուկների քայլելու անհարմարությամբ։ Իսկ հրաձգությամբ ուղեկցվող դահուկային սպորտի ակունքները ռազմական ոլորտում են: Հին ժամանակներում նորվեգացիները հաճախ էին պաշտպանվում դանիական վիկինգների արշավանքներից, իսկ ձյան մեջ արագ տեղաշարժի համար օգտագործում էին դահուկներ, ընդ որում՝ նրանք ստիպված էին այդ տեղաշարժերի ժամանակ նաև սկզբում նետեր արձակել, իսկ ավելի ուշ՝ կրակել հրազենից:

Ժամանակակից բիաթլոնի նմանության առաջին մրցումները տեղի են ունեցել 1767 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին ծառայող զինվորականների մասնակցությամբ։ Այդ երկրների զինվորները մրցել են հրաձգությամբ ուղեկցվող դահուկավազքում։ Այնուամենայնիվ, նման մրցույթները լայն ժողովրդականություն չեն ստացել և երկար ժամանակ մնացել են որպես զինվորականների զբաղմունք։ Զինվորականների այդ հոբբին լիովին զարգացում է ստացել 20-րդ դարի սկզբին։ Պատմության մեջ առաջին անգամ «զինվորական պարեկային մրցումները», որոնք դարձել են բիաթլոնի նախատիպը, որպես ցուցադրական ներկայացումներ ներառվել են 1924 թվականի 1-ին Օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում։ 1930 թվականից սկսած 10 տարի շարունակ անցկացվել են «զինվորական պարեկների» դահուկավազքի աշխարհի առաջնություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բիաթլոնը ապառազմականացվել է։

Մրցումներին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այն մարզիկներին, ովքեր առնչություն չունեն զինվորական ծառայության հետ։ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է վերահսկել բիաթլոնի մրցումները 1953 թվականից: Մեկ տարի անց բիաթլոնը ճանաչվել է ինքնուրույն մարզաձև։ 1958 թվականին Ավստրիայում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, իսկ 1960 թվականին բիաթլոնը ներառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում։ 1978 թվականին ռազմական ինքնաձիգը փոխարինվել է սպորտային ինքնաձիգով։ 1993 թվականին ստեղծվել է Բիաթլոնի միջազգային միությունը, որը 5 տարի անց վերափոխվել է Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի։ Նշենք, որ կանանց շրջանում բիաթլոնի զարգացումը սկսվել է շատ ավելի ուշ։ Միայն 1980 թվականին են ընդունվել կանանց մրցումների կանոնները։ Եվ միայն 1992 թվականին է կանանց բիաթլոնն ընդգրկվել ձմեռային Օլիմպիական խաղերի ցանկում։

Բիաթլոնն առավել տարածված է եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սկանդինավյան երկրներ։ Նրա տարածման աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 60 երկիր։ 21-րդ դարի սկզբին բիաթլոնը հսկայական վերելք ու բուռն զարգացման փուլ է ապրել։ Այսօր ոչ մի խոշոր ձմեռային միջազգային մրցույթ չի անցկացվում առանց այդ հետաքրքիր և դիտարժան մարզաձևի: Բիաթլոնի մրցումները տարածված են աշխարհի շատ երկրներում։ Այդ մարզաձևի Աշխարհի գավաթի հեռարձակումները հեռուստաէկրանների մոտ են հավաքում միլիոնավոր մարդկանց. դրանք շատ դիտարժան են: Բիաթլոնի մրցավազքի էությունը որոշակի դահուկային երթուղիների հաղթահարումն է և հրաձգարանում կրակելը: Մարզիկները կրակում են հրացանից՝ կանգնած և պառկած դիրքերում, և եթե վրիպում են, ապա պետք է անցնեն 11 մետրանոց տուգանային շրջաններ, կամ էլ յուրաքանչյուր վրիպման համար վերջնական արդյունքին ավելացվում է 1 րոպե: Վրիպելու համար «տույժերի» կուտակումը կախված է մրցավազքի տեսակից:

Վազքի ժամանակ հրացանը գտնվում է մարզիկի մեջքին։ Հաղթողն այն բիաթլոնիստն է, ով ամենաարագն է հատում եզրագիծը և կրակելիս ամենաքիչն է վրիպել: Ներկայումս քչերը գիտեն, որ այս մարզաձևի ծագումը հասնում է դարերի խորքերը: Նորվեգիայի տարածքում հետազոտողները դահուկներով որսորդների ժայռապատկերներ են հայտնաբերել։ Դա պայմանավորված է հյուսիսային երկրներում մեծ քանակությամբ ձյան առկայությամբ և դրա վրայով առանց դահուկների քայլելու անհարմարությամբ։ Իսկ հրաձգությամբ ուղեկցվող դահուկային սպորտի ակունքները ռազմական ոլորտում են: Հին ժամանակներում նորվեգացիները հաճախ էին պաշտպանվում դանիական վիկինգների արշավանքներից, իսկ ձյան մեջ արագ տեղաշարժի համար օգտագործում էին դահուկներ, ընդ որում՝ նրանք ստիպված էին այդ տեղաշարժերի ժամանակ նաև սկզբում նետեր արձակել, իսկ ավելի ուշ՝ կրակել հրազենից: Ժամանակակից բիաթլոնի նմանության առաջին մրցումները տեղի են ունեցել 1767 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին ծառայող զինվորականների մասնակցությամբ։ Այդ երկրների զինվորները մրցել են հրաձգությամբ ուղեկցվող դահուկավազքում։ Այնուամենայնիվ, նման մրցույթները լայն ժողովրդականություն չեն ստացել և երկար ժամանակ մնացել են որպես զինվորականների զբաղմունք։ Զինվորականների այդ հոբբին լիովին զարգացում է ստացել 20-րդ դարի սկզբին։

Պատմության մեջ առաջին անգամ «զինվորական պարեկային մրցումները», որոնք դարձել են բիաթլոնի նախատիպը, որպես ցուցադրական ներկայացումներ ներառվել են 1924 թվականի 1-ին Օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում։ 1930 թվականից սկսած 10 տարի շարունակ անցկացվել են «զինվորական պարեկների» դահուկավազքի աշխարհի առաջնություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բիաթլոնը ապառազմականացվել է։ Մրցումներին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այն մարզիկներին, ովքեր առնչություն չունեն զինվորական ծառայության հետ։ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է վերահսկել բիաթլոնի մրցումները 1953 թվականից: Մեկ տարի անց բիաթլոնը ճանաչվել է ինքնուրույն մարզաձև։ 1958 թվականին Ավստրիայում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, իսկ 1960 թվականին բիաթլոնը ներառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում։ 1978 թվականին ռազմական ինքնաձիգը փոխարինվել է սպորտային ինքնաձիգով։

1993 թվականին ստեղծվել է Բիաթլոնի միջազգային միությունը, որը 5 տարի անց վերափոխվել է Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի։ Նշենք, որ կանանց շրջանում բիաթլոնի զարգացումը սկսվել է շատ ավելի ուշ։ Միայն 1980 թվականին են ընդունվել կանանց մրցումների կանոնները։ Եվ միայն 1992 թվականին է կանանց բիաթլոնն ընդգրկվել ձմեռային Օլիմպիական խաղերի ցանկում։ Բիաթլոնն առավել տարածված է եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սկանդինավյան երկրներ։ Նրա տարածման աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 60 երկիր։ 21-րդ դարի սկզբին բիաթլոնը հսկայական վերելք ու բուռն զարգացման փուլ է ապրել։ Այսօր ոչ մի խոշոր ձմեռային միջազգային մրցույթ չի անցկացվում առանց այդ հետաքրքիր և դիտարժան մարզաձևի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal