Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբ հագնում ես զինվորական համազգեստը, գիտես՝ հնարավոր է՝ կյանքդ տաս հանուն այդ համազգեստի». Լյովա Սահակյանը չնահանջեց իրեն վստահված դիրքից․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Լյովա Սահակյանը 2019 թ. հոկտեմբերից եղել է պայմանագրային զինծառայող: 2016- 2021 թթ. սովորել է Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան պետական համալսարանի Պատմություն բաժնում: Պայմանագրային ծառայության ընթացքում, հաշվի առնելով նրա գիտելիքները, պատրաստվածությունը, Լյովային շնորհվել է լեյտենանտի կոչում, ականանետային մարտկոցի 2-րդ ականանետային դասակի հրամանատարն էր: Լյովան զոհվել է ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի ժամանակ՝ Վարդենիսի դիրքերից մեկում 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը:

«Այդ տարածքում միակ հրետանին իրենն է եղել: Մինչև վերջին արկը կրակել է, դրանք վերջացել են: Երկուսս էլ պայմանագրային զինծառայող ենք, նույն տեղում ենք ծառայում: Մյուս դասակի հրամանատարն էլ ես էի: Ընդամենը մեկ օր առաջ իջա դիրքերից, հրաման էր եկել, որ սեպտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10-ին ներկայանամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ՝ վերապատրաստումների: Գնացի դասերի, նույն գիշերը կռիվ սկսվեց»,-«Փաստի» հետ զրույցում սեպտեմբերի 12-ի իրադարձություններն է վերհիշում Գևորգը՝ Լյովայի կրտսեր եղբայրը:

Ռազմական համալսարանից արագ դուրս է գալիս, որ հասնի դիրքեր՝ եղբոր մոտ: «Ամեն րոպե կապի մեջ էի նրա հետ: Մեկ կիլոմետր էր մնացել, որ հասնեինք իրենց: Բայց հակառակորդը մեզ էր սպասում՝ մեր մեքենան պայթեցրին, անձնակազմի կեսը վիրավորվեց: Ես էլ եմ այդ ժամանակ վիրավորվել: Երևանից մինչև Վարդենիս ամեն րոպե խոսել եմ եղբորս հետ: Րոպեների հարց էր մնացել, որ իրար հասնեինք, բայց հակառակորդը ճանապարհը փակել էր, մենք հայտնվել էինք փակ շրջանի մեջ: Մի կերպ ենք կարողացել դուրս գալ»,-նշում է զրուցակիցս:

Գևորգն արդեն վիրավոր է լինում այդ ժամանակ, զանգում է եղբորը: «Ամբողջ ճանապարհին ասում էի՝ նահանջեք, իջեք դիրքերից: Ասում էր՝ երբեք նման բան չեմ անի: Վիրավորվելուց հետո էլ ասացի՝ արի, գոնե ինձ փրկի, արձագանքեց՝ ես էլ եմ վիրավոր: Դատաբժշկական եզրակացությունն ունեք, սկզբից թևից է վիրավոր եղել, իսկ հետո ուղիղ սրտին են խփել»,-հավելում է նա:

Լյովան ավագ եղբայրն է: Եղբայրների միջև տարիքային տարբերությունը վեց տարի է: «Ամենա-ամենա եղբայրն է, մի բացասական հատկանիշ չունի, որ հիմա ասեմ: Երկու եղբայր ենք, վեց տարի է մեր միջև տարբերությունը, բայց ամեն քայլ միասին ենք արել: Ինքն առջևից էր գնում, ես՝ իր հետևից: Կռվի ընթացքում 3-4 ժամվա ընթացքում անասելի բաներ է արել, ես նույնը չէի կարող անել: Ուզում եմ, որ դրա մասին խոսեն, որ նրա արածի մասին բոլորն իմանան»,-ասում է Գևորգը:

Նորից վերադառնում ենք պատերազմի օրեր: «Առաջին զանգի ժամանակ ասաց՝ պատերազմը սկսվել ա, հրետանին խփում ա մեր ուղղությամբ: Տարածքը դարձրել են «սետկա»: Անձնակազմին ուղարկել էր թաքստոցներ, միայնակ հրետանի էր աշխատեցնում: Շատ ջղայնացա՝ զորքին հանի, արագ-արագ կկրակեք: Արձագանքեց՝ չէ, բա որ մի բան պատահի իրենց: 30-40 րոպե անդադար կրակից հետո կարողանում է հակառակորդին լռեցնել: Զորքը դուրս է գալիս, ամբողջ անձնակազմը երեք հրանոթով կրակում է: Ինչ-որ պահի կողքի դիրքից վաշտի հրամանատարը եղբորս տեղեկացնում է, որ հակառակորդը մեծաթիվ՝ մոտ 500-700 հոգանոց զորքով մտել է դիմացի ձորը և շատ արագ առաջ է գալիս: Երբ Լյովան ինձ ասաց, հիշեցի որոշ ժամանակ առաջվա մեր զրույցը: Դեռ այն ժամանակ ձորակի մեջ կոորդինատներ էինք հաշվել, որ կարողանայինք մեր ականանետներով կրակ վարել: Իրեն հիշեցրեցի այդ օրը, կոորդինատները: Վերջին 70-80 արկը հենց այդ՝ հակառակորդի ուղղությամբ է կրակել: Գիշերը երկուսի կողմերն արդեն արկերը վերջանում էին, կարծեմ Մարտունի էի հասել: Անձնակազմի հետ կապի մեջ էի, որ արկերը կարողանանք Լյովային հասցնել: Բարձրանում էինք դիրքեր, էլի զանգ եղբորս՝ շրջափակման մեջ էին, պարզ լսում էին հակառակորդի ձայները, արկերը վերջացել էին, արդեն անցել էին «բլիժնի բոյի»»,-նշում է Լյովայի եղբայրը:

Գևորգի՝ դիրքերը նահանջելու խնդրանքը Լյովան կտրականապես մերժում էր: Կրտսեր եղբայրն ասում էր՝ դիմացի, հասնում եմ, բայց Լյովան վստահ էր՝ եղբայրը չի հասցնելու, հակառակորդն արդեն շատ էր մոտեցել: «Դիրքերից չէր իջնում՝ խնդրում էի, ասում, պահանջում, ոնց հնարավոր էր: Չլսեց ինձ, չհամաձայնեց՝ ես դիրքերը չեմ թողնի: Հրամանատարի՝ նահանջի պահանջն էլ չի կատարել՝ չեմ իջնում, մինչև վերջին շունչը կռվում ենք: Այդ ընթացքում արդեն ես էլ վիրավորվեցի: Դա էլ իրեն չստիպեց նահանջել, կամ- կամի պայքարի մեջ էր Լյովը: Սա էր մեր վերջին խոսակցությունը»,-վերհիշում է Գևորգը:

Նա արդեն վիրավորվել էր, իսկ եղբայրը՝ Լյովան, կռիվ էր տալիս թշնամու դեմ: Հիմա արդեն հրամանատարներն են Գևորգին պատմում Լյովայի կյանքի վերջին րոպեների մասին, երբ երկու եղբայր այլևս չեն կարողացել զրուցել: Հրամանատարի՝ նահանջի հորդորներին արձագանքել է՝ վիրավոր ունեմ, մինչև նրան դուրս չբերեմ, դուրս չեմ գա դիրքից, իրար մենակ չենք թողնի: Դա էլ եղել է հրամանատարի հետ վերջին խոսակցությունը, դրանից հետո երևի թե ժամը չորսի կողմերը իր ռացիայով թուրքն է խոսել: Ողջ անձնակազմը զոհվել է՝ Հայկ Մուրադյան, Սաղաթել Սարգսյան, Արմեն Մխեյան, Վաղարշակ Սարմոսյան։ Որևէ դիրքից նահանջ չի եղել, մեկը մյուսին նայելով՝ մինչև վերջ կռիվ են տվել թշնամու դեմ: Գևորգն ասում է՝ հրամանատարը զինվորին չի լքել, զինվորը՝ հրամանատարին, ուրեմն ծառայության տարիներին Լյովան կարողացել է փոխվստահության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծել: Գևորգն արդեն ապաքինվում է: Հարցնում եմ՝ վերադառնալո՞ւ եք ծառայության, հստակ իմանալով իմ հարցի պատասխանը:

«Բնականաբար: Երկրորդ տարբերակ լինել չի կարող: Պայմանագրային զինծառայող չէինք դարձել գումարի համար: Մինչև 2019 թ.-ը, երբ ամիսների տարբերությամբ անցանք զինծառայության, գյուղատնտեսությանն առնչվող բիզնես ունեինք, ոչ մի բանի կարիք չունեինք: Հորեղբորս տղան այդ ժամանակ պայմանագրային ծառայության անցավ, մեր խոսակցությունների արդյունքում սկզբում ես, հետո արդեն Լյովան անցանք պայմանագրային ծառայության: Ու նվիրվեցինք այդ գործին: Սա ծառայություն է, երբ հագնում ես համազգեստը, գիտես, որ, հնարավոր է, մեկ օր կյանքդ էլ տաս հանուն այդ համազգեստի, հայրենիքի, ընտանիքի, հանուն մեր հող ու ջրի, ու սրանք ուղղակի խոսքեր չեն: Շատերի համար գուցե դա այդպես չի եղել, բայց ես ու եղբայրս այդպես ենք մտածել, հիմա էլ բան չի փոխվել: Չեմ կարող եղբորս գործը կիսատ թողնել: Եթե մինչև հիմա ծառայությունը պարտականություն էր, հիմա ավելի մեծ պարտականություն ունեմ՝ պետք է եղբորս վրեժն առնեմ ու պարտք ունեմ հայրենիքիս առաջ: Հիմա հայրենիքս վատ վիճակում է, իսկ հայրենիքն իր մեջ ամենակարևոր մարդկանց է ներառում, ամենակարևորն՝ ընտանիքը: Լյովան երեք անչափահաս երեխա ունի»,-եզրափակում է Գևորգը:

Շարունակելու են բնակվել Ծովակ գյուղում, Գևորգի խոսքով՝ ոչ մի քայլ այս ու այն կողմ: Հիմա Լյովան էլ է այնտեղ՝ ընտանեկան գերեզմանատանը: Ընտանիքն ամեն օր այցելում է նրան, իսկ Երևանն իրենցից բավականին հեռու է, ուզում են՝ Լյովան իրենց ավելի մոտ լինի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal