Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կիսատ-պռատ, հիստերիկ, ջղաձիգ քայլերի հետևանքով ավելի վատ իրավիճակում ենք հայտնվում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո Ադրբեջանն իր հետևում կանգնած ուժերի, այդ թվում՝ թուրքերի հետ ուզում է ոչ միայն ամբողջությամբ տիրանալ Արցախին, այլև առաջ տանել նեոպանթուրանական և նեոպանօսմանական ծրագիրը: Նպատակն այն է, որ առանց որևէ խոչընդոտի Ադրբեջանը և Թուրքիան կապ հաստատեն իրար հետ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում խոսել ենք Արցախի շուրջ առկա իրավիճակի, ԱԳ նախարարների մակարդակով դեկտեմբերի 23-ին նախատեսված, բայց չկայացած հանդիպման, նաև Երևանից հնչող հայտարարությունների մասին:

«Կեղծ ու սուտ է Փաշինյանի այն թեզը, թե համաձայն են ՀՀ ենթակառուցվածքների բացման արդյունքում Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու հնարավորություն տալ: Նախիջևանն առանց որևէ խնդրի կապ ունի Ադրբեջանի հետ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Թուրքիայի տարածքով: Մինչդեռ թուրք-ադրբեջանական տանդեմին պատրաստի ենթակառուցվածքներով միջանցք է պետք, ինչպիսին ՀՀ Սյունիքի մարզի հարավն է՝ կոնկրետ նախկին Մեղրիի շրջանը, որով անցնում է Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը: Նախիջևանն ու Ադրբեջանն իրար կապելու վերաբերյալ Փաշինյանի կեղծ թեզերը ցույց են տալիս, որ կա՛մ իսկապես չի հասկանում այդ ճանապարհի շատ մեծ նշանակությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար, կա՛մ դիտավորյալ խաղում է թուրքադրբեջանական տանդեմի դաշտում»:

Շեշտելով, որ թշնամին Հայաստանի տարածքների բռնազավթման նպատակ ևս ունի՝ քաղաքագետը հավելեց. «Հայաստանի տարածքների բռնազավթման պարագայում իրենք պլան «Ա», պլան «Բ» ունեն: Ադրբեջանի ԶՈւ ԳՇ-ում կա քատեզ, որտեղ ամբողջ հարավային Հայաստանը՝ Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի հարավը, Գեղարքունիքի ամբողջ արևելքը, Տավուշի ամբողջ արևելքը պատկերված են Ադրբեջանի տարածքում: Բայց եթե թուրք-ադրբեջանական տանդեմին սա չհաջողվի իրականացնել, չեն դժգոհի ունենալ ՀՀ-ի կողմից չվերահսկվող, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք»: Ամենամեծ վտանգն այստեղ է: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված շատ վատ վիճակում գտնվող Մոսկվան, ենթադրաբար, փորձում է պարտադրել այդ միջանցքը տրամադրել՝ հուսալով, որ ինքը պետք է վերահսկի այդ միջանցքը: Սա վտանգավոր է այն առումով, որ նույն Մոսկվան վաղը չէ մյուս օրը Նիկոլի քաղաքական հայրերի կողմից վարվող արտաքին քաղաքականության արդյունքում կարող է այստեղից ուղղակիորեն վտարվել՝ մեզ համար իր բոլոր աղետալի հետևանքներով»:

Մեր զրուցակցի խոսքով, սխալ է այն պատկերացումը, թե վերահսկելով, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», Մոսկվան կարող է իր ներկայությունն ապահովել ՀՀ տարածքում. «Ինչո՞ւ, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում ենք, թե ինչպիսի հմուտ ու ալիքաձև քաղաքականություն է վարում Նիկոլը: Լաչինի միջանցքի փակում, սեպտեմբերյան կարճատև պատերազմ, զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ: Գրեթե բոլորը մեղադրում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ու արդեն գրեթե ոչ ոք չի մեղադրում ՀՀ իշխանություններին, որոնք ի պաշտոնե առաջինն էին պարտավոր պաշտպանել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը: Ամեն դեպքում, կապիտուլ յանտ լինելն իր դրոշմն է թողնում բանակցային գործընթացի վրա: 2 տարին բավարար էր, որ հասարակությունը վերջնականապես հասկանար, որ իրենք միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացում ամեն ինչ տանուլ են տալու, ինչի վառ ապացույցը 2020-ից մինչև օրս տեղի ունեցած իրադարձություններն են: Որևէ ոլորտում ձեռքբերում չկա, ավելին՝ 2 տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի է լկտիացել իր պահանջների մեջ, ավելի ցինիկ է դարձել, ավելի խայտառակ նախապայմաններով է հանդես գալիս՝ նսեմացնելով ու նվաստացնելով Հայաստանին բոլոր հնարավոր հարթակներում»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ Ադրբեջանը, որն օկուպացրել է նաև ՀՀ տարածքները, արհամարհում է Հայաստանի իշխանությունների բոլոր խրոխտ կոչերը: «Առկա իրավիճակը բացարձակ չի հետաքրքրում նաև միջազգային հանրությանը, ինչը նորմալ է, որովհետև միջազգային հանրությունը երբևէ չի կանգնում պարտվածի, խաղաղություն աղերսողի կողքին: Մեծ հաշվով, 2 տարին ցույց տվեց, որ բոլոր այն անձինք, ովքեր ասում էին, թե բանակցողը պետք է փոխվի ու Նիկոլը պետք է հեռանա, ճիշտ էին: Չկա աշխարհում որևէ այլ երկիր, որի ղեկավարը պարտություն է կրում, բայց հետագայում վերընտրվում է:Սա խայտառակություն էր, պախարակում համաշխարհային հանրության առաջ, որի պատասխանն այն է, ինչն այսօր ունենք: Այն, ինչ տեղի է ունենում, այս տեսանկյունից զարմանալի չէ»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Արցախի նկատմամբ կատարվողը ևս զարմանալի չէ:

«Ես դեռ շրջափակումից առաջ էի ասել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Ադրբեջանն Արցախի դեմ՝ մատնանշելով, որ ոչ միայն կփակի Բերձորի ճանապարհը, այլև գազամուղը: Չի բացառվում, որ ապագայում կապի հնարավորությունից ևս զրկեն, անջատեն էլեկտրաէներգիան, որովհետև դա թույլ է տրվել, ու թույլ են տալիս: Պատերազմից երկու տարի անց կապիտուլ յանտները ենթակառուցվածքները Ադրբեջանի վերահսկողությունից դուրս բերելու և, այսպես կոչված, «չեզոք գոտի» տանելու որևէ քայլ չեն ձեռնարկել: Այո, ռուսներին ուղղված արդարացի պահանջներ կան, բայց խնդիրն այլ է. առաջին հերթին մենք ինքներս պետք է ապահովենք մեր անվտանգությունը: Բացի այդ, կապիտուլ յացիոն հայտարարության մեջ գրված էր, որ նույն Լաչինի միջանցքի այն մասը, որն անցնում է ադրբեջանցիների վերահսկողությանը, պետք է տեղափոխվի այլ տեղ:

Նույն թուրքերը փակել են այն մասը, որը ռուսների վերահսկողության տակ չէ: Նիկոլը շատ մեծ մեղք ունի, նա թույլ է տվել, որ այս խայտառակությունները տեղի ունենան: Ինքն է մեղավորը: Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտը՝ պարտավոր էր տեղափոխել Շուշի-Քարին տակ ճանապարհը հայերի վերահսկողության տակ գտնվող տարածք, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան այն փակել: Գազի, էլեկտրաէներգիայի ու կապի ենթակառուցվածքները, որոնք օկուպացված են ադրբեջանցիների կողմից, պետք է տեղափոխվեին հայերի վերահսկողության տակ: Կարծում եմ՝ դիտավորյալ չի արել, որպեսզի Ադրբեջանին ապագայում այսպիսի շանտաժի մեթոդներով մեզ հետ խոսելու քարտ բլանշ տա: Հայ ժողովրդին խաբեց՝ ասելով, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրել է, որ 30 հազար զինվորի կյանք փրկի: Չի բացառվում, որ վաղը- մյուս օրը հակապետական, դավաճանական քայլերը կրկին նման կերպ պարզաբանի՝ ասելով, թե 120 հազար արցախահայության կյանքը փրկելու համար զիջումների է գնում»,-ընդգծեց Գ. Համբարյանը:

Անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում նախատեսված հանդիպումը հայկական կողմից հետաձգելու իրողությանը՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Այս կառավարության ներկայացուցիչներին բնորոշ է մանկամիտ ու տհաս վարքագիծը: Օրինակ է ՀԱՊԿ գագաթաժողովը, երբ Նիկոլը չստորագրեց փաստաթուղթը: Բայց չստորագրելով ոչ ոքի վնաս չտվեց, մինչդեռ, օրինակ՝ չստորագրելու արդյունքը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալը լիներ: Կան, չէ՞, երեխաներ, որ դիտավորյալ հաց չեն ուտում, որ ծնողներն անհանգստանան: Միջազգային հարաբերություններում, սակայն, այդ վարքագիծը բացարձակ չի գործում: Հակառակը՝ կիսատպռատ, հիստերիկ, ջղաձիգ քայլերի հետևանքով ավելի ծիծաղելի ու ավելի վատ իրավիճակում ենք հայտնվում: Մարդիկ տեսնում են, որ հիստերիկություն է արվում, որը շարունակություն չունի, հետևանքներ չկան: Նույնը հիմա է: Ասենք՝ հրաժարվեցին հանդիպումից, իմա՞ստը, հետո՞... Իրականում միամիտ երեխայի կեցվածքը ձև է: Նույն Նիկոլն առանց ամոթի ասում էր՝ «գժա կ ա ն մտցնենք»: Այդ մարդը մտածում է, որ գործ ունի իր նման «գեղցի պրիմիտիվների» հետ, և իր տարատեսակ աննորմալությունները դրսի տարբեր հարթակներում ներվելու են:

Ինքը մտածում է, որ դրսում ևս գործ ունի «պողոսների» հետ, չհասկանալով, որ այդ մարդիկ ուղղակի արհամարհում են իր թե՛ «գժականը», թե՛ շուստրիությունները»,ասաց Համբարյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը միջազգային հարաբերություններում և աշխարհի խոշոր տերությունների մոտ չի անցնում: «Ինքն իրականում «տիկնիկ» է: Այստեղ խնդիրը տիկնիկավարներն են և այն, թե ինչ դասեր են իջեցնում: Նա, որպես «տիկնիկ», այդ տեսանկյունից լավ աշակերտ է: Նա հմտորեն խաղալու ու հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու այդքան ուղեղ չուներ: Յուրահատուկ խաղ է տանում: Նիկոլին, որպես արտիստի, կծափահարեմ: Իր թիմում բոլորը ևս իրենց հստակ պարտականություններն ունեն, ոչ ոք ոչինչ պատահական չի խոսում, և հակառուսական քարոզը շատ հմտորեն է տարվում: Հայաստանի հասարակությանը համոզել են, թե մենք պետք է բանակ չունենանք, ու երբ Ադրբեջանը հարձակվում է ՀՀ-ի վրա, ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը պետք է գան ու մեզ պաշտպանեն»,-նկատեց քաղաքագետը:

Խոսելով նաև խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվին ուղարկված նոր առաջարկների մասին՝ նա ընդգծեց. «Շատ կարևոր է, որ դավադիր իշխանությունները պարզաբանեն, թե ինչ փաստաթուղթ են ներկայացրել Բաքվին, որին մինչև հիմա պատասխան չի տրվել: Բաքվում, կներեք արտահայտության համար, բայց թքած ունեն Հայաստանից հնչող բոլոր առաջարկների վրա: Վերջին մեկ տարում Բայրամովը ծաղրում է պաշտոնական Երևանին, վերջինիս առաջարկները: Եթե անգամ արձագանքեն, ապա ցածր մակարդակով ու ծաղրուծանակի ենթարկելով: Բայց ամենակարևոր հարցն այն է, թե այդ ինչ առաջարկներ են, որ ընդամենը 26 տոկոս ձայն ստացած, բայց հայ ժողովրդի ընտրյալ ներկայացող ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում հասարակությունից: Այստեղից կարող եմ ենթադրել, որ այդ առաջարկները հակահայկական, հակահայաստանյան են: Այս իշխանությունը պատրաստ է ամեն տեսակի շուտափույթ զիջումների, միայն թե պահպանի իր իշխանությունը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer