Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեխակ. ի՞նչ օգտակար հատկություններ ունի այս համեմունքը, և ինչո՞ւ այն չեն օգտագործում դրա հայրենիքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բու ր ա վետ մե խ ա կ ը ( S y z y g i u m aromaticum) 10-12 մ բարձրությամբ մշտադալար արևադարձային ծառ է մրտենի ընտանիքից: Նրա հայրենիքը Մոլուկկյան կղզիներն են: Ժամանակակից աշխարհում այս համեմունքի հիմնական արտադրողներն են Հնդկաստանը, Շրի Լանկան, Մոլուկկան, ինչպես նաև Կարիբյան և Պեմբա կղզիները, Զանզիբարը և Մադագասկարը: Համեմունքի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական անվանումները գալիս են լատինական «clavus» անունից, որը տրվել է այդ ծառի բողբոջ ձևի պատճառով, որը մեխ է հիշեցնում: Վեց տարեկան ծառերից համեմունք ստանալու համար պոկում են չհասած բողբոջները, մի քանի րոպե ընկղմում եռացող ջրի մեջ, ապա չորացնում արևի տակ:

Արդյունքում նրանք ձեռք են բերում կարմրավուն երանգով մուգ շագանակի գույն՝ ուժեղ յուրահատուկ բույրով և դառը այրող համով: Համեմունքի որակը կարելի է ստուգել շատ պարզ եղանակով. պարզապես բողբոջը պետք է գցել ջրի մեջ: «Որակյալ» համեմունքային բողբոջը խորտակվում է կամ գլուխը ուղղահայաց վեր բարձրանում: Մեխակի հիմնական արժեքը բարդ կազմ ունեցող եթերայուղն է, որի պարունակությունը կարող է հասնել 15 % -ի: Բացի եթերայուղից, բողբոջները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ամինաթթուներ, ալկալոիդներ, B1, B2 վիտամիններ, ֆլավոնոիդներ, անտոցիաններ, սալիցիլաթթուներ, ստերոլներ, տանիններ, խեժ և լորձային նյութեր: Համեմունքների մեջ մեխակն իր անուշաբուրության շնորհիվ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, բայց հետաքրքիր է, որ մոլուկկաների և ինդոնեզացիների խոհանոցում այն գործնականում չի օգտագործվում:

Տեղի բնակիչները, որոնք այդ համեմունքի հիմնական սպառողներն են, նախընտրում են այն ավելացնել ծխախոտին: Մեխակի համով ծխախոտը անչափ տարածված է, և այդ քաղցր բույրը տարածվում է Ինդոնեզիայի տներում, ռեստորաններում, խանութներում ու գրասենյակներում: Փոխարենը որպես համեմունք մեխակը շատ տարածված է Չինաստանում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում, որտեղ դրանով համեմում են մսով և բանջարեղենով ուտեստները, բրինձը, քաղցրավենիքը և խմիչքները: Մինչ վերջերս էլ մեխակի բողբոջներից պատրաստված վզնոցները համարվել են արդյունավետ միջոց ժանտախտի վարակից պաշտպանվելու համար, բացի դա, բողբոջների խառնուրդը ծառայել է որպես հուսալի դեղամիջոց խոլերայի դեմ:

Հնդկական ավանդական բժշկության մեջ մեխակը օգտագործում են որպես ցավազրկող, և կա կարծիք, որ սննդի մեջ մեխակի կանոնավոր օգտագործումը բարելավում է տրամադրությունը և բարձրացնում սեռական ակտիվությունը: Եվրոպայում վաղ միջնադարում մեխակը ավելի շատ օգտագործել են խնկի փոխարեն, ավելի քիչ՝ որպես դեղամիջոց, և դրանից էլ ավելի քիչ՝ որպես համեմունք: Եվրոպական գրականության մեջ մեխակի առաջին նկարագրությունը տվել է հռոմեացի հեղինակ Պլինիոսը իր հայտնի «Բնական պատմություն» աշխատության մեջ, որը գրվել է մեր թվարկության 1-ին դարում: Այնտեղ գված է, որ բժշկության մեջ մեխակը միջոց է, որը ուժեղացնում է ստամոքսը և լ յարդը, նպաստավոր է շնչառական տրակտի տարբեր հիվանդությունների դեպքում, ազատում է ատամի ցավից, բարելավում է հիշողությունը և անգամ բորբոքում է սերը:

Միջնադարյան եվրոպական բժշկության մեջ մեխակը համարվել է արդյունավետ միջոց ժանտախտի և համաճարակային այլ հիվանդությունների դեպքում: Որպես համեմունք՝ մեխակն սկսել են օգտագործել միայն Վերածննդի դարաշրջանի և Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակներից: Ժամանակակից տեսանկյունից, մեխակի բողբոջները պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ունեն մանրէասպան, ֆունգիցիդային, միջատասպան, հակաբորբոքային, ցավազրկող, սպազմոդիկ և հակաքորային ազդեցություն: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեխակն օգտագործվում է խոզի, գառան և որսի մսերից պատրաստված ուտեստներում: Այն օգտագործվում է ծովատառեխ ապխտելիս և ձուկ եփելիս, բանջարեղենային և մրգային պահածոներում, հյութերում և կոմպոտներում, հրուշակեղենային արտադրանքում և տաք ըմպելիքներում, մեխակ ավելացնում են գինու, թեյի և սուրճի մեջ:

Մեխակը որպես համեմունք օգտագործելիս մեծապես բարելավվում է մարսողությունը, նվազում է աղիներում գազերի առաջացումը և աղեստամոքսային վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգը: Գիտականորեն ապացուցված է, որ մեխակով համեմված սնունդը խթանում է սեռական ցանկությունը: Մեխակը, անկասկած, պետք է համարել օգտակար հատկություններով համեմունք, բայց դրա չափից ավելի օգտագործումը կարող է հարբեցողության երևույթներ առաջացնել, որն ուղեկցվում է կենտրոնական նյարդային համակարգի գործառույթների աննշան խանգարումներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal