Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուսի դաշնամուր». երաժշտական գործիք, որ ունակ է արտահայտել մարդկային ցանկացած զգացում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երաժշտական գործիքների մեծ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր յուրահատուկ հնչողությունը, իր առանձնահատկությունը: Նրանցից մեկը նուրբ և հարմոնիկ անունով ակորդեոնն է: Ակորդեոնը ներառել է տարբեր երաժշտական գործիքների հատկությունները: Արտաքին տեսքով այն բայան է հիշեցնում, կառուցվածքով՝ հարմոն, իսկ ստեղներով և ռեգիստրը փոխելու ունակությամբ այն նման է դաշնամուրին: Այս երաժշտական գործիքի ծագման պատմությունը զարմանալի է. դեռևս աշխույժ քննարկումներ են ընթանում այդ հարցով մասնագիտական միջավայրում: Ակորդեոնի պատմությունը սկիզբ է առել Հին Արևելքից, որտեղ շենգ երաժշտական գործիքի մեջ առաջին անգամ կիրառվել է լեզվակի հնչողության սկզբունքը:

Ժամանակակից ակորդեոնի ստեղծման ակունքներում եղել են երկու տաղանդավոր մարդիկ՝ գերմանացի ժամագործ Քրիստիան Բուշմանը և չեխ արհեստավոր Ֆրանտիշեկ Կիրշները: Հարկ է նշել, որ նրանք ծանոթ չեն եղել միմյանց և աշխատել են իրարից լիովին անկախ: 17-ամյա Քրիստիան Բուշմանը, ձգտելով կարգավորել երգեհոնի աշխատանքը, հորինել է մի պարզ սարք, որը իրենից ներկայացրել է փոքրիկ տուփի մեջ տեղադրված մետաղյա լեզվակներ: Երբ Բուշմանը բերանով օդը փչել է այդ տուփի մեջ, լեզվակը սկսել է տատանվել՝ տալով որոշակի տոնայնության ձայն: Ավելի ուշ Քրիստիանը կառուցվածքին ավելացրել է օդային տարողություն (մորթուց) և, որպեսզի լեզվակները միաժամանակ չթրթռան, դրանք հագեցրել է փականներով:

Ըստ այդմ, ցանկալի տոնը ստանալու համար անհրաժեշտ էր բացել փականը որոշակի լեզվակի վերևում, իսկ մնացածը փակած թողնել: Այսպիսով, 1821 թվականին Բուշմանը հորինել է շրթհարմոնի նախատիպը, որը նա անվանել է «աուրա»: Գրեթե միևնույն ժամանակ՝ 1770 -ականներին, Ռուսաստանի թագավորական արքունիքում աշխատող չեխ երգեհոնագործ Ֆրանտիշեկ Կիրշները հայտնագործել է լեզվակների շերտերի նոր համակարգ և հիմք դրել ձեռքի հարմոնիկայի ստեղծմանը: Ժամանակակից գործիքի հետ այն ընդհանրություններ չի ունեցել, բայց ձայնի առաջացման հիմնական սկզբունքը եղել է նույնը՝ օդային շիթի ազդեցության տակ մետաղական ափսեի թրթռումները: Որոշ ժամանակ անց ձեռքի հարմոնիկան հայտնվել է վիեննացի երգեհոնագործ Կիրիլլ Դեմյանի ձեռքերում: Նա քրտնաջան աշխատել է այդ երաժշտական գործիքը կատարելագործելու ուղղությամբ և, ի վերջո, նրան տվել է բոլորովին այլ տեսք: Դեմիանը գործիքի մարմինը բաժանել է երկու հավասար մասերի, նրանց վրա դրել ձախ և աջ ձեռքերի ստեղնաշարերը և կեսերը միացրել մորթու պարկով:

Յուրաքանչյուր ստեղն ունեցել է համապատասխան ակորդ, որն էլ կանխորոշել է գործիքի անունը՝ «ակորդեոն»: Գործիքի համար հեղինակային իրավունք ստանալու նպատակով Դեմիանը պաշտոնապես դիմում է ներկայացրել 1829 թվականի մայիսի 6 -ին: 17 օր անց նա ստացել է արտոնագիր, և այդ ժամանակից ի վեր մայիսի 23 -ը համարվում է ակորդեոնի ծննդյան օր: Նույն թվականին սկսվել է այդ նորաստեղծ երաժշտական գործիքի զանգվածային արտադրությունն ու վաճառքը: Ակորդեոնի պատմությունը շարունակվել է Ադրիատիկի ափին՝ Իտալիայում: Այնտեղ՝ Կաստելֆիդարդոյի մոտակայքում, ֆերմայում աշխատող Պաուլո Սոպրանիի որդին մի թափառող վանականից ձեռք է բերել Դեմիանի ակորդեոնը: 1864 թվականին, հավաքելով տեղի հյուսներին, նա բացել է արհեստանոց, իսկ ավելի ուշ՝ գործարան, որտեղ զբաղվել են ոչ միայն ակորդեոնի ստեղծմամբ, այլ նաև արդիականացմամբ:

Այսպիսով ծնվել է ակորդեոնի արտադրությունը: Ակորդեոնը արագորեն շահել է ոչ միայն իտալացիների, այլ նաև եվրոպական այլ երկրների բնակիչների սերը: 19 -րդ դարի վերջին ակորդեոնը արտագաղթողների հետ հատել է Ատլանտյան օվկիանոսը և ամուր հաստատվել հյուսիսամերիկյան մայրցամաքում, որտեղ սկզբում այն կոչվել է «ուսի դաշնամուր»: Հետո՝ 20-րդ դարի 40 -ական թվականներին, ԱՄՆ-ում հայտնվել են առաջին էլեկտրոնային ակորդեոնները: Ներկայում էլ ակորդեոնը ժողովրդականություն վայելող ու սիրված երաժշտական գործիք է, որն ունակ է արտահայտել մարդկային ցանկացած զգացում՝ անհույս մելամաղձությունից մինչև ուրախություն: Այնուամենայնիվ պետք է նշել, որ ակորդեոնը հիմա էլ դեռ շարունակում է կատարելագործվել:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal