Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլը կարող է վաղն էլ «անկախության հռչակագրում» գրի, որ մեր ազգային հերոսը Քեմալ Աթաթուրքն է․ Շարմազանով

INTERVIEW

Քանի այս իշխանությունն է Հայաստանում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ դրական հանգուցալուծում չի կարող ունենալ։ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը ընդամենը հետևանքն է, այնպես չէ, որ առավոտ վեր կացան ու հանկարծ տեսան, որ նման բան կա։ Աս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

«5 տարի շարունակ այս մարդիկ ուրացել են Արցախը, ուրացել են անկախության հռչակագիրը, ամեն ինչ արեցին, որ պատերազմ լինի, հետո ամեն ինչ արեցին, որ պատերազմում պարտվենք, երբ ընդդիմությունն ու հասարակության ազգային շերտերն ասում էին, եթե իրենք մնան, մենք կորցնելու ենք ամեն ինչ, ճի՞շտ դուրս եկանք, չէ՞։ Որ ժամանակին մեր հայկական տեղանունները Էյվազլի էր ասում, այդտե՞ղ էլ էին ռուս խաղաղապահները մեղավոր, որ մերժեց իր ստորագրած հայտարարությունը և բանավոր պայմանավորվածության արդյունքում մի քանի տասնյակ կիլոմետր հայկական զորքերը հետ բերեց մինչև Սյունիք ու այդքան տարածք տվեց թուրքին, դա՞ էլ էին խաղաղապահները մեղավոր, որ Գորիս-Կապան ճանապարհի 25 կմ-ը տվեց ադրբեջանցիներին, դրա պատասխանատուն ո՞վ էր, է՞լի ռուսները։ Որ այն ժամանակ ասում էինք GPS-ով երկիրը հանձնում եք, ասում էին դրա այլընտրանքը միջանքն է։ Դա տվեցին, միջանցք էլ ուզեցին, Բերձորն, Աղավնոն ու Սուսը է՞լի ռուս խաղաղապահներն էին տալիս։ Երբ դրանք տալիս էր, հայ հասարակությունը քնած էր ու իշխանությանն էր ծափահարում, տենց էլ պետք է լիներ։ Աղավնոյից հետո պետք է միջանցք փակեր, հետո էլ գալու են Երևանում են միջանք փակելու։ Էս մարդիկ Արցախից ձեռքերը լվացել են։ Հայաստանի իշխանությունը կանգնում ասում է՝ ես Լաչինի միջանցքում գործառույթ չունեմ, դա իմ խնդիրը չէ։ Այսինքն, ուզում է ասի՝ էդ 120 հազար հոգուն ինչ ուզում եք արեք, դա իմ խնդիրը չի, ինքը դիտորդ է։ Արա ասենք ռուսը չի անում, բա՞ դու, քո հայրենակիցներն են, ռուսը վաղը, մյուս օրը գնաց, հետո թուրքերն են գալու, բա՞ հետո»,- ասաց նա։

Անդրադառնալով ՄԱԿ գրասենյակի մոտ իրականցվող ակցիաներին ՀՀԿ խոսնակը նշեց, որ իր համար անհասնակալի է ակցիա անողների տրամաբանությունը․ «Ես չեմ հասկանում էդ Նիկոլի վրա մեղր է քսած, որ վախում են, ատոմային բոմբ կա վրեն, թե՞ ինչ։ Գնացեք Կառավարությունից պահանջեք, ի՞նքը չի ձեզ խաղաղություն խոսատացել, կարող է Պուտինն ու Բայդենն են խոստացել, ի՞նքը չի ասել խաղաղության դարաշրջան։ Ասում է խաղաղության դարաշրջան, բերում է պատերազմ։ Մի հատ Հատուկ հանձնարարություններով դեսպան ունի, ասեց Լաչինը տվեցինք, որ միջանցք չտանք, դրանից հետո պատերազմ բերեցին, 240 զոհ տվեցինք, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքը ո՞ւմ պատասխանատվության տակ է, 150 քառակուսի կմ թուրքը մտել է Հայաստան, դրա մասին չեն խոսում։ Լաչինով չի է այս ամենը, Լաչինը մի փոքր մասն է ընդամենը ու սրա մեջ մեղավոր են նաև Արցախի իշխանությունները, որ սա ինչ ասել է՝ խելոք արել են, դրա մեջ նաև մեղավոր է նաև մեր դաշնակիցը, որ ասում են «Никол не предатель», դե որ не предатель, թող տեսնի, որ Հայաստանին դավաճանողը, ռուս դաշնակցին էլ է դավաճանելու։ Դե որ не предатель, թող не предатель-ի արածների պտուղները հիմա վայելի, որ հեսա թուրքերի, ադրբեջանցիների և ՆԱՏՕ-ի հետ ամեն ինչ անելու են, որ հակառուսական հիստերիա լինի և  ռուս խաղաղապահները այստեղից գնան ու թուրքերը մտնեն, տեսնեմ էդ ժամանակ не предатель է, թե՞ предатель »,- ասաց նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ում կայացած նիստին Շարմազանովը նշեց, որ հիմա քննարկումների ժամանակ չէ, հիմա ուժի և սանկցիաների ժամանակն է․ «Ի՞նչ ՄԱԿ-ի նիստ, ի՞նչ ենք խոսում, հայտարարություն է էլի ընդամենը։ Եվրամիությունը միլիարդավոր դոլարների, եվրոների պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ։ Մեր հայկական հանքավայրերը բրիտանացիներին են ծախում, Բրիտանիան եվրոպական պետություն չի՞։ Մեր ցավը գիտե՞ք որն է, մեր քաղաքագիտական միտքը ու մեր պետականության մակարդակը Խրիմյան Հայրիկի թղթե շերեփից չի անցել։ Այն ժամանակ մենք պետություն չունեինք, էդ խեղճ մարդը թղթե շերեփով էր, բա հիմա պետություն ունենք։ Եթե պետության ղեկավարն ասում է` դա մեր հարցը չի, թող վեր կենար իր հպարտներով գնար Լաչին, բա ո՞նց էր պատերազմի ժամանակ ասում նոր Սարդարապատ, սպալնյաներն էր պաշտպանում, թե ինչ: Տոնածառ զարդարելու տեղը, թող էդ փողը տար մարդկանց, պատերազմի ժամանակ ասում էր չշշկռվեք, որ ես Գլխավոր հրամանատար եմ, դե հել գնա, էդ ոստիկաններին, ներքին զորքեր ու չգիտեմ ինչ ուժային կառույցներով հել գնա Լաչինի միջանցքը բացի։ Ժողովուրդը քեզ է ձեն տվել, թե՞ Պուտինին։ Եթե պետք է ռուսը մեր հարցերը լուծի, Ամերիկան լուծի, հենա մի մասը թող գնա Ռուսաստանին միանա, մյուս մասը՝ Ամերիկային, դո՞ւ էլ ինչի համար ես»,- ավելացրեց ՀՀԿ խոսնակը։

Խոսելով ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշման մասին, Շարմազանովը նշեց, որ ինքը չի  ոգևորվում նման բաներից, որովհետև աշխարհը երբեք սկզբունքային չի եղել, միշտ էլ ուժեղի մոտ թույլն է մեղավոր եղել․ «Ինչպես Նժդեհն է ասել, մեր բոլոր դժբախտությունների մեջ նախևառաջ մենք ենք մեղավոր, ու մեր փրկությունն էլի մեր մեջ է։ Եթե մենք մեր դժբախտությունները տեսանք ռուսի, ամերիկացու, թուրքի, ֆրանցիացու մեջ՝ էլի պարտվելու ենք, եթե մենք մեր փրկությունը տեսանք ռուսի, ամերիկացու, ֆրանսիացու, բրիտանացու, պարսիկի մեջ՝ էլի պարտվելու ենք։ Այսօր հայ հասարակության մեծամասնությունը դիտորդ է, Ամանորին է պատրաստվում, իրան թվում է, որ Լաչինը իրանից շատ հեռու է, իրա հետ նման բաներ տեղի չի ունենալու, ով ընտանիքում զինվոր ունի մենակ ինքն է մտածում, ասում է՝ երեխուս բան չլինի, մնացածը «Гуляй Вася»։ Կառավարությունն էլ առհասարակ թքած ունի, Արցախը փաթեթով տվել է, մի հատ էլ մունաթ է գալիս, ասում է թոշակ-մոշակի փողը տվել եմ, ուրախ եղեք։ Մի օպերացիա է մնացել, հեսա թուրքին էլ ծափահարություններով կբերեն ստեղ, ազգային ուժերին էլ ֆաշիստ կհանեն, Արցախի հերոսներին էլ Ադրբեջանին է հանձնելու, եթե մենք սկսեցինք իրար դեմ պայքարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինչքան ազգային ուժեր կան պետք է ամեն ինչ մի կողմ դնեն, Հայրենիք ենք կորցնում, թե չէ ընգել են Դաշնակցությունն այս չարեց, Հանրապետականն այն չարեց, չարեց դուք արեք, հազար անգամ ասել ենք, եկեք հանուն հայրենիքի բանվոր էլ լինենք, զինվոր էլ լինենք, բայց ինչքան կարելի է Նիկոլին քննադատել, ձեռքի հետ էլ ընդդիմությանը քննադատել, որ քննադատեցիք ի՞նչ։

Քաղաքական գործիչը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի․ «Հայստանի երրորդ հանարապետության հիմքը եղել է Արցախը, Արցախյան շարժումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Եթե մի մարդ Ցեղասպանության ֆորումին Հայ Դատի ներկայացուցիչներ չի հրավիրում, մեզ չի հրավիրում, որ 4 երկրում ցեղասպանություն ենք ճանաչել, Թուրքիային մի հատ չի դատապարտում ցեղասպանության համար, մի հատ էլ ասում է` ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում, հասարակությունն էլ քնում է, ու հեչ վեջը չի, ուրեմն մեզ հասնում է։ Ինձնից սկսած ոչ մեկս իրավունք չունենք անկախ Հայաստանում ապրելու, մենք արժանի չենք մեր սուրբ նահատակներին ու քանի այս խելքին ենք պետք է կզած ապրենք»,- հավելեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի հասարակությունը, քաղաքական ուժերը, ազգային մտածող մարդիկ, նրանք ում համար Եռաբլուրը, Արցախը, նամուսը թասիբը կա դեռ ուրեմն «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի․ «Բայց եթե սենց շարունակվի Նիկոլը կարող է վաղն էլ անկախության հռչակագրում գրի, որ մեր ազգային հերոսը Քեմալ Աթաթուրքն է, ու Անդրանիկը, Նժդեհը, Դրոն, Մոնթեն, Լեոնիդը, Վազգեն Սարգսյանը, էդ սաղ հերոսները սխալվել են, որ թուրքի դեմ հելել են, Սարդարապատը սխալ է եղել։  Հայաստանում մարդիկ կան ասում են, մինչև ռուսի գալը մենք թուրքի հետ լավ էլ ապրել ենք, դուք դեբի՞լ եք, միլիոն ու կես ո՞վ է մեզ մորթել, էդ 44-օրյա պատերազմում Բայրակթարներով ո՞ւմ են սպանել։ Կամ մի զանգված էլ կա ուրախանում է Ռուսասատանի հնարավոր պարտությամբ Ուկրաինայում։ Զելենսկին Ալիևի քիփ ընկերն է, առավոտից իրիկուն Ալիևին և Էրդողանին ասում է՝ «мои лучшие братья»։ Կենդանին, որ կենդանի է ուղեղ չունի, բայց բնազդ ունի, մենք ինքնապաշտպանական բնազդն էլ ենք կորցրել, մարդիկ բնազդ չունեն։ Մեր պետության ողնաշարը Երևանում չէ, Արցախում է, ու մեր նման 120 հազար մարդ բլոկադայի մեջ է։ Մարդիկ չեն հասկանում՝ այնտեղ ինչ է կատարվում, բայց սա այսօր չի սկսել, սա սկսվել է ապրիլի 23-ից, երբ Նիկոլն եկավ իշխանության, սա ծրագիր է՝ երբ Բոլթոնն եկավ Հայաստան ասեց, պետք է հրաժարվես Արցախյան գաղափարներից, ինքն էլ հրաժարվում է։ Արցախն արդեն փաթեթով տվել են։ Եթե դիամդրություն չեղավ, ամեն ինչ էլ կնքելու է, ոչ միայն կնքելու է, այլ թուրքերը ինչ ցուցակ ներկայացնեն, որ սրանց պետք է դատես՝ խելոք դատելու է բոլորին, ով հանուն Արցախի, հանուն Հայստանի մի բան է արել, թե՛ մարտի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal