Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չեմ բացառում, որ մեր թիկունքում գործընթացներ են տեղի ունենում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի խումբ ադրբեջանցիներ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով՝ շրջափակման մեջ գցեցին Արցախը, որին հաջորդեց նաև հումանիտար շրջափակումը: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի կարծիքով, ի սկզբանե պարզ էր, որ «էկոակտիվիստ» կոչվածների գործողություններն ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից:

«Այս ամենի համատեքստում հարցադրում է առաջանում, թե ինչո՞ւ են այդպես վարվում հենց հիմա, երբ կա ստորագրված փաստաթուղթ: Հաշվի առնելով սեպտեմբերյան ռազմական գործողությունները և մի շարք գործընթացներ, իմ գնահատմամբ, կան պայմանավորվածություններ: Չեմ բացառում, որ մեր թիկունքում գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին հայկական հանրությունը տեղյակ չէ: Ավելին՝ 2018-ից ի վեր մենք մի շարք իրադարձությունների պատահականորեն ենք առերեսվում, ոչ թե պետական մարմինների, այլ արտահոսքի միջոցով ենք տեղեկանում: Ուստի չի բացառվում, որ հետագայում ևս իմանանք, որ այս պահին որոշակի բանակցային գործընթացներ են տեղի ունենում, որոնցից առաջ որոշակի խոստումներ են տրվել, որոնք, հավանաբար չեն պահվում, ինչին էլ ի պատասխան Ադրբեջանը նման գործողությունների է դիմում: Ավելին՝ Հայաստանի իշխանությունների մի շարք կարկառուն ներկայացուցիչներ իրենց ելույթներով շարունակում են ադրբեջանական թեզեր շրջանառել»,-ասաց Գ. Մելոյանը:

Նա շեշտեց՝ այս պայմաններում տարօրինակ կլիներ, որ Ադրբեջանը չշարունակեր իր համար նախկինում աներևակայելի թվացող նկրտումներն ու պահանջները ներկայացնել հայկական կողմին: «Իրենք փորձում են Արցախի հայաթափման գործընթացը արագացնել, ինչի համատեքստում ոչ միայն տարածքային, այլև տնտեսական ու մի շարք այլ նկրտումներ ունեն: Մասնավորապես, Ադրբեջանի ախորժակն այնքան է բացվել, որ նկրտումներ ունի նաև Կաշենի հանքավայրի մասով, որն Արցախի բյուջեի եկամտի մեծ մասն է ապահովում: Այնտեղ այս պահի դրությամբ շուրջ 2000 հայ աշխատակից կա: «Anglo Asian mining PLC» անունով ինչ-որ անգլիական ընկերության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հանքի շահագործման վերաբերյալ պայմանագիր կա:

Այստեղից կարող ենք եզրակացնել վտանգների, Ադրբեջանի ինքնավստահության աստիճանը: Ավելի վաղ ներկայացրել եմ հիմքեր այն մասին, որ դա դասական անգլիական ընկերություն չէ, և ակնհայտ է, որ սերտաճած է ադրբեջանական իշխանության հետ: Այնուամենայնիվ, բաց աղբյուրներում կան տեղեկություններ, որ հանքավայրերի շահագործման շուրջ 3 մլրդ դոլարի պայմանագիր է կնքվել: Այսինքն, իրենք որոշակի վստահություն ունեն, որ կարողանալու են հանքավայրերը շահագործել: Հարց է, թե ինչո՞ւ, օրինակ, 44-օրյա պատերազմից հետո Ալիևը Կաշենի հանքավայրի շահագործման մասին պայմանագիր չէր կնքել: Կարող ենք հիմնավոր ենթադրություն ունենալ առ այն, որ հիմա ադրբեջանական կողմը հանքավայրը շահագործելու վստահություն ունի: Այս համատեքստում չի բացառվում, որ որոշ գործընթացների արդյունքում ունեն փաստաթղթեր, որոնց հղում կատարելով՝ իրենց հաջողվել է այս հանքավայրի շահագործման իրավական հիմքեր ստեղծել ու պայմանագիր կնքել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք վերջին մի քանի օրերի ընթացքում միջազգային տարբեր կառույցներին ուղղված նամակներին, գրություններին ու ակնկալվող արդյունքներին: «2018-ից ի վեր մեզ համար զարմանալի չէ միջազգային կառույցների, հանրության կրավորական ու անտարբեր կեցվածքը: Բայց առաջին հերթին ՀՀ իշխանություններին հղում կատարելով՝ պետք է հետևել գործընթացներին: Հիշեցնեմ, որ 2016 թ. ապրիլ յան գործողությունների ընթացքում պատկան մարմիններն աննախադեպ ակտիվություն էին ցուցաբերել, ու իրենց նախաձեռնության արդյունքն էր, որ գրեթե ամբողջ աշխարհը սատար կանգնեց հայկական կողմին, հարյուրավոր հայտարարություններ հնչեցին: Այնպես որ, իշխանությունը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի»,-ասաց նա:

Շեշտելով նաև հանրության կողմից տարբեր դեսպանատների, միջազգային կառույցների գրասենյակների մոտ իրականացվող ակցիաների ու ներկայացվող պահանջների մասին՝ նա հավելեց. «Հնարավոր է՝ հայ հանրությունը տեղյակ չէ որոշակի գործընթացներից: Ես համոզված չեմ, որ ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանությունների կողմից տարվող ինչ-որ գործընթացների արդյունք չէ: Հնարավոր է՝ դիվանագիտական գործընթացներն ու ընդհանուր դիվանագիտությունը հաշվի առնելով՝ այդ պետություններն ու կազմակերպությունները հնարավորություն չունեն բարձրաձայնելու, թե ինչ է տեղի ունենում, կամ հայկական կողմի ղեկավար կազմն ինչ խոստումներ է տվել, որոնք կա՛մ չի կատարել, կա՛մ արդեն իսկ կատարման գործընթացի մեջ են: Ադրբեջանի ապօրինությունների նկատմամբ այս թվացյալ անտարբերությունն ու լռությունը հենց այդ հանգամանքով կարող է պայմանավորված լինել:

Այս համատեքստում հնարավոր է միջազգային մարմինների ու կառույցների լռությունը «հիմնավորված» է: Ես ինձ թույլ եմ տալիս նման եզրահանգումներ անել, որովհետև առաջին անգամ չէ, որ նմանատիպ իրավիճակի ենք ականատես լինում: Իշխանությունները պարտավոր են բացահայտել, թե բանակցային ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, փակ դռների հետևում գործընկեր պետություններն ու կազմակերպություններն ի՞նչ արձագանք են տվել, կամ իրենք արդյո՞ք դիմել են, արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե չեն դիմել, ապա ինչո՞ւ, գուցե իրենց համար ակնհա՞յտ է տեղի ունեցողի պատճառն ու հետևանքը: Սրանք հարցադրումներ են, որոնք կարելի է անվերջ շարունակել…»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank