Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՔՊ ճամբարին հարած նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանը պարապուրդի է մատնված

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Դեկտեմբերի 23-ին Մարտունի քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Մարտունի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հովհաննես Հովեյանի երդմնակալության եւ պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը։ Այդ օրվանից հետո, Հովեյանը կարելի է ասել, ստվերում է և զանգվածին լրատվամիջոցները առիթ չեն ունենում անդրադառնալու վերջինիս մասնագիտական բուռն գործունեությանը:

Եվ այսպես, մեկ տարի առաջ ընտրարշավի ընթացքում Հովհաննես Հովեյանը հայտարարում էր, որ Մարտունիում առկա են մի շարք առաջնային խնդիրների, որոնց լուծմամբ էլ ինքը զբաղվելու է` ընտրվելու դեպքում: Այդ խնդիրներն էին՝  ներհամայնքային ճանապարհներ, խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի բարելավման խնդիրներ, փողոցային լուսավորման, մանկապարտեզների, սպորտային դպրոցների, աղբահանության և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն: Նաև խոստացել էր, որ իր ղեկավարած թիմը  աջակցելու է գյուղմթերքների վերամշակմանը, արտադրությունների ստեղծմանը, սառնարանների կառուցմանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը՝ համագործակցելով որոշ գործարարների հետ՝  տարբեր արտադրամասերի կառուցմանը:

Իսկ այժմ դիտարկենք, թե այս ներկայացված խնդիրներից քանիսն են մեկ տարվա ընթացքում լուծում ստացել: Դիցուք՝ Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայքեջից ծանոթանում ենք համայնքապետարանի գործունեությանը և պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում Հովեյանը և թիմը զբաղված են եղել՝ պարի երեկո կազմակերպելով, պարային համույթի մրցանակների հանձնմամբ, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալմամբ, МАЗ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա ձեռք բերելով, վերանորոգվել է բուն համայնքապետարանի շենքը, ասֆալտապատվել են մի շարք փողոցներ, անց է կացվել երգող վրձին ցուցահանդեսը, կազմակերպվել է ներհամայնքային վազքի մրցույթ:

Այնքան էլ հասկանալի չէ, թե վերը նշված տիտանական աշխատանքը ինչ աղերս ունի դիցուք՝ տարբեր արտադրամասերի ստեղծման, աղբահանության խնդրի լուծման կամ ֆերմերային տնտեսությունների և նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Մեկ հայացքը համայնքի պաշտոնական էջին և ծանոթությունը լրահոսին թույլ է տալիս եզրակացնել, որ մեկ տարի շարունակ Մարտունիում, անշուշտ, աշխատանքներ իրականացվել են, սակայն նախընտրական խոստումների իրականացումից համայնքապետ Հովեյանը և թիմը դեռևս անչափ հեռու են:

Սակայն, Հովեյանը ընտրվել է և պաշտոնավարում է: Ի դեպ, վերջինիս պաշտոնավարման հետ կապված մամուլը ուշագրավ տեղեկություններ էր տարածել։ Մասնավորապես, նշվում էր, որ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանի հարցում ՔՊ-ականները երկար-բարակ մտորելու պատճառ չեն ունեցել։ Ավելին՝ այս կերպ Փաշինյանը Հովեյան ընտանիքի՝ ժամանակին արած լավության դիմաց վարձահատույց է լինում: Ըստ տեղեկությունների՝ երբ 2018-ին Աննա Հակոբյանը մեկնել էր Ռուսաստան՝ հանդիպելու ռուսաստանաբնակ խոշոր գործարարների հետ, որևէ մեկը նրան չէր ընդունել, չէր պատվել, բացի Հովեյանի՝ Տյումենում ապրող մեծահարուստ բիզնեսմեն եղբորից՝ Աբրահամ Հովեյանից: Որպեսզի եղբայրն ավելի հպարտ ու ինքնագոհ քայլի Վարդենիկում, ասում են, նա Փաշինյանին բարձր դասի զրահապատ մեքենա էր նվիրել: ՀՀ վարչապետն էլ, լավության առավելագույն չափ սահմանելով, Աբրահամ Հովեյանի մի եղբորը բարձր պաշտոն է տվել պետական ապարատում, իսկ մյուսին՝ Հովհաննես Հովեյանին, Մարտունու քաղաքապետ դառնալու հնարավորություն ընձեռել: Հնարավորությունից վերջինս սակայն, ինչպես տեսնում ենք, դեռ ի շահ համայնքի չի օգտվում...

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal