Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

trmzk.ru-ն «Իրավիճակը Անդրկովկասում հավասարակշռվել է նոր զինված սրացման շեմին» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում Հայաստանին աջակցության մասին որոշման նախագիծը և վերջնական հռչակագիրը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրել հրաժարվելուց հետո գրեթե անմիջապես Իլհամ Ալիևը երկու կարևոր քայլ է կատարել և մասնակցել մեկ կարևոր իրադարձության: Առաջին քայլը նրա կողմից ուրվագծվել է հայտարարությամբ, որ «Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»։

Երկրորդ քայլն այն է, որ, ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» համաժողովում, Ալիևն ասել է, թե Բաքուն կողմ է, որ «Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պրոցեսներն ընթանան զուգահեռաբար»։ Ինչ վերաբերում է իրադարձությանը, ապա խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին է։ Երկու երկրների ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը եղել էր ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի նախօրեին։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, «կողմերը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը և նշել եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը»։ Դժվար չէ տեսնել, որ այդ ամենի միջև ուղղակի կապ կա։ Փաստն այն է, որ 2022 թվականին Բրյուսելում նոր՝ չորրորդ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը Ալիևի և Փաշինյանի միջև ձեռք էր բերվել դեռ օգոստոսի 31-ին Պրահայում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է վերագրվում բրյուսել յան դաշտում Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացումը։

Տրամաբանական է, որ Միշելը պետք է նախագահեր Բելգիայում կայանալիք գագաթաժողովում, բայց հայկական կողմը պնդել է, որ դա լինի քառակողմ ձևաչափով՝ Մակրոնի մասնակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը դա համարել է «տրամաբանական քայլ», սակայն չի անդրադարձել այդ մասին հնչած որևէ պաշտոնական հայտարարության։ Բաքուն, որը նախկինում չէր հրաժարվում ԵՄ միջնորդական ծառայություններից, ասել է, որ «Մակրոնի ներգրավմամբ ձևաչափն անընդունելի է»։ Սակայն Հայաստանը, որը դիվանագիտական գերատեսչությունների միջոցով կապեր ունի Ադրբեջանի հետ, կարող էր նրա հետ նախապես համակարգային մակարդակով խորհրդակցություններ անցկացնել բանակցություններում Ֆրանսիայի նախագահին ներգրավելու հնարավորությունների շուրջ։ Դա չի եղել։ Այսպիսով, Փաշինյանը սկսել է Ալիևին ոչ միայն ուղղակի առճակատման մեջ մտցնել Մակրոնի հետ, այլ նաև «խաթարել» Բրյուսելի բանակցային հարթակը՝ զրոյացնելով այնտեղ ձեռք բերված պոտենցիալ պայմանավորվածությունները։

Թվում է, թե խնդիրը շատ ավելի խորն է թաղված, քան երևում են մակերեսին ընկած դրա առանձին տարրերը, օրինակ՝ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը Ղարաբաղն անվանել է «վիճելի» և «միջազգայնորեն չճանաչված» տարածաշրջան, ինչպես նաև մեղադրել է Ադրբեջանին «սարսափելի պատերազմ սանձազերծելու մեջ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի»։ Սակայն այնպես չէ, որ Փարիզն իրականում մտադիր է որպես միջնորդ հանդես գալ Երևանի և Բաքվի միջև։ Ալիևն արձագանքել է՝ հայտարարելով, որ «բանակցային գործընթացը դեռ կարող է շարունակվել այլ վայրերում, օրինակ՝ Վաշինգտոնում կամ Մոսկվայում»։ Սակայն Մոսկվայում ադրբեջանա-հայկական հարաբերությունների խնդիրներով զբաղվում է անձամբ Պուտինը։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա դժվար թե նախագահ Ջո Բայդենն անձամբ միանա այդ գործընթացին։ Ճիշտ է, ամերիկյան բարձրաստիճան էմիսարները հաճախացրել են այցերը տարածաշրջան՝ իրենց առաջարկելով որպես միջազգային միջնորդ և ասելով, որ «Ռուսաստանը չի հաղթահարում իրավիճակը ուկրաինական ճգնաժամից շեղված լինելու պատճառով», սակայն ԱՄՆ-ի համար Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցերն առաջնային չեն։ Ի՞նչ կարող են նրանք առաջարկել և ինչպե՞ս կարող են ապահովել պայմանավորվածությունների իրականացումը, եթե դրանք ձեռք բերվեն, քանի որ, բացի «հեռավար դիվանագիտության» մեթոդներից, նրանք չունեն անհրաժեշտ քաղաքական գործիքակազմ հակամարտող կողմերի պահանջների նույնիսկ փոխզիջումային բավարարման համար։

Իսկ ընդհանրապես, Հայաստանի դիրքորոշումն ունի իր բացատրությունը. Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց հետո բարդ հանգույցներ կապելով և ստեղծելով անհավանական քաղաքական կոմբինացիաներ՝ փորձ է արվում ինչ-որ բան հետ շահել դիվանագիտական ճանապարհով։ Բայց ինչո՞ւ է Ադրբեջանը մասնակցում այնպիսի սցենարների, որոնք չեն համապատասխանում ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրին, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի հետ կնքված համատեղ այլ փաստաթղթերին։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ Բաքուն պետք է հասկանա, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումը կարող է զրոյացնել անգամ նախկին ձեռքբերումները։ Երրորդն այն է, որ եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական վակուում առաջանա, ապա դժվար թե Թուրքիան այն լրացնի։

Առայժմ նա դեռ պատրաստ չէ դրան։ Ինչո՞ւ է Ալիևը Էրդողանին Փաշինյանի հետ անկախ երկխոսության հնարավորություն տալու փոխարեն «խառնվում» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին։ Ինչի՞ց է վախենում Ալիևը, եթե ունի, ինչպես ասում են Բաքվի փորձագետները, «տարածաշրջանում ամենահզոր բանակն ու Թուրքիայի աջակցությունը, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ հզոր հնարավորություններ»։ Վերջապես, ո՞վ կպատասխանի այն հարցին, թե տարածաշրջանում Վաշինգտոնը ո՞ւմ է համարում կամ կարող է համարել իր հիմնական գործընկերն ու դաշնակիցը` Բաքվի՞ն, թե՞ Երևանին: Իսկ այս ամբողջ ընթացքում իրավիճակը Անդրկովկասում թեքվում է դեպի զինված նոր սրացման, որը Ռուսաստանը հերթական անգամ փորձում է կանխել։ Արդյո՞ք դա կստացվի այս անգամ ևս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal