Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն ինչի պատրաստ էի, բացի Սարգիսի մահվան լուրը լսելուց. երբ երեկոյան տան մոտ մեքենա է կանգնում, մտածում եմ՝ հիմա դուռը բացելու է ու ներս մտնի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սարգիսն անգամ անծանոթ միջավայրում կարող էր տրամադրություն ստեղծել: «Լավ էր երգում, ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, երեք տարի էլ՝ երգի դասերի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիս Անանյանի մայրիկը՝ տիկին Վարդուհին:

Ասում է՝ շփվող էր, ընկերասեր, ընկերներով իրար թև ու թիկունք էին, եթե մեկը գումար ունենար, մյուսը՝ ոչ, ունեցածը բաժանվում էր բոլորի մեջ, ընկերներից մեկն էլ է Սարգիսի հետ զոհվել: «Ամուսինս արտագնա աշխատանքի հաճախակի էր մեկնում, Սարգիսն էր տան մեծը, տան անելիքները միշտ իր հետ էինք քննարկում»,-նշում է զրուցակիցս:

Ծնողները շատ էին ցանկանում, որ ավագ որդին ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժնում սովորի, մաթեմատիկան ու ֆիզիկան սիրելի առարկաներից էին: «Բայց ինքը Պոլիտեխնիկին էր հակված, միասնական քննություններից հետո երկու բալ չհերիքեց, որ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ընդունվի: Ճանապարհը տարավ Պոլիտեխնիկ՝ Էներգո բաժինը: 2014 թ.-ին զորակոչվեց բանակ: Ծառայել է Հադրութում, հետախուզական վաշտում: 2016 թ.-ին զորացրվել է, մասնակցել է Քառօրյա պատերազմին՝ չնայած այդ մասին զինգրքույկում որևէ գրառում չի արվել»,պատմում է մայրիկը: Քառօրյա պատերազմի օրերին որդուն պետք է Ջաբրայիլի հոսպիտալում վիրահատեին, ճողվածք ուներ, սակայն սկսվում է պատերազմը, հիվանդանոց վիրավորներ են բերում, վիրահատության համար հոսպիտալ եկած չորս տղաները, այդ թվում՝ Սարգիսը, իրենց տեղը «զիջում» են Ապրիլ յանի տղաներին:

«Գիտեինք, որ հոսպիտալում է, մեկ էլ աչքովս նկար է ընկնում՝ Սարգիսը ազատամարտիկների հետ: Ջաբրայիլն իր համար ճակատագրական վայր էր, Քառօրյայի ժամանակ այդտեղի դիրքերում է եղել, բայց Հադրութի իր զորամասը չի մասնակցել պատերազմին: Ինչևէ, զինգրքույկում նշեցին որպես մարտական գործողությունների մասնակից, 30 տոկոսի չափով զեղչեցին մեկ տարվա ուսվճարը: Մի տեսակ հիասթափություն կար իր մեջ այդ իրադարձություններով պայմանավորված, ասում էր՝ քաղաքում նստած որևէ մեկը չի իմանում, թե պատերազմի դաշտում ինչ է կատարվում»,-նշում է տիկին Վարդուհին:

Սարգիսն ուսումն ավարտին չհասցրեց, բայց ձեռքերը ծալած չէր նստում, իր համար կարևոր էր աշխատանք ունենալն ու տանն օգտակար լինելը: 44-օրյա պատերազմին Սարգիսը կամավոր է մեկնել: «Երբ պատերազմն սկսվեց, անընդհատ փնտրտուքների մեջ էր, թե ոնց հասնի Արցախ, իհարկե, մեզանից թաքուն: Զանգահարել էր Ապարանի ազատամարտիկների ջոկատին, ասել էին, որ արդեն Արցախում են: Մի հարևան ունեինք, հրամանատարի տեղակալ էր, գալիս է, բակի տղաներին ասում՝ սա թուղթն է, ով ցանկանում է, թող իր անունը գրի, մեկնենք ռազմադաշտ: Մեր շենքից չորս հոգի գնացին, մեկն էլ՝ թուղթը բերողի տղան, ով զոհվեց: Հայրն էլ որդուն հուղարկավորելուց մի քանի օր հետո մահացավ, չդիմացավ այդ ցավին»,-վերհիշում է մայրիկը:

Սարգիսը վերջին պահին է ասում, որ պատերազմ է գնում. «Մամ, 10 օրով գնում եմ Գորիս, իմ որոշումն է, եթե ես չգնամ, մյուսը չգնա, թողնենք, որ թուրքը մեր տուն մտնի՞: Հիմա վեր կացեք, տեսեք, որ արդեն տուն է մտել: Վիճեցինք, նեղվեցինք, բայց իրեն հետ պահել չկարողացանք: Մեկ-մեկ ինձ մեղադրում եմ՝ գուցե հեշտ թողեցի իրեն: Մեկնեց սեպտեմբերի 30-ին, 13 օր իր հետ կապի մեջ ենք եղել, կարևորն իր ձայնը լսելն էր: Հոկտեմբերի 12-ի գիշերը, որի առավոտյան պիտի վերադառնային տուն, տան բոլոր անդամների հետ խոսեց: Այդ օրը պետք է գային, բայց մեքենան չէր գնացել, իրենց փոխարինող ջոկատն այդ օրն էր եկել: Հաջորդ օրը պայմանավորվել էին, որ եղբայրն ու ընկերները մեքենաներով գնան Գորիս, իրենք էլ Արցախից կգան ու կվերադառնան Երևան: Ճանապարհին զանգում է եղբորը, ինչոր հարց ճշտում, և վերջ: Տղաներն այստեղից հասնում են Գորիս, սպասում, բայց ոչ ոք չի գալիս: Կարողանում են մեկի հետ խոսել, իմանում, որ Ջաբրայիլում տղաներին ԱԹՍ-ն հարվածել է, երեքը զոհվել են, բայց Սարգիսը վիրավոր է: Այդ պահին չեն կողմնորոշվում՝ ինչ անել, վերադառնում են Երևան: Այդ օրն էլ եղբորս ընկերը՝ Վահագն Թումասյանն էր զոհվել, գնացել էի իր մայրիկին ցավակցելու: Ի՞նչ իմանայի, որ ես էլ եմ այդ օրին հասել»:

Օրեր շարունակ փնտրել են Սարգիսին: Շատերն ասել են, որ ոտքերից է վիրավոր: Մայրիկն ասում է ՝ ամեն ինչի պատրաստ էի, բացի իր մահվան լուրը լսելուց: Հինգ օր եղբայրն ու ընկերները փնտրել են բոլոր հիվանդանոցներում, ոչ մի լուր: Որոշել են Արցախ մեկնել: «Իր հետ մի տղա կար, ողջ է, ասել էր, որ իրենց տարել են Իշխանաձորի՝ անտառում գտնվող հոսպիտալ: Դրանից հետո Սարգիսին չէր տեսել: Իրականում անհայտ հարցեր շատ կան իր պատմության մեջ: Օրինակ՝ այդ տղան ասում էր, որ Սարգիսի գլխին հարված չի եղել, բայց էպիկրիզում գրված է՝ գլխի ջնջխում: Ամենակարևորը՝ չգիտենք, թե վիրավորվելուց հետո երբ և որտեղ է մահացել, մահվան վկայականում որպես մահվան օր գրված է հոկտեմբերի 13-ը ժամը 00:00-ին: Բայց շատերն են պնդում՝ ամսի 13-ին ինքը ողջ է եղել: Այն ընթացքում, երբ իրեն էինք փնտրում, ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում Սարգիսին շատ նման մի տղա է պառկած, գուցե ինքն է: Տասնյակ տղաներ հիվանդանոցում պառկած էին, շատերը՝ կոմայի մեջ, յուրաքանչյուրի համար սիրտս մղկտում էր, ինչ կապ ունի, որ ես լույս աշխարհ չէի բերել: Ավաղ, տղան, ում շատ էին նմանեցրել Սարգիսիս, որդիս չէր: Շարունակում էին փնտրել: Տղաները սկսել էին նաև դիահերձարաններում փնտրել: Գորիսում էին գտել: Ցավալին այն է, որ ամեն ինչ շատ բարձիթողի վիճակում էր՝ պատերազմից սկսած: Երեխեքի մեծամասնությունը փաստաթուղթ չուներ, դրա համար շատերին բավականին ուշ էին գտնում, անգամ հիմա էլ ասում են, որ մասունքներ կան, ծնողները հրաժարվում են հուղարկավորել»,-ասում է տիկին Վարդուհին:

Իսկ վերջում անսահման կարոտի մասին: «Իր պակասը շատ է զգացվում բոլորիս համար: Սարգիսից փոքր՝ 24 և 13 տարեկան տղաներ ունեմ: Ամենափոքր տղայիս երկու տարի է՝ չենք կարողանում սթրեսից դուրս բերել, իր մեջ ամեն ինչ տակն ու վրա է եղել: Որպես մայր՝ ամենամեծ հարվածը ես եմ ստացել, բայց ցավն իմ մեջ խորտակում եմ, քանի որ տեսնում եմ՝ այս ցավը տղաներիս կործանման է տանում: Եթե մի քիչ սթափ չմտածես, իրականությանը ճիշտ աչքերով չնայես, կկործանվես: Մեր երեխային կորցրել ենք, երբ թուլանում եմ, տղաներս ավելի են ընկճվում: Երկու տարի է, ավելի ճիշտ այն օրը, երբ դեպքը եղել է, կյանքը մեզ համար կանգ է առել: Ապրում ենք ապրելու համար, չենք մեռնում, եթե մեր ձեռքը լիներ մեռնելը, ամենահեշտ տարբերակը դա կլիներ, որ այս անվերջանալի ցավը չշարունակվեր: Երևի դեռ անելիք ունենք, որ կարողանում ենք այս ցավին դիմադրել: Որդուս վերջին անգամ չեմ տեսել, միշտ սպասում եմ իրեն, երբ երեկոյան տան մոտ մեքենա է կանգնում, մտածում եմ, որ հիմա դուռը բացելու է ու ներս մտնի»,-եզրափակում է Սարգիսի մայրիկը:

Մեր մոտ մեկ ժամ տևած զրույցի ժամանակ տիկին Վարդուհին խուսափում էր զոհվել կամ մահանալ բառերն արտաբերել, չէի համառում, ինչ է սիրելի մարդու մահը, եթե ոչ քո կյանքի դադար: Հ. Գ. Սարգիս Անանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Բոլոր այն դպրոցներում, որտեղ սովորել է Սարգիսը, հիշատակի անկյուններ են ստեղծել նրա ու իրենց մյուս սաների համար, իսկ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում նրա անունով դասասենյակ է բացվել: Աբովյանի քաղաքապետարանի դիմացի այգում տղաների անունով եղևնիներ են տնկվել: Սարգիսն այժմ հարազատ քաղաքի գերեզմանատանն է, այնտեղ են նաև աբովյանցի 90 տղաները, շատերն էլ Եռաբլուրում են...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal