Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման վիճակ չէինք ունենա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց հայության, նպատակը հայաթափումն է, որը չի թաքցնում, ու որի մասին բազմաթիվ հայտարարություններ կան: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը, ճգնաժամից բխող վտանգներին:

«Այսօր առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունների վերջին 4 տարվա խայտառակ, պարտվողական ու ամոթալի քաղաքականության հետևանքն է: Երբ գալիս են իշխանության ու «ամեն ինչ 0 կետից են սկսում», ունենում ենք այն, ինչն ունենք հիմա. տնտեսապես, բարոյապես քանդված, պարտված իրավիճակ, իշխանությունների ոչ միայն անկարողություն, այլև դեպի դրականը որևէ քայլ անելու չկամություն: Երբ իրենց պատգամավորներն ու պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանն անգամ ինքն իրեն պաշտպանելու ռեսուրս չունի, պատճառն այն չէ, որ մեր երկիրը ռեսուրս չունի: Խնդիրն այն է, որ իրենք ինչ-որ բանելու անելու ցանկություն չունեն: Իրենց համար իշխանությունն ընդամենը վայելքների, պարգևավճարներ ստանալու համար է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բացարձակապես աշխատել չեն ցանկանում:

«Դե ֆակտո իշխանությունները երկրի անվտանգության պատասխանատվություն չեն ուզում վերցնել: Ընդհանրապես, ոչինչ չեն ուզում անել, պարգևավճարներ, բարձր աշխատավարձեր են ստանում, վայելում են կյանքն ու թքած ունեն մնացածի վրա: Իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով են ապրում: Ու քանի դեռ իշխանության են, որքան կարող են, պետք է մնան իշխանության: Նման իրավիճակի հիմնական պատճառը իրենց իսկ քաղաքականության հետևանքն է: Ռուսաստանը նոյեմբերի 9-ին մտավ և փրկեց Արցախի մնացած մասը: Հիմա, փոխանակ պատասխանատվության գոնե իրենց մասը վերցնեն, քանի որ իրենք էլ են այդ խայտառակ հայտարարության տակ ստորագրել, ամբողջ մեղքը փորձում են գցել ռուսների վրա՝ այս ընթացքում բացահայտ կերպով վարելով հակառուսական քաղաքականություն»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել ռուսների վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ գտնվելով՝ ռուսներն այժմ շատ ավելի թուլացած վիճակում են, քան մեկ տարի առաջ էր:

«Հակառակ դեպքում նման իրավիճակ չէր լինի: Իհարկե, ռուսները ևս իրենց մեղքի բաժինն ունեն, բայց փաստն այն է, որ թիվ մեկ պատասխանատուն այսօրվա դե ֆակտո իշխանություններն են: Բայց անգամ այս պարագայում եկեք հիշենք, որ Բերձորն ու Աղավնոն ռուսները չեն հանձնել թուրքերին: Բերձորն ու Աղավնոն Նիկոլն ու իր շրջապատն են նվիրել թշնամուն: Նույնը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, որը ևս ռուսները չեն նվիրել թուրքերին, այլ Նիկոլը: Քարվաճառը ռուսները չեն հանձնել թուրքերին, հանձնել է Նիկոլը՝ առանց մի կրակոցի: Եթե մենք նորմալ իշխանություններ ունենայինք, առհասարակ նման իրավիճակ չէինք ունենա: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մեզ չէին ներքաշի պատերազմի մեջ, նորմալ իշխանություն ունենալու դեպքում բանակը չէր քայքայվի, ՌԴ-ի հետ հարաբերությունները չէինք լարի, Իրանի հետ հարաբերությունները չէինք վատացնի, չէր թուլացվի նաև ռազմական, պաշտպանական համակարգը: Ես հիմա արդեն մի քիչ դժվարանում եմ ասել, թե ինչ կարելի է անել այս պայմաններում: Հիմա միակ հույսը խնդիրը միջազգայնացնելն է և միջազգային այլ կողմերի բերելը՝ փորձելով իրենց ճնշման տակ ճանապարհը բացել: Բայց ամենակարևորը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելն է: Այնինչ, իշխանությունների վերջին հակառուսական հայտարարություններից հետո ես դժվարանում եմ ինչ-որ կանխատեսումներ անել այս առումով»,-նկատեց Մանվելյանը:

Նրա խոսքով, հարց է, թե տարբեր փակ հանդիպումներում այսօրվա դե ֆակտո իշխանությունն ում ինչ է խոստանում. «Հայտնի չէ, բայց պարզ է, որ ինչ-որ խոստումներ են տալիս, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ինֆորմացիա է տարածվում: Արևմուտքին խոստանում են իրենց առաջարկած քայլերն իրականացնել, ադրբեջանցիների, թուրքերի հետ հանդիպումներում այլ զիջումներ են խոստանում, ռուսներին ուրիշ խոստումներ են տալիս: Սա հանգեցրել է մի իրավիճակի, որ այսօրվա իշխանություններին ոչ ոք լուրջ չի ընդունում: Հենց այս վիճակն է պատճառը, որ միջազգային կոչվող կառույցները չեն կարողանում կողմնորոշվել, թե Հայաստանը, վերջիվերջո, ինչ է ուզում, որն է իր դիրքորոշումը, պատասխանատվություն վերցնո՞ւմ է արցախահայության համար, թե՞ ոչ»:

Այս փուլում, Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, ճգնաժամի միակ լուծումը ճանապարհի բացումն է. «Թեթև հույս կա՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հետ, որը համեմատաբար դրական էր, մի շարք երկրներ ի աջակցություն Հայաստանի իրենց հստակ դիրքորոշումը հայտնեցին: Հուսով եմ, որ այս տեսանկյունից Ադրբեջանի վրա որևէ ճնշում կլինի: Երկրորդ լուծումը կլինի այն, որ ռուսական խաղաղապահները միջազգային խաղաղապահների կարգավիճակ կստանան, ինչն իրենց ավելի ակտիվ գործողությունների հնարավորություն կտա: Անկախ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից՝ այդ հանգամանքը խաղաղապահներին հնարավորություն կտա Արցախում պահել այնքան, ինչքան կցանկանանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer