Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի իշխանությունները կատարում են ծրագիր, որը չի բխում հայ ազգի շահերից»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի խոշոր խաղ է գնում, քան զուտ Ադրբեջանի «էկոլոգների» բողոքի ակցիան է, որովհետև եթե դիտարկենք դեպքերի ժամանակագրությունը, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ադրբեջանը «Anglo Asian Mining» ընկերությանը թույլատրեց շահագործել Արցախի երկու հանքերը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը:

«Թույլատրելուց հետո սկսվեց, այսպես կոչված, «էկոլոգների» օպերացիան: Սկզբից նրանք փորձեցին այցելել այդ հանքեր, բայց Արցախի բնակիչները թույլ չտվեցին, այնուհետև ադրբեջանցիները փակեցին ճանապարհը: Նպատակը, մեծ հաշվով, լոկալից ավելի գլոբալ է դառնում՝ հանքերում մոնիթորինգ անելու ցանկությունից սկսած, վերջացրած տարածաշրջանում հերթական դեստաբիլիզացիայի առաջացմամբ՝ Անգլիայի ձեռքերով: Անգլիան ներկայում ամենախոշոր ներդրողն է Ադրբեջանում, ու հանքերը պատկանում են անգլիական կապիտալով ընկերության: Նպատակը նաև բնակչության շրջանում ռուս խաղաղապահների հանդեպ անվստահություն առաջացնելն է: Նպատակ կա նաև փորձել սադրել ռուս խաղաղապահներին ուժի կիրառման գնալու համատեքստում, ինչը ներկա վիճակում անհնար է, քանի որ ուժի կիրառման մանդատ իրենք չունեն և կարող են միայն արցախահայության անվտանգությունն ապահովել: Ու եթե ՌԴ-ն հակամարտության կողմ դառնա, ապա այդ դեպքում լեգալիզացվում է Թուրքիայի կանոնավոր զորախմբերի մուտքը տարածաշրջան՝ լինի Արցախ, Հայաստան, թե Ադրբեջան: Այսինքն, բավականին պայթյունավտանգ իրավիճակ է, կազմակերպված դասական ռազմաքաղաքական սադրանք է: Տարածաշրջանը «պայթեցնելու», Ռուսաստանի համար երկրորդ ճակատ ստեղծելու նպատակ կա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պատճառով պետք չէ ինչ-որ շտապողականություն ցուցաբերել, անել հայտարարություններ, որոնք կարող են վնասել գործընթացին:

Ինչ վերաբերում է հայտնի որոշ շրջանակների կողմից Հայաստանում տարվող այն թեզին, թե «ռուս խաղաղապահներն են փակել Լաչինի միջանցքը», Տիգրան Քոչարյանը նշեց, որ այստեղի շրջանակների հետ գրեթե միաժամանակ նույնատիպ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Մեդիափորձագետի խոսքով, Հայաստանում այդ թեզը տարածում են գործիչներ, որոնք մշտապես հանդիպում են Փաշինյանի հետ. «Նրանք մտնում են «արտախորհրդարանական կլուբի» մեջ: Եվ, իմ կարծիքով, պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ ադրբեջանական թեզ հենց այդ մարդիկ են առաջ մղում: Ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի միտում, ըստ որի՝ Հայաստանում որոշ մարդիկ, այդ թվում՝ իշխանական շրջանակներում, Ադրբեջանի հետ հակառուսական տրամադրությունները բորբոքելու և ռուս խաղաղապահներին Արցախից հանելու միաուղղված խաղ են տանում: Իրականում շատերն են հասկացել, որ գործընթացի հիմնական դրդիչը Մեծ Բրիտանիան է: Նախ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ ԱԽ քարտուղարն է հանդիպում Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար, «Մեծ Թուրանի» ծրագրի ճարտարապետ, Էրդողանի մոտ ընկեր, Թուրքիայում մի քանի տարի դեսպան աշխատած Ռիչարդ Մուրի հետ: Դրանից հետո ճանապարհը չի բացվում, ու արդեն անձամբ Մուրն է այցելում Հայաստան: Այս ժամանակաշրջանում սա արևմտյան երկրորդ խոշոր հետախուզական ծառայության ղեկավարի այցն է Հայաստան: Ու քանի որ այս այցից հետո էլ ճանապարհը չի բացվում, ըստ իս, կա ինչ-որ ծրագիր, որով պետք է այնպես անել, որ Ռուսաստանին և՛ Արցախից, և՛ Հայաստանից դուրս մղեն: Ու ցավոք, մեր իշխանական որոշ շրջանակներ, կամա, թե ակամա, բայց աջակցում են այդ ծրագրին»:

Նա շեշտեց, որ Արևմուտքի կողմից նպատակաուղղված առաջադրանք կա: «Այդ մասին բացահայտ ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը, դեկտեմբերի 18- ին այդ մասին արտահայտվել է նաև Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարար Տիգրան Ավագյանը. արևմտյան շրջանակները, մեծ հաշվով, պարտադրում են Արցախը հանձնել Ադրբեջանին և փորձել ինչ-որ «մշակութային ինքնավարություն» ստանալ: Սա Արևմուտքի ծրագիրն է, որը պարտադրում են Հայաստանին, և իշխանության մեջ որոշ մարդիկ կոնկրետ այդ ծրագրի հիմնական կատարողներից են: Ծրագրի իրականացման միակ խանգարող հանգամանքը ռուս խաղաղապահներն են Արցախում, և հիմա ռուս խաղաղապահներին այնտեղից հանելու գործընթաց է տեղի ունենում»,-ասաց փորձագետը:

Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ, սին են Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունները, թե ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի: «Հայաստանը բավականին մեծ ռեսուրս ունի: Եթե համեմատենք իրավիճակը 1980-ականների վերջերի ու անգամ 90-ականների սկզբնական շրջանի հետ, այդ ժամանակ Հայաստանն անգամ ռեսուրս չուներ, բայց եղած ռեսուրսով մենք կարողացանք Արցախում դիմակայել Ադրբեջանին, ավելին՝ պատերազմ հաղթել: Այսինքն, այն, ինչ հիմա հայտարարում է այս իշխանությունը, սուտ է: Միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ՝ գոյություն ունի «Բոլթոնի պլան», որի մեջ մի քանի կետ կա. ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում զրոյացնել, հայ ազգին պարտադրել հրաժարվել պատմական ստերեոտիպներից՝ հիմնականում Ցեղասպանության ճանաչումից: Իսկ երրորդ կետի մասին խոսել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ ցանկացած պահի Իրանի հետ ճանապարհը կարող է փակվել: Այսինքն, Իրանը քանդելու նպատակ ևս կա: Սա է ամբողջ նպատակը, որին, ինչպես նշեցի, խանգարում է Ռուսաստանը, որը 2020-ի նոյեմբերին, ոչ ոքի չհարցնելով, հայտնվեց Արցախում՝ գլխացավանք դառնալով «Բոլթոնի պլանը» կատարողների համար: Ռուսաստանին Արցախից հանելուց հետո հաջորդ կետով հայ-թուրքական հաշտեցման ճանապարհով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելն է, որովհետև ՌԴ-ն ՀՀին պաշտպանում է թուրքական հնարավոր ագրեսիայից»,-շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով, ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: «Եթե դիտարկում ենք իրավիճակը և այն, թե ինչ մակարդակի հյուրեր են այստեղ գալիս և փորձում Հայաստանին պարտադրել Արցախը վերջնական հանձնել Ադրբեջանին, ապա ամեն ինչ պարզ է դառնում: Ցավոք, Հայաստանի իշխանությունները կատարում են ծրագիր, որը չի բխում հայ ազգի՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների բնակչության շահերից: Նրանք այսպիսով վտանգում են արցախահայության՝ Արցախում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Ուզում են ցույց տալ, թե ձեռքերը լվացել են Արցախից, ինչն, ամեն դեպքում, տրամաբանական չէ, որովհետև Արցախի 120 հազար բնակչություն ՀՀ անձնագիր ունի, ու թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո նրանք ՀՀ քաղաքացիներ են համարվում: Պետությունը չի կարող այսպես ձեռքերը լվանալ և ուրանալ իր սեփական քաղաքացիներին»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային հանրությանը՝ նա շեշտեց. «ԱՄՆ-ն Փալոնի և այլ մարդկանց շուրթերով ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոբ դեր Լեյեն, ողջունելով Ադրբեջանին, հայտարարում է, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է էներգետիկ ոլորտում: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասում է, որ պրոհայկական բանաձևը, որն ընդունել են Ֆրանսիայի Սենատը և Վերին պալատը, չեն արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական կարծիքը: Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները, այդ թվում՝ հակահետախուզության ղեկավարը, տարածաշրջանում պրոթուրքական ծրագրերին են աջակցում: Ո՞ւմ ենք դիմում մենք և ի՞նչ հարց ենք ուզում լուծել այս դեպքում: Այո, պետք է շարունակել ճնշում բանեցնել, բայց Արևմուտքի հիմնական նպատակը Հայաստանին ՌԴ-ից պոկելն է, հետո, կներեք արտահայտության համար, «բրախելը»: Իսկ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններ փչացնելն ու թշնամանալն արդյոք բխո՞ւմ է Հայաստանի շահերից: Խիստ կասկածում եմ, որ ներկա իշխանությունը կրելու է նշվածից բխող հետևանքների պատասխանատվությունը: Ստեղծված ճգնաժամի համար միակ լուծումը ՀՀ-ում իշխանափոխություն անելն է, բանակցողին փոխելը, վերջին մի քանի տարում Հայաստանի խեղաթյուրված անվտանգային օրակարգը վերականգնելն է»:

Տիգրան Քոչարյանի կարծիքով, հիմա պետք է Ադրբեջանի համար այլ տեղերում թե՛ ռազմական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ դիվանագիտական խնդիրներ ստեղծվեին, որից հետո ամենաուշը մոտ 2 օր անց ստիպված կբացեր ճանապարհը. «Բայց նման բան չկա: Օրինակ՝ ինձ համար անհասկանալի է, թե Գորիս-Կապան ճանապարհի երկու անցակետերն ինչո՞ւ են աշխատում, արդյոք չունե՞նք նույն տիպի բնապահպաններ, որոնք կարող են որոշակի խաղաղ ակցիաներ անել այն տարածքներում, որտեղ Ադրբեջանն անօրինական է գտնվում: Հայաստանը Սփյուռքի միջոցով ադրբեջանցիների վրա ճնշում գործադրելու հնարավորություն չունի՞: Այս ամենը հնարավոր է, բայց կամք չկա»:

Տիգրան Քոչարյանը նշեց, որ վերջին օրերին օդային միջանցք բացելու մասին խոսակցություններ կան. «Ցավոք, Արցախի որոշ պաշտոնյաներ ևս ոգևորված այդ թեզն են առաջ տանում: Դրանով ստեղծվում է տպավորություն, որ եթե օդային միջանցքը լինի, ապա ցամաքային միջանցքն ինչ ուզում են, թող անեն: Սա աբսուրդային գաղափարներից է, բոլոր ուժերը պետք է ներդնել ցամաքային միջանցքը բացելու վրա, որովհետև օդային միջանցքը վտանգավոր է: Ադրբեջանը յուրաքանչյուր պահի կարող է այն փակել տալ, ուղղաթիռ կամ ինքնաթիռ ոչնչացնել: Բացի այդ, հնարավոր է մի քանի անգամ զուտ PR ակցիաներ լինեն: Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ եթե անգամ ինքնաթիռ թռչի, կլինի բրիտանական կամ եվրոպական, ու այդ PR ակցիայով ամեն ինչ կարող է ավարտվել: Հայկական կողմը պետք է այնքան խոհեմ լինի, որ իր հայտարարություններով ու գործողություններով չխանգարի ցամաքային միջանցքը բացելու գործընթացին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal