Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էրդողանի անկման հեռանկարներն ու թուրքական հավակնությունների գույնզգույն «ներկապնակը». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհաքաղաքական շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրա շրջանակներում որոշ տարածաշրջանային խաղացողներ սկսել են շատ ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Դրանցից մեկը Թուրքիան է։ Տասնամյակներ կամ նույնիսկ տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ թուրքական պետությունը կարող է այնքան հզորանալ, որ ի վիճակի լինի իր ազդեցությունը տարածել իր հարևան երկրներում, անգամ ներթափանցել այլ տարածաշրջաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Թուրքիայի ունեցած ներուժը նրան արդեն իսկ հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհում առաջատարի կամ հեգեմոնի հավակնություններ ունենալ, որի արդյունքում այդ երկրի շահերը բախվում են այլ մահմեդական պետությունների՝ մասնավորապես մահմեդական աշխարհում մեծ դերակատարում ունեցող Սաուդյան Արաբիայի և Իրանի շահերի հետ։

Միևնույն ժամանակ, Թուրքիան հետևողական քայլեր է ձեռնարկում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում և այս ուղղությամբ նույնիսկ որոշակի հաջողություններ է գրանցել։ Օրինակ՝ անցյալ տարի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թուրքական խորհուրդը) վերակազմավորվեց որպես Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Իսկ այս տարի արդեն այդ կազմակերպության շրջանակներում քննարկման առարկա են դառնում այնպիսի խոշոր նախագծեր, ինչպես, օրինակ՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Միջին միջանցք (Middle Corridor): Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները լայն հնարավորություններ են բացել այս ծրագրի իրականացման համար, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապող երկաթուղային բեռնափոխադրումների և լաստանավային համակարգ է։

Մյուս կողմից՝ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է մի շարք հակամարտություններում՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Արցախում։ Իսկ այս հակամարտություններում ներգրավվածությունը դիտարկվում է որպես թուրքական ազդեցությունը տարածելու լծակ։ Պարզ է, որ Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան Կայսրության նախկին փառքը, սակայն միջազգային արենայում այդպիսի ամբիցիաներ ներկայացնելու համար միայն բարենպաստ աշխարհագրական դիրքը բավարար չէ, այդ երկիրը պետք է ունենա շատ մեծ ռեսուրսային բազա, ինչպես նաև տնտեսական ու տեխնոլոգիական շատ բարձր զարգացածության մակարդակ, ինչը թուրքական պետությունը չունի։ Ուստի, դրա արդյունքում է, որ, միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարի հայտ ներկայացնելու հետ մեկտեղ, Թուրքիան բախվում է ներքին խնդիրների՝ մասնավորապես թուրքական արժույթը արժեզրկման նորանոր ռեկորդներ է սահմանում, իսկ գնաճը չի դադարում։ Բնականաբար, տնտեսական այսպիսի պայմաններն իրենց ազդեցությունն են ունենում նաև հանրային տրամադրությունների վրա։

Իսկ քաղաքացիների դժգոհությունները մեծ նշանակություն կարող են ունենալ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ 2023 թվականը թուրքական քաղաքականության մեջ խորհրդանշական իմաստ ունի, քանի որ լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, իսկ Էրդողանը փորձում է թուրքական հասարակությանը ցույց տալ, թե որպես առաջնորդ ինքը գերազանցել է իրենց հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, քանի որ Թուրքիան իր օրոք մեծ հաջողություններ է գրանցել և ընդլայնել է իր ազդեցությունը։ Սակայն տնտեսական դժվարությունների հետ մեկտեղ թուրքական հանրային տրամադրությունների վրա ազդում են նաև Էրդողանի վարչակարգի քաղաքական հետապնդումները, ընդդիմադիրների, մամուլի նկատմամբ դաժան ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ Էրդողանի վարկանիշն ընկնում է։ Տարբեր գնահատականների համաձայն, նրա վարկանիշը 30 տոկոսի սահմաններում է։

Եվ դա առիթ է տալիս այնպիսի քննարկումների, որ հաջորդ տարվա ընտրություններում գործող նախագահը կարող է պարտվել, իսկ նրա հիմնական մրցակիցներից է Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը կարող է իր շուրջը միավորել այլ ընդդիմադիր ուժերի և հաջողություն գրանցել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ հիմիկվանից Էրդողանը մի կողմից գործի է դրել ճնշումների գործելակերպը, քանի որ Թուրքիայի դատախազությունը սկսել է պահանջել ազատազրկել և քաղաքական գործունեության իրավունքից զրկել Իմամօղլուին, իսկ մյուս կողմից էլ իր իշխանության վարկանիշը բարձրացնելու համար դիմում է նոր ավանտյուրաների՝ թուրքական հանրությանը մեկը մյուսին հետևող «հաղթանակներով» կերակրելու համար։ Իսկ այդ արկածախնդրությունները կարող են լինել նաև ռազմական նոր ներխուժումների կամ օպերացիաների տեսքով։

Հաշվի առնելով առկա փորձը՝ պետք է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների ուղղությունները կարող են լինել Սիրիան, Իրաքը, Լիբիան, ինչու չէ՝ նաև Հարավային Կովկասը։ Ուստի, բացառված չէ՝ Արցախում ևս նոր էսկալացիա հրահրվի, որի ընթացքում Թուրքիան կարող է կրկին ներգրավել վարձկան ահաբեկիչներին։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե հաջորդ տարի Էրդողանը չվերընտրվի։ Թերևս հնարավոր է Թուրքիայի ներքաղաքական մթնոլորտը թեժանա կամ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Օրինակ՝ Անկարան կարող է ավելի շատ թեքվել դեպի Արևմուտք, որին հիմա Էրդողանը մեղադրում է իրեն տապալելու փորձերի մեջ, հնարավոր են որոշակի փոփոխություններ հարևանների հետ հարաբերություններում, բայց, ընդհանուր առմամբ, այդ երկրի ընդհանուր քաղաքական գծի մեջ մեծ փոփոխություններ դժվար թե տեղի ունենան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal