Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էլի գեղեցիկ խոսքերի գիրկն ենք ընկել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի այսօրվա վարքագիծը, ամենօրյա բնույթ կրող սադրանքները նաև մեր կողմից զուգահեռ չաշխատելու հետևանքն են: Այս կարծիքին է իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:

«Խաղաղության ինչ-որ պայմանագիր, խաղաղության երաշխիքներ ենք փնտրում՝ զուգահեռ չաշխատելով, ցույց չտալով, որ ունակ ենք մեր սահմանները պահպանել: Բնական է, որ այս իրավիճակից Ադրբեջանն առիթավորվելու է, փորձելու է անվերջ սադրանքների դիմել, ինչը նորություն չէ: Բացի այդ, երբ մեր բարեկամ պետությունները հօգուտ մեզ հայտարարություններ են տարածում, պետք է հասկանալ, որ Ադրբեջանը փորձելու է վիճարկել դրանք: Երբ պետությունները հայտարարում են Հայաստանի տարածքային ամբողջականության կարմիր գծերի մասին, Ադրբեջանը սադրանքներով ու իրեն բնորոշ վարքագծով փորձում է տեսնել, թե այդ հայտարարություններն իրականության մեջ ինչ մակարդակի են: Ու կրկին պարզվում է, որ, մենք, ցավոք, էլի գեղեցիկ խոսքերի գիրկն ենք ընկել: Բան չունեմ ասելու, մեր բարեկամներն են, բայց, վերջիվերջո, պետք է հենց մենք պահպանենք մեր սահմանները, ինչը տեսնելով՝ նույն մեր բարեկամներն իրապես մեր կողքին կկանգնեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում, որքան էլ բարեկամ լինեն, մեր կողքին չեն կանգնելու:

Առկա իրավիճակը վերլուծելով բանակցային գործընթացի համատեքստում՝ նա հավելեց. «Թեպետ առաջին հայացքից այսօր առկա իրավիճակը կարող է խառնաշփոթ հիշեցնել, բայց շատ բնական, նաև դիվանագիտական զարգացումներ են, որոնք նաև կանխատեսելի են: Հայտարարվում էր, թե մինչև տարեվերջ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց, ըստ իս, ամեն դեպքում, դա տեղի չէր ունենա մի քանի պատճառով: Նախ՝ նման հապճեպ ձևով խաղաղության պայմանագրեր չեն կնքվում, եթե, իհարկե, այն կապիտուլ յացիա չէ: Իրական խաղաղության պայմանագրի դեպքում սահմանազատումը, սահմանագծումը և ամեն ինչ պետք է պարզ լինի: Երկրորդ՝ խաղաղություն են ուզում կնքել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Արցախը թողնելով որպես Ադրբեջանի ներքին խնդիր: Սա ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ միջազգային կառույցներն արդեն միջամտելու իրավունք ձեռք կբերեն հենց Ադրբեջանի ներքին խնդրի համատեքստում՝ օգտագործելով «ազգերի ինքնորոշում», «անջատում հանուն փրկության» տերմինալոգիան»:

Նրա խոսքով, Ադրբեջանը, լավ հասկանալով, որ նշվածն իրեն ձեռնտու չէ, չի գնա խաղաղության պայմանագրի ճանապարհով, որովհետև այդ դեպքում երկու տարբերակ կունենա. «Առաջին տարբերակով Արցախում անմիջապես զանգվածային կոտորածի, տեղահանումների կամ պատերազմի պետք է դիմի, որ դրանից հետո Արցախի ինքնորոշման հարց չլինի: Կամ էլ պետք է դեմ հանդիման գնա միջազգային կառույցներին, որոնք կփորձեն Արցախի միջոցով միջամտել Ադրբեջանի ներքին հարցերին՝ ասելով, որ, ինչպես բնութագրում են եվրոպացիները, կան «էթնիկ հայեր, որոնք փորձում են ինքնորոշվել», ու իրենք աջակցելու են այդ ինքնորոշմանը: Այդ ժամանակ արդեն այլ պետություններ են խառնվելու գործին: Կարծում եմ՝ Ադրբեջանը չի գնա խաղաղության պայմանագրի՝ զուգահեռ փորձելով սրել իրավիճակը: Չի բացառվում նաև մեկ այլ պատերազմ, որով ամեն ինչ կչեղարկվի, և այդ պատերազմի արդյունքից կորոշեն իրենց քայլերը»:

Անդրադառնալով Իրանի գործոնին, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը, փոխադարձ մեղադրանքներին՝ մեր զրուցակիցը նշեց. «Արևմուտքը ՌԴ-ի ուժերը մաշեցնելու համար Ուկրաինան պլացդարմ սարքեց, այսօր Թայվանն են նման պլացդարմի վերածում Չինաստանի համար, Ադրբեջանն էլ Իրաքյան Քրդստանի շրջանն է որպես պլացդարմ պատրաստում Իրանի համար: Բայց սա ոչ թե Ադրբեջանի, այլ այն երկրների ռազմավարությունն է, որոնք Արցախյան վերջին պատերազմի ժամանակ աջակցեցին Ադրբեջանին և հիմա պահանջում են, որ Ադրբեջանը վարձահատույց լինի իրենց այդ աջակցության համար: Օրինակ՝ նրանով, որ Արցախի գրավյալ տարածքները հանձնվել են Իսրայելին: Կառուցվել են օդանավակայաններ, որոնք ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական լոգիստիկ նշանակություն ունեն: Սա հիմնականում արվում է Իսրայել-Թուրքիա համագործակցությամբ, հիմնական նպատակը տարածաշրջանում Իրանին սանձելն է»:

Հարութ Արթին Առաքել յանը հավելեց՝ զուգահեռ նաև մեդիա դաշտում են փորձում սրել Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչի հետևանքով երկու կողմից էլ ոչ դիվանագիտական ու ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչում: «Սա բնական, մանիպուլ յատիվ պատերազմ է, որը փորձում են զարգացնել Ադրբեջանի ու Իրանի միջև: Իսկ երբ պետք լինի Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նաև ռազմական միջոցով սահմանափակել, այդ ծրագրի համար օգտագործվելու են Իրաքի Քրդստանի շրջանը և Ադրբեջանը: Այս երկու երկրին պատրաստում են: Սրանք իրականում հնարավոր զարգացումներ են, և ապագա բանակցությունների ադյունքից է կախած, թե Իրանի հետ կապված ինչ քայլեր կձեռնարկեն: Եթե համաձայնության գան, ամեն ինչ կսառեցվի, հակառակի դեպքում այդ ամենն ավելի մեծ թափ է ստանալու, պարզապես, ըստ երևույթին, այս ամենի թատերաբեմը մենք ենք լինելու»,-եզրափակեց իրանագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer