Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։

Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։

Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։

Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։

Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal