Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, մենք մեծ պոտենցիալով ազգ ենք. «Հրապարակ»

INTERVIEW

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Պրն Ծառուկյան, 2022 թվականը մոտենում է ավարտին. կարո՞ղ ենք ամփոփել տարվա հիմնական ձեռքբերումները եւ խնդիրները Հայաստանի համար։

- Ես չեմ ցանկանա հիմա ինչ-որ բան ամփոփել։ Դա սովորաբար անում են հանդարտ, խաղաղ պայմաններում, երկարաժամկետ պլանավորված կյանքի պայմաններում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը եւ ինչպես կարելի է ամփոփել, երբ պետության առաջ կանգնած է լինել-չլինելու խնդիրը, երբ ընդամենը վերջերս՝ սեպտեմբերին, Ջերմուկի մատույցներում պատերազմ էր, երբ շրջափակման մեջ է Արցախը, երբ քեզ անընդհատ սպառնում են նոր պատերազմով։ Նման պայմաններում խոսել, թե այս կամ այն ոլորտում առաջընթաց կա, աճ կա, գուցե կարելի է, բայց ես դա չեմ անի։ Քանի դեռ երկրում կա սուր անվտանգային խնդիր, քանի դեռ կա պատերազմի եւ կորուստների վտանգ, պետության բոլոր ռեսուրսները եւ ժողովրդի միտքը պետք է ուղղված լինեն այդ վտանգները չեզոքացնելուն։ Օրացույցով տարին կփոխվի, թե չէ, խնդիրները դրանից չեն վերանում։ Ինձ համար գալիք տոներն առիթ են՝ մի քանի օր մտերիմ շրջապատում հարազատների, ընկերների հետ շփվելու, բայց տոնական սեղանի շուրջ, ինչպես մեր հարյուր հազարավոր հայրենակիցների տներում, խոսակցության թեման լինելու են մեր երկիրը, մեր հայրենիքի վիճակը։

- Այնուհանդերձ, ինչպե՞ս կբնութագրեք մեր պետության այսօրվա վիճակը։

- Շատ գործ կա անելու։ Աննկարագրելի ծավալի։ Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում։ Օր ու գիշեր աշխատելու պահանջ կա։ Գրագետ ու համառ գործի կարիք կա։ Հենց սկսեցինք աշխատել, դուռը դուռ է բացելու։ Այս հարցն իմ հանրային կյանքի ընթացքում ինձ բազմաթիվ անգամ են տվել, ու ես միշտ տվել եմ նույն պատասխանը։ Բացի աշխատելուց, գրագետ ու համառ աշխատելուց, ես հաջողության ուրիշ բանաձեւ չգիտեմ։ Գուցե ուրիշները գիտեն, ես՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ եթե ճիշտ ձեւակերպում ես խնդիրները, հստակ դնում ես նպատակները, համառ ես աշխատում, ունենում ես լավ, գրագետ թիմեր, ապա հաջողությունն անպայման լինելու է, արդյունք անպայման լինելու է։ Դա վերաբերում է թե´ մասնավոր բիզնեսին, թե´ սոցիալական խնդիրներին, թե´ համապետական հարցերին։

- Տարիներ առաջ Դուք ասել էիք, որ Ձեզ դասական քաղաքական գործիչ չեք համարում, հիմա նույն կարծիքի՞ն եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեր տեսակետները հաճախ տարբերվում են քաղաքական գործիչների տեսակետներից։

- Ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է։ Ես չեմ կարող օրերով, տարիներով խոսել՝ ուղղակի խոսելու համար։ Ես չեմ կարող խոսել բաներից, որոնցից չեմ հասկանում, չեմ կարող խոստանալ բաներ՝ իմանալով, որ չեմ կարողանալու անել։ Իմ օրը սկսվում է բանվորների, գյուղացիների հետ աշխատանքային բարեւով, ամբողջ օրը աշխատանքային տարբեր բարդության խնդիրներ կարգավորելով, ես սիրով պարբերաբար շփվում եմ մեր գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ. տարբեր հարցեր ենք քննարկում, իրար լսում։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ ամենօրյա ռեժիմով տեղյակ է հանրային տրամադրություններից, մարդկանց խնդիրներից ու հոգսերից։

Մի կարեւոր հարց էլ կա. իմ ամբողջ գիտակից կյանքն անցել է մեծ թվով մարդկանց հանդեպ պատասխանատվության բեռի տակ։ Քաղաքական գործիչների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է դա. անկախ քո բոլոր դժվարություններից, քո տրամադրությունից, երկրում եւ նրա շուրջ առկա վիճակից, դու պատասխանատու ես հազարավոր մարդկանց, նրանց ընտանիքների առաջ։ Ամեն ամիս։ Ու այդ մարդիկ չպետք է տուժեն քո խնդիրների պատճառով։ Նրանք պետք է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, երեխա մեծացնեն, ծնող պահեն, հիվանդ բուժեն, հարսանիք անեն եւ այլն, ու նրանք բոլորը նայում են քեզ։ Սա ահռելի պատասխանատվություն է, ու դա նույնպես ինձ տարանջատում է «դասական քաղաքական» գործչի կերպարից։

- Վերջին շրջանում որոշ քաղակտիվիստական շրջանակներ Ձեզ մեղադրում են տարբեր բաներ կառուցելու մեջ։ Ծառուկյանն այստեղ սա է կառուցում, այլ տեղ՝ նա։ Ի՞նչ կպատասխանեք նման բան ասողներին։

- Ես այդ հարցին իմ հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ. Ծառուկյանների ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե կառուցելը հանցանք է, ապա ո՞նց եք պատկերացնում պետության զարգացումը։ Ո՞նց եք պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, բանակի ուժեղացումը, նոր ճանապարհների կառուցումը եւ այլն։ 

- Պատերազմից եւ պարտությունից հետո որպես ազգ, որպես պետություն վերականգնվելու Ձեր բանաձեւը ո՞րն է՝ աշխատանքն ու կառուցե՞լը։

- Աշխատանքը ցանկացած հաջողության բանաձեւն է։ Իսկ պատերազմից հետո որպես պետություն, որպես ժողովուրդ վերականգնվելու համար մեզ նոր գաղափարներ են պետք։ Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորող, իրար ամուր կապող գաղափարներ են պետք։ Ես անընդհատ շփվում եմ աշխարհի տարբեր հայերի հետ. մի տեսակ դատարկված, անորոշ վիճակ է բոլորի մոտ։ Սա վտանգավոր պրոցես է։ Նույնիսկ հաջողակ, իրենց ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն իրենց այլեւս նախկինի պես չեն զգում։ Իսկապես, կա անորոշության եւ ընկճվածության մթնոլորտ։ Բայց մենք, իսկապես, մեծ պոտենցիալով ազգ ենք, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր տվող, ու ես վստահ եմ, որ ճիշտ գաղափարների եւ ճիշտ աշխատանքի դեպքում հայ ժողովուրդն իր մեջքը դարձյալ ուղղելու է։

- Ձեր կարծիքով՝ ազգի մեջքն ուղղելու խնդիրը հաջո՞րդ սերունդներին է բաժին ընկնելու։

- Ոչ, դա բոլոր սերունդների խնդիրն է, դա բոլոր սերունդների հայրենասեր մարդկանց խնդիրն է։ Այլ հարց է, որ, իսկապես, նոր ազգային վերնախավերում մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր, թարմ, 21-րդ դարի մտածողություն։ Ի դեպ, եթե նկատել եք, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում միշտ հենց դա եմ խրախուսել։ Ինքս չեմ խառնվում որեւէ բովանդակային, տեխնիկական հարցի։ Ժամանակին օգնել եմ, որ լինեն լավ պայմաններ, ու այնտեղ հավաքվել են լավ, գրագետ մարդիկ, ովքեր ազատ են բովանդակային քաղաքականություն որոշելու հարցերում։ Գուցե կարող են լինել պահեր, որ ինչ-որ բան իմ սրտով չլինի, բայց դա է կյանքը, եւ հենց նման պայմաններում են ձեւավորվում նոր դեմքեր ու նոր գաղափարներ։ Եվ բոլոր ոլորտներում՝ երկրի եւ ազգի մասշտաբներով, պետք է նման պրոցես լինի։ 

- Խոսելով պետության եւ ազգի հեռանկարից՝ անհնար է շրջանցել Արցախի թեման։ Դուք պարբերաբար Արցախում ինչ-որ ծրագրեր եք անում։ Դա սրտի կա՞նչ է, թե՞ գիտակցված մոտեցում։

- Ե´վ մեկը, ե՛ւ մյուսը։ Վիճակն այնպիսին է, որ սրտով եւ սառը ուղեղով պետք է աշխատես։ Մենք պետք է ունենանք նոր պայմաններում հայկական խաղաղ Արցախի մեր պատկերացումն ու այդ ուղղությամբ աշխատենք։ Ինչքան Արցախում նոր բան կառուցվի, նոր բան ստեղծվի, նոր ընտանիք կազմվի, նոր երեխա ծնվի, նոր աշխատատեղ ստեղծվի, այնքան մենք կունենանք հաջողության հնարավորություն։ Արցախում ցանկացած ծրագիր իրականացնելու հարցում ես միշտ պատրաստ եմ, իսկ այսօր՝ առավել եւս, երբ բոլորիս միտքն ամեն վայրկյան Արցախում շրջափակված մեր հայրենակիցների հետ է։ Ես միշտ կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ գիտեմ, որ այնտեղ իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ սուր խնդիրների մեջ են։ Իմ ուժերը, կարողությունները պատրաստ եմ ներդնել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Մենք քիչ առաջ խոսում էինք նոր գաղափարների մասին, այ, հենց այստեղ են պետք, օրինակ, նոր գաղափարներ։ Ես արել եմ՝ ինչ կարող եմ, եւ անելու եմ։ Բայց մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ առանց անվտանգության հարցի լուծման որեւէ բան հնարավոր չէ անել։ Իսկ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանը, նրա խաղաղապահ առաքելությունը։ Այլընտրանք չկա։ Ու փորձերը՝ հիմա էլ մեր ազգը, մեր երկիրը կիսել ռուսամետ-արեւմտամետի, կա՛մ տհասության մասին են խոսում, կա՛մ՝ դավաճանության։ Մեր խնդիրը, որպես պետություն, լրիվ հակառակի մեջ է. ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացնել լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ։ Մենք պետք է նաեւ դուրս գանք մշտապես խնդրողի, սպասողի կարգավիճակից։ Մենք՝ ինքներս, պետք է մշակենք նոր մոտեցումներ, նոր առաջարկներ ներկայացնենք թե´ Ռուսաստանին, թե´ Արեւմուտքին։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ 

- Դուք նշեցիք, որ հայկական աշխարհում նկատվում են անորոշություն, ինչ-որ կոտրվածություն։ Մյուս կողմից՝ կան ոլորտներ, որտեղ մենք ունենք նկատելի հաջողություններ, օրինակ՝ սպորտում։ Սովորաբար անկումային պայմաններում լինում է հակառակը։

- Մարզական հաջողություններն այս տարի շատ էին՝ մեկը մյուսից լավ, տարբեր մարզաձեւերում։ Բայց մարզական հաջողությունների մասին հարցի պատասխանը մարզական ոլորտից դուրս է։ Իհարկե, ապահովված են եղել բոլոր պայմանները, իհարկե, մենք ունենք լավ մարզիչներ, լուծվում են պարգեւատրման, խրախուսման եւ մյուս հարցերը, բայց այս մեծ հաջողություններն ունեն ավելի խորքային շերտեր։ Մեր մարզիկները հայրենասեր մարդիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր ժողովրդի այսօրվա անկումային եւ ինչ-որ տեղ կոտրված հոգեվիճակում այդ մեդալները, մեր հիմնի հնչելը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան զուտ մարզական հաջողությունն է։ Այդ մեդալները հույս են տալիս մեր ժողովրդին, վերականգնում են հավատը։ Մրցագորգ դուրս եկած մեր ամեն մարզիկ հոգու խորքում պայքարում է ոչ միայն իր համար, այլեւ՝ մեր հերոս տղերքի, ու գիտի, որ մեդալը ոչ միայն իրենն է, այլեւ՝ այն տղերքինը, ովքեր կյանքի գնով հայրենիք պահեցին։ Եթե այսպես մտածենք բոլոր ոլորտներում, ամենուր կունենանք հաջողություններ։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal