Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարողացել էր իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել». Վրեժի որդին ծնվել է հայրիկի հուղարկավորության հաջորդ օրը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմն իր մեջ առավ բոլորիս: Շատերն էին կամավորագրվում և մեկնում ռազմադաշտ՝ հստակ գիտակցելով, թե հապաղումը որքան վտանգավոր կարող է լինել: Բայց այս պատերազմը տարբերվեց բոլոր մյուս պատերազմներից: Այս մեկն ուրիշ էր: Հարձակումն ամեն կողմից էր՝ ցամաքից ու օդից: Մեր այսօրվա հերոսը Վրեժ Պողոսյանն է, նա կամավոր է մեկնել պատերազմ: Վրեժի մասին կինն է պատմում՝ Վիկան: Մեկ տարվա ամուսիններ էին, երբ զոհվեց Վրեժը:

«Միասին էինք 2017 թ.-ից: Համալսարանում էինք ծանոթացել, իր ընկերն ինձ հետ էր սովորում: Եկել էր ընկերոջ մոտ, հենց այդպես էլ ծանոթացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիկան:

Կնոջ համար մի քանի բառն էլ բավարար է ամուսնուն նկարագրելու համար. «Վրեժն անսահման բարի էր, հասնող, ճշտապահ ու ճշտապահանջ, յուրահատուկ մարդ էր: Առաջին հերթին ինձ համար ինքն ամենալավ ընկերն էր: Բոլորին լրացնում էր իմ կյանքում, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել: Այդպիսի ամուսին էր: Հրաշալի որդի էր իր ծնողների համար: Իրենք երեք եղբայր են: Հասնող էր, միայն մեկ զանգ, ասեին՝ պետք ես, վայրկյանների ընթացքում հասնում էր օգնության»: Վիկան պատմում է ամուսնու երազանքների մասին: Վրեժը նպատակ ուներ մարզադպրոց բացելու, բայց չհասցրեց:

«Աշխատանքից որքան էլ հոգնած տուն գար, շտապում էր պարապմունքի՝ կարատե և մարտեր առանց կանոնների: Ցանկանում էր մրցաշարի մասնակցել, բայց չհասցրեց: Չորս տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Հասել է սև գոտի 2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ, ունեցել մրցավարի պաշտոն»,-նշում է Վիկան: Վրեժը երկու պատերազմի միջով է անցել: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Բանակ է զորակոչվել 2014 թ.-ի հուլիսի 29-ին, ծառայել Քարվաճառում՝ հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։ Ժամկետային զինծառայության մեջ է եղել, երբ սկսվել է Քառօրյա պատերազմը: Հետո զորացրվել է, սկսել ապրել բնականոն կյանքով: Իսկ իմ անձնական կարծիքով, պատերազմ տեսած մարդու համար կյանքն այլևս երբեք էլ բնականոն հունով չի ընթանում:

Վիկան ասում է՝ այս անգամ կամավոր մեկնեց. «Չգիտեի, որ ռազմի դաշտում է: Ինձ խաբել էր, ասել, որ Հոկտեմբերյանում զորավարժությունների է մասնակցում: Զոհվելուց հետո եմ իմացել՝ որպես դասակի հրամանատար մեկնել է Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, երկու անգամ գնաց, բայց իրեն կես ճամփից հետ էին ուղարկել: Երրորդ անգամ հոկտեմբերի 26- ին է գնացել: Գիտեի, թե զորավարժությունների է մասնակցում, ինձ այսպես էին ասել: Այդ ընթացքում հղի էի»,-պատերազմական օրերն է վերհիշում:

Մինչև հիմա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է իրենից թաքցրել, որ պատերազմի դաշտում է, այն էլ՝ թեժ կետերում, այդ մասին արդեն իմացել է, երբ ամուսնու անցած մարտական ուղին են իրեն փոխանցել. «Ամեն օր, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան պետք է ինձ զանգահարեր: Անպայման պետք է խոսեինք, իրար ձայն լսեինք: Չգիտեմ, թե ինչպես էր կարողացել այնպես անել, որ անգամ ռացիայի ձայնը կողքից չեմ լսել, այն դեպքում, երբ շատ ուշադիր էի ձայների հանդեպ, մեկ շշուկի դեպքում անգամ գլխի կընկնեի ինչոր բան»:

Իսկ Վրեժի անցած մարտական ուղին ամրագրված է զորամասի հրամանատարի՝ փոխգնդապետ Է. Խամփերյանի կողմից ստորագրված ու կնքված և ընտանիքին փոխանցված փաստաթղթում. «Պահեստազորի սերժանտ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը 2020 թ.-ի հոկտեմբերի 26 -ին զորակոչվել է ծառայության ՊԲ 33651 զորամասում որպես ականանետի հաշվարկի հրամանատար, սակայն զորամասում, ելնելով ստեղծված իրավիճակից և ծառայողական անհրաժեշտությունից, նշանակվել է զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի հրամանատարի պաշտոնին։ Վրեժ Պողոսյանը 7-րդ հրաձգային վաշտի ստորաբաժանման կազմում մասնակցել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանողական մարտերին, որի ժամանակ կարողացել է ակտիվորեն կազմակերպել և իրականացնել հակառակորդի գրոհող խմբերի առաջխաղացման կասեցումը՝ պատճառելով կենդանի ուժի բազմաթիվ կորուստներ։

Սերժանտ Վրեժ Պողոսյանը մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել իր քաջությամբ, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություններով, որի համար, երբ 3-րդ հրաձգային գումարտակը 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղափոխվել է ԱՀ Մարտունու շրջան հակառակորդի դեմ մղվող անհավասար մարտերին 18-րդ դիվիզիայի կազմում մասնակցելու, գումարտակի հրամանատարության կողմից սերժանտ Վրեժ Պողոսյանին է վստահվում դասակի անձնակազմը և առաջադրվում դասակի հրամանատարի մարտական առաջադրանքներ՝ հետագայում դասակի հրամանատարի պաշտոնին նշանակելու և «լեյտենանտ» սպայական զինվորական կոչում շնորհելու նպատակով։ Սերժանտ Վ. Պողոսյանը Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ կարողացել է հմտորեն ղեկավարել իրեն վստահված դասակը, ճիշտ և ժամանակին կատարել իրեն առաջադրված մարտական խնդիրները, կազմակերպել և ջախջախել հակառակորդի գործող խմբերին՝ պատճառելով նրանց կենդանի ուժի կորուստներ, ինչի ժամանակ կազմակերպել և գերեվարել է հակառակորդի 3 զինծառայողի»։

Մեկ էջանոց փաստաթղթում Վրեժի կյանքի վերջին օրերի ու մահվան պատմությունն է, մեկ կնքված փաստաթուղթ ու մեդալներ... Վրեժը որդուն այդպես էլ չի տեսել: Որդին՝ Մաքսը, ծնվել է 2020 թ. նոյեմբերի 15-ին։ «Մինչև ամուսինս մեզ հասավ, երեք օր անցավ: Լրիվ ճանաչելի է եղել: Իրեն չեմ տեսել ու ամեն անգամ հարցնում եմ սկեսրայրիս՝ արդյո՞ք ինքն է եղել: Պատասխանում է՝ այո, ինքն էր: Նոյեմբերի 14-ին ամուսնուս հուղարկավորությունն էր, արարողությունը Եռաբլուրում ավարտվեց, եկանք տուն: Ժամերի տարբերությամբ՝ լուսաբացին, բալիկս ծնվեց: Անսահման շատ էր սպասում մեր որդու ծնունդին: Ինքն էր որոշել մեր տղայի անունը: Երբ Վրեժը զոհվեց, շատերը կարծում էին, որ հայրիկի անունով եմ կոչելու մեր որդուն: Բայց քանի որ Վրեժի որոշումն էր, որ որդու անունը պետք է Մաքս լինի, կատարեցի իր ցանկությունը: Վրեժը կարողացել էր իրենով իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել: Մեր սպասված տղան իր մի փոքրիկ մասնիկն է միայն»,-եզրափակում է Վիկան:

Հ. Գ.-Վրեժ Պողոսյանն այս տարի կդառնար 30 տարեկան: Զոհվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Մարտունի 2-ում հրետակոծության ժամանակ՝ արկի պայթյունից ստանալով մահացու բեկորային վիրավորում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank