Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խմորհունցից մինչև բազմաֆունկցիոնալ հարիչներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարիչը (խառնիչ, միքսեր) արդյունաբերական կամ խոհանոցային գործիք է, որը նախատեսված է տարբեր բաղադրության նյութերը մեկ ամբողջության մեջ խառնելու, միասեռ զանգված դարձնելու համար: Այն մեծապես հեշտացնում է մարդու աշխատանքը և ի սկզբանե նախատեսված է եղել որպես խմորհունց։ Իրականում խմորի ավտոմատ խառնիչը վերջերս է դարձել ժամանակակից տնային տնտեսուհիների առօրյա օգտագործման սարք։ Մինչև 1919 թվականը նրանք ձեռքով են խառնել ու հունցել խմորը՝ բավական ուժ գործադրելով լավ արդյունք ստանալու համար։ Եվ այդ ամենը զգալիորեն երկարեցրել է աշխատանքի ընթացքը, բարդացրել այն, իսկ խմորը անհրաժեշտ կոնսիստենցիայի չի ստացվել։

KitchenAid-ը եղել է առաջին ընկերությունը, որը մտածել է խոհանոցային կյանքը հեշտացնելու մասին և մասսայական վաճառքի է հանել խմորի խառնիչը։ Կարծիք կա, որ այդ հրաշք մեքենայի ստեղծման գաղափարը պատկանում է ինժեներ Հերբերտ Ջոնսթոնին։ 1908 թվականին փողոցով քայլելիս նա նկատել է, թե ինչպես է հացի արտադրամասի մի երիտասարդ բանվոր հացի խմոր հունցում։ Հերբերտին ապշեցրել է այդ գործընթացի աշխատատարությունը: Տեսածից հետո նա սկսել է մտածել, թե ինչպես օգնի մարդկանց թեթևացնել ծանր աշխատանքը: Վեց տարի անց հայտնվել է Hobart H խառնիչը 75 լիտր տարողությամբ։ Իհարկե, այդ առաջին սարքը քիչ է նման եղել նրանց, որոնք մենք սովոր ենք տեսնել ժամանակակից աշխարհում: Այն եղել է մեծ, անշնորհք, բայց արագորեն գրավել է շատ արդյունաբերողների ուշադրությունը:

Ջոնսթոնը որոշել է կանգ չառնել դրա վրա, նրա նպատակը եղել է ավելի ընդգրկուն, քան հացաբուլկեղենի, հրուշակեղենի և հացի խանութների ապահովումը. նրան պետք էր այդ սարքը հասցնել լայն զանգվածներին, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա մի փոքր հեշտացնել իր կյանքը: Նրա ջանքերով 1919 թվականին արտոնագրվել է տնային օգտագործման համար նախատեսված առաջին ստացիոնար խառնիչը Hobart H-5–ը (4,8 լ տարողությամբ): Այն ևս ստացվել է շատ ծանր, ինչպես և՝ արտաքինից ոչ գրավիչ, բայց տնային տնտեսուհիներին այն հիացրել է: Այդ ժամանակներում KitchenAid ապրանքանիշն ունեցել է մրցակիցներ, որոնք տեսել են լավ առևտրային ներուժ խոհանոցային խմորի մեքենաների արտադրության մեջ: Դրանցից գլխավորը եղել է Sunbeam Mixmaster-ը: Այդ ընկերությունը սկսել է զբաղվել ոչ միայն նման սարքերի արտադրությամբ, այլ նաև տեխնիկական բարելավմամբ, մշակմամբ և պարզեցմամբ:

Նրանք առաջինն էին, որ հայտնագործել են շարժական հարվահանները, որոնք խթան են դարձել տարբեր ֆունկցիոնալ կցորդների արտադրության համար։ 1930-ականներին ԱՄՆ–ում սկսվել է Մեծ դեպրեսիան։ Ճգնաժամը ծանր հարված է հասցրել կյանքի և արտադրության բոլոր ոլորտներին։ Ընկերությունների համար անշահավետ է դարձել ծանր ստացիոնար մեքենաներ արտադրելը, քանի որ մարդիկ պարզապես չէին կարող իրենց թույլ տալ դրանք գնել: Հենց այդ ժամանակահատվածում էլ խառնիչները սկսել են կորցնել իրենց ծավալները, ձեռք բերել ավելի կոմպակտ չափեր: Մետաղական պատյանները սկսել են փոխարինվել ավելի էժան պլաստիկներով, և շուտով, մասնավորապես 1952 թվականին, Sunbeam Mixmaster-ը հայտարարել է աներևակայելի կոմպակտ հարիչի վաճառքի մեկնարկի մասին, որը կարելի էր պահել մեկ ձեռքով և տեղափոխել խոհանոցում սենյակից սենյակ: Այդպես էլ հայտնվել են մեր ժամանակակից հարիչների նախնիները:

Խոհանոցային ժամանակակից այդ օգնականները արտաքին տեսքով քիչ են տարբերվում իրենց նախորդներից: Ձևերը, գույնը փոխվել են, բայց հիմնական տարբերությունը՝ ոչ, այն է՝ ֆունկցիոնալությունը: Առաջարկվող սարքերի մոդելային տեսականին նույնպես փոքր-ինչ պակասել է, փոխարենն ավելացել են օգտագործման եղանակները, այն է՝ խմորհունցից հիմա դրանք դարձել են բազմաֆունկցիոնալ հարիչներ: Հայտնվել են նաև տարբեր կցորդներով հարիչներ, որոնք ոչ միայն խառնում են, այլ նաև կտրատում, մանրացնում և կատարում բազմաթիվ այլ գործառույթներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal