Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թշնամին օրեցօր օղակ է ստեղծում. պաշարված ամրոցի վիճակում ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը չի դադարում սադրանքների շարքը: Վերջին շրջանում բնապահպանական պատճառաբանությամբ փորձում են մուտք գործել Արցախ, ավելին՝ հերթական անգամ նույն պատճառաբանությամբ փակում Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին: Հավելենք նաև, որ, այսպես կոչված, իբր լրագրողների, բլոգերների կողմից ևս Արցախ մուտք գործելու փորձեր եղան, որոնք կանխվեցին: Ադրբեջանական կողմի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր մուտք գործելու ծրագրերը ևս կանխվեցին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է սադրանքներին՝ շեշտելով Ադրբեջանի հիմնական նպատակների մասին:

«Ադրբեջանը փորձում է Արցախի կապը կտրել ՀՀ-ից, ինչը ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար են փորձում իրականացնել: Ու թեպետ այս էտապում նշվածը չեն իրականացնում ռազմական միջոցներով, բայց ինչոր պահի դա ևս չի բացառվում: Սա համեմատաբար վերջերս գործածության մեջ մտած հիբրիդային պատերազմի օրինակ է: Այսինքն, իրենք դիմում են թե՛ ռազմական գործողությունների, թե՛ իրավական, թե՛ տնտեսական ճնշումների: Այս ամենը միասին ուղղված է Արցախը ՀՀ-ից կտրելուն և, ի վերջո, հայաթափելուն»,-ասաց ռազմական փորձագետը:

Իրողությունները դիտարկելով առկա բանակցային գործընթացի համատեքստում՝ նա շեշտեց. «Դատելով ՀՀ, այսպես կոչված, իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի և իր մերձավորների հայտարարություններից և գործելաոճից, բանակցություններում Արցախի հարցը, կարծես թե, այլևս չի քննարկվում: Իսկ եթե քննարկվում է, զուտ տեխնիկական հարցերի մակարդակում: Մասնավորապես՝ ինչպե՞ս է Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը, ձեռքերը լվանում Արցախից: Եթե անգամ դիտարկենք պաշտոնական լրահոսը, ապա Արցախը գրեթե չի հիշատակվում, իսկ եթե հիշատակվում է, ապա Նիկոլ Փաշինյանի զավեշտալի հայտարարություններում: Արայիկ Հարությունյանն էլ գալիս է Սփյուռքի գագաթաժողովի, որ ցույց տան, թե ինչ-որ միասնություն կա, բայց իրականում Արցախի հարցում ձեռքերը լվացել են, ու աստիճանաբար կապերը կտրվում են: Ճանապարհը փակելու թեմայով, ըստ էության, մինչ այս պահը ՀՀ իշխանությունները որևէ հայտարարություն չեն արել, ոչ էլ անդրադարձել են ադրբեջանցիների կողմից հանքեր մտնելու սադրանքին»:

Կարեն Վրթանեսյանը հավելեց նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ իշխանությունները շրջանառությունից հանել են ինքնորոշման իրավունքի թեման և այսօր ոչ թե ՀՀ ներկայացուցիչը, այլ Ռուսաստանն է խոսում ինքնորոշման իրավունքից: Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին, այն գործընթացին, որ առկա տարբերակը կողմերը մշակում, խմբագրում և ուղարկում են իրար, Կ. Վրթանեսյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, անունը դրվում է «խաղաղության պայմանագիր», բայց որևէ հիմք չկա մտածելու, որ ստորագրվելիքը կայուն խաղաղություն է բերելու: Այն ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ «գերեզմանային խաղաղության պայմանագիր» է լինելու: Ըստ էության, այդ պայմանագրի էտապներից մեկով ամրագրվելու է այս տարածաշրջանում հայերի ներկայության կրճատումը, մեր դիրքերը զիջելը և այլն: Այդ պայմանագրով ոչ մի խաղաղություն չի կարող լինել, որովհետև խաղաղության համար ամենաանհրաժեշտ բաղադրիչը՝ ուժերի բալանսը, այդ պայմանագրով չի ապահովվում. ինչպե՞ս կամ ո՞վ է երաշխավորելու, որ պայմանագրի այս կամ այն կետը չի խախտվելու: 2020 թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն ստորագրվեց: Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր մասով բոլոր կետերով խախտել է: Չկա գերիների վերադարձ, զորքը չի կանգնել այն տեղում, որտեղ դադարել էին գործողությունները. իրենք առաջ են գնացել և՛ Արցախում, և՛ արդեն նաև ՀՀ տարածքում: 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցք կար, որն այլևս գոյություն չունի: Բացի այդ, եռակողմ հայտարարության մեջ որևէ կերպ նշված չէր, որ ՀՀ-ն պետք է նվիրի Գորիս-Կապան ճանապարհի հատվածը՝ Հայաստանն Իրանի հետ կապող միակ նորմալ ճանապարհը»:

Կ. Վրթանեսյանը հավելեց՝ եռակողմ հայտարարության մեջ չկային նաև կետեր այն մասին, որ պետք է Սյունիքի անվտանգությունն ապահովող բարձունքներ ևս հանձնվեն: «Ստացվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն Ադրբեջանը բազմիցս է խախտել. ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսվել այս իրավիճակում: Անունը դնում են խաղաղության պայմանագիր, բայց իրականում Հայաստանը թղթով նոր բաներ է հանձնելու, օրինակ՝ տարածքներ: Նաև ինչ-որ պարտավորություններ է իր վրա վերցնելու այն դեպքում, երբ Ադրբեջանն իր վրա վերցրած որևէ պարտավորություն չի կատարում: Մեծ հաշվով, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել իր զինված ուժերը, չի անցել պաշտպանության ռեժիմին, մենք վտանգի մեջ ենք լինելու: Այս պայմաններում մենք արդեն իսկ վտանգի մեջ ենք: Փոքր քայլերով, երբեմն նաև բացահայտ ռազմական գործողություններով թշնամին օրեցօր օղակ է ստեղծում: Մենք պաշարված ամրոցի վիճակում ենք:

Ընդ որում, այդ ամրոցի մի մասն էլ, ըստ էության, կտրել են հիմնական պաշտպանական մասից: Այսինքն, պաշարված ամրոցի՝ մի աշտարակից մյուս աշտարակ անցումները գրավել են: Պաշարված ամրոց ասվածը հաճախ է օգտագործվում գեղարվեստական խոսքի մեջ, բայց մենք բառի բուն իմաստով ենք այդ վիճակում: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր, ղեկավար լինելով, պարտավոր էին կազմակերպել այդ ամրոցի պաշտպանությունը, ըստ էության, զբաղված են ամրոցի դարպասները բացելով, պատերը քանդելով, զորքը զինաթափելով և այլն: Քանի դեռ պաշտպանություն չի կազմակերպվում, քանի դեռ ներսից պաշտպանությունը քանդողները հայտարարում են, թե «անպաշտպան լինելով ենք պաշտպանված», որևէ լավ բան սպասել չենք կարող»,ասաց նա՝ շեշտելով, որ թեպետ այդ մասին բաց չի ասվում, բայց, ըստ էության, հենց այդ «համոզմունքով» են առաջնորդվում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal