Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է նշանակում «շնիկ» նշանը, և ինչի՞ համար է օգտագործվել այն հին ժամանակներում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շնիկը» (@) ժամանակակից համակարգչային և համացանցային դարի խորհրդանշաններից մեկն է։ Համարվում է, որ այդ նշանը, որն առկա է ցանկացած էլեկտրոնային հասցեում, շրջանառության մեջ է մտցրել էլեկտրոնիկայի ամերիկացի ինժեներ Ռեյ Տոմլիսոնը, որը 1971 թվականին ցանցով ուղարկել է առաջին էլեկտրոնային նամակը։ Իսկապես պատմությունն այն է, որ Տոմլիսոնը առաջին նամակը ուղարկելիս կանգնած էր երկմտանքի առաջ։ Բանն այն էր, որ այդ պահին նա և՛ նամակ ուղարկողն էր, և՛ ստացողը, քանի որ այլ օգտատեր չկար։ Արդյունքում էլեկտրոնային հասցեի տեսքն էլ պետք է ինքը որոշեր, և, որպեսզի խուսափի ուղարկողի և ստացողի անունների հետ կապված խճճված իրավիճակներից, նա որոշեց «բաժանարար» մտցնել։ Արդյունքում այդ բաժանարարը դարձավ ստեղնաշարի վրա առկա, բայց քիչ օգտագործվող @ նշանը, քանի որ այն չի լինում մարդկանց անուն-ազգանուններում։ Ի դեպ, համակարգչի ստեղնաշարի վրա այդ նշանը մինչև Տոմլիսոնն է եղել։

Դա եղել է ժառանգություն ստեղնաշարի նախապապից՝ գրամեքենայից, որի ստեղնաշարին այն եղել է ստեղծման օրից։ Դեռևս 1885 թվականին արտադրված «Ունդերվունդ» ամերիկյան գրամեքենաների ստեղնաշարին եղել է @ նշանը։ Իսկ ի՞նչ է նշանակում այդ նշանը, կամ ինչի՞ համար է օգտագործվել այն առաջներում։ Պաշտոնապես @-ն կոչվում է «կոմմերցիոն at» և անգլերենում իրենից ներկայացնում է «at» նախդիրը։ Ավելի պարզ ասած՝ հայերենով դա մոտավորապես կարելի է բացատրել հետևյալ կերպ, օրինակ՝ «հաց @ 200 դրամ» նշանակում է, որ հացի արժեքը 200 դրամ է։ Այնուամենայնիվ, համարվում է, որ այս նշանը ավելի հին պատմություն ունի, քան գրամեքենան է։ Առայժմ հայտնի է միայն, որ @ նշանը օգտագործվել է վաղ միջնադարում։ Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն Պրատո քաղաքի տնտեսության պատմության ինստիտուտի արխիվները հետազոտելիս առաջին անգամ գտել է այս նշանը 1536 թվականի մի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշում էր Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին:

Վաճառականն այդ նավերի բեռների կազմում թվել էր նաև գինով լեցուն տարողություններ, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ «շնիկ» (@) նշանով: Վերլուծելով այն ժամանակվա գինու գինը և գինու տարողությունների ծավալները՝ Ստաբիլեն եկել է եզրակացության, որ @ նշանը օգտագործվել է որպես չափի միավոր և փոխարինել է սափոր (հունարեն «amphora») բառին, որը անտիկ ժամանակներում հանդիսանում էր հեղուկ և սորուն ապրանքների չափման ունիվերսալ միավոր։ Այսինքն, ստացվում է, որ @ նշանը այնքան հին է, ինչքան հին է քաղաքակրթությունը։ Համարվում է, որ ամֆորան, որպես չափման միավոր, հավասար է մոտ 15 կգ-ին: Իսկ ինչո՞ւ է այս նշանը կոչվում «շնիկ»։ Հետխորհրդային տարածքում այս նշանը լայն տարածում է գտել համակարգիչների ներդրմամբ, և անմիջապես սկսել են նշանին անուններ հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկել են անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով, սակայն կպել է «շնիկ» բառը։

Մի վարկածով «at» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոց։ Կա վարկած, ըստ որի, ինչ-որ մեկին այդ նշանը իրոք հիշեցրել է կծկված քնած շան։ Այնուամենայնիվ, ամենահավանական վարկածը Adventure հին համակարգչային խաղն է։Այն խաղում էին շատ հին համակարգիչներում։ Խաղում արգելքները, հրեշները և գանձերը օգտագործվում էին տպագրական նշաններով, բացի դա, խաղում հնարավորություն կար հետախուզության ուղարկել շանը, որը, ի դեպ, նշանակվում էր հենց այդ նույն @ նշանով։ Իսկ այդ խաղը այն ժամանակներում մեծ մասսայականություն ուներ։ Սակայն այնպես չէ, որ ամեն տեղ են @ նշանին շնիկ անվանում։ Օրինակ՝ Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում՝ փղի կնճիթ, Նիդերլանդներում՝ կապիկի պոչ, Իտալիայում՝ խխունջ, իսկ Հունգարիայում՝ որդ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal