Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտեսական փուչիկները կարող են պայթել. հակասական, ռիսկային և իռացիոնալ աճի 2022-ը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը տնտեսության տեսանկյունից բավականին հակասական, ռիսկային և իռացիոնալ աճի տարի էր: Այս կարծիքին է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, որի հետ զրույցում ամփոփել ենք անցնող տարվա տնտեսական ցուցանիշները, ռիսկերն ու մարտահրավերները:

«Հայաստանի ներտնտեսական իրողությունները, ինչպես նաև արտաքին անվտանգային խնդիրները, ռուս-ուկրաինական զարգացումները տարեսկզբին որևէ լավատեսական կանխատեսումների հիմք չէին տալիս: Ավելին, Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների թիվն ավելացավ: Ու չնայած ռիսկերի ու մատահրավերների շարունակական պահպանմանը, որոնք այսօր ևս կան, այնուամենայնիվ, մակրոտնտեսական ցուցանիշների բավականին դրական միտում ունենք: Այդ աճերը բացառապես հենց արտաքին գործոններով էին պայմանավորված. ունեցանք օտարերկրացիների անկանխատեսելի հոսքեր, որոնք և ապահովեցին այդ աճը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լիլիա Ամիրխանյանը:

Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ աճեր են գրանցվել ոչ արտահանելի ուղղություններում, ինչպիսիք առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտներն են. «Մակրոտնտեսական ցուցանիշների նման պատկերը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում: Աճերը, ցավոք, չեն վերաբերում արտահանելի հատվածին, մինչդեռ իրական տնտեսությունում հենց այդ հատվածն է ցույց տալիս տնտեսության որակական աճը, որակական փոփոխությունը: Բացի այդ, հենց արտահանելի հատվածն է հետագայում ապահովում տնտեսության երկարաժամկետ ու կայուն եկամուտները: Այո, այսօր վերոնշյալ արտաքին գործոնները ֆինանսական, կապիտալի մեծ ներհոսք են ապահովում, բայց որևէ երաշխիք չկա, որ այդ գործոնները հետագայում ևս կպահպանվեն: Այս տեսանկյունից սա լրացուցիչ մարտահրավեր է: Մյուս մարտահրավերը մեր տնտեսության որոշ ճյուղերում առաջացած գերտաքացման վտանգն է»:

Այս համատեքստում օրինակ բերելով շինարարության ոլորտը՝ մեր զրուցակիցը հավելեց. «Շինարարության ոլորտի աճը և աշխուժությունը որոշակի փուչիկ են ստեղծել: Տնտեսական իրական հատվածից ածանցված գերազանց պատկեր է ստեղծվում, մինչդեռ նույն արտաքին գործոնների կտրուկ անկման պարագայում այդ փուչիկը շատ արագ կպայթի: Եվ, առհասարակ, տնտեսական փուչիկները ևս պայթելու հակում ունեն: Կախված նրանից, թե գերտաքացումը ինչ խորություն ունի տնտեսության մեջ, գործոնների անկման պարագայում դա բավականին բացասական հետևանքներ է ունենալու»:

Մեր զրուցակիցը նշեց, որ անցնող տարին տնտեսական առումով առանձնացավ ևս մեկ հանգամանքով: «Խոսքը բանկային ոլորտում արձանագրված շահույթների աճի մասին է: Մյուս կողմից՝ մինչ օրս բանկային տիրույթում կուտակված այդ կապիտալը չի ուղղորդվել դեպի տնտեսություն: Իրական արդյունք ապահովելու համար բանկերում կուտակված միջոցները հատուկ, այդ թվում՝ բանկերին խրախուսող քաղաքականությամբ պետք է դեպի տնտեսություն ուղղորդելու փորձ անել: Մենք իրական արդյունքի, մասնավորապես արտահանելի հավել յալ արժեքի ստեղծման տեսանկյունից բավականին բացասական պատկեր ունենք: Օրինակ են սննդի արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումները: Վիճակագրական կոմիտեի ցուցանիշներով, հունվարհոկտեմբերին սննդի ոլորտի գրեթե բոլոր ուղղություններում բավականին լուրջ անկումներ ունենք. մսի արտադրության ծավալները նվազել են 5,6 տոկոսով, թթվասերի արտադրությունը նվազել է 16,4 տոկոսով, նվազել է անգամ հացի արտադրության ծավալը, ինչը տնտեսական աճի ու բնակչության իրական եկամուտների, բնակչության բարեկեցության միջև կապի բացակայության բավականին խոսուն ցուցանիշ է»,-շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով, ի սկզբանե կանխատեսելի էր, որ վերոնշյալ գործոնները կխորացնեն սոցիալական խնդիրները: «Բայց ընթացքում տեղի ունեցան զարգացումներ, որոնք օրինակելի քաղաքականության պարագայում կարող էին հակառակ, այսինքն՝ սոցիալական խնդիրները մեղմող պատկեր ստեղծել: Նույն գնաճի համատեքստում օրինակ բերեմ: Դեռ նախորդ տարվանից սկսած գնաճի օբյեկտիվ հիմք ու նախադրյալ ունենք՝ ի դեմս համաշխարհային գնաճային ճնշումների: Բայց բազմիցս ենք խոսել այն մասին, որ Հայաստանում գնաճի պատճառները չեն սկսվում և ավարտվում միայն արտաքին գործոններով: Հայաստանում գնաճի համար բավականին լուրջ ազդեցություն է ունեցել նաև հանրային ծառայությունների սակագների ավելացումը: Դեռ սկզբնական փուլում էր կանխատեսելի, որ այս հանգամանքը դոմինոյի էֆեկտով տնտեսության բոլոր ուղղություններում, այդ թվում՝ արտադրության բոլոր ոլորտներում գնաճի է հանգեցնելու: Գազի, հոսանքի, ջրի սակագների թանկացումներն, անշուշտ, ազդել են վերոնշյալ սննդի արտադրության ու այդ ոլորտում արձնագրված ցուցանիշների վրա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է դրամի արժևորման միտումներին՝ նա հավելեց. «Առհասարակ, ցանկացած երկրի արժույթ տնտեսության դեմքն է: Դրամի կայունացումը ևս կարող է խոսել դրական էֆեկտների մասին, բայց միայն հավասար և օրինաչափ գործընթացների պայմաններում: Մեզ մոտ ճգնաժամային իրավիճակներում դրամի կայունացումը առաջին հերթին դրամավարկային քաղաքականության՝ անընդհատ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու արդյունք էր: Նաև հարակից այլ գործընթացների՝ արտաքին առևտրային հաշվեկշռում դրամի պահանջակի ավելացման, իրականում դոլարի պահանջարկի թուլացման արդյունք էր: Չի բացառվում նաև սպեկուլ յատիվ գործոնների արդյունքը: Այո, կային գնահատականներ, որ բավականին երկար ժամանակ արժևորված դրամը բավականին լուրջ վնաս է հասցնում արտահանման ոլորտին: Բայց, ընդհանուր առմամբ, դրամի կայունացումը թույլ էր տալիս ունենալ սպասումներ, որ առնվազն ներմուծվող ապրանքների մասով մենք գնաճային ճնշումների մեղմացում և թուլացում կունենանք: Մինչդեռ դրամի կայունացման անգամ ամենապիկում մենք գնաճի որևէ մեղմացում չունեինք նաև ներկրվող ապրանքների մասով»:

Փորձագետի դիտարկմամբ, վերոնշյալ իրողություններից բխող ռիսկերը նվազեցնելու առումով տարվա ընթացքում որևէ քաղաքականություն չի իրականացվել: «Մենք իրականացվող քաղաքականություն չունենք: Նախ՝ ամբողջ տարվա ընթացքում չկային իրական ախտորոշիչ գնահատականներ, թե ինչ է տեղի ունենում տնտեսությունում, որքանով է գնաճն արդարացված կամ ինչ պատճառներով է արդարացված: Ամբողջ տարվա ընթացքում լսել ենք արդարացումներ, որ ամբողջ աշխարհում գնաճ է, ու մեզ մոտ էլ է գնաճ: Իրականությունը ցույց է տալիս, որ եթե անգամ փակ խողովակներով որևէ քաղաքականություն է տարվել, ապա այն շատ անարդյունավետ է եղել, թեպետ քաղաքականության առկայության մասով որևէ լավատեսություն չունեմ՝ հաշվի առնելով նույն գնաճի հետ կապված հրապարակային հայտարարություններն ու գնահատականները: Քաղաքականության լավագույն դրսևորումը անհարկի բարձր գների նկատմամբ վերահսկողության պատշաճ մեխանիզմների կիրառումը կլիներ: Համընդհանուր թանկացումների միտման ֆոնից կարողացել են օգտվել նաև անբարեխիղճ տնտեսվարողները ու գերշահույթներ են ապահովել»,-ասաց Լ. Ամիրխանյանը:

Խոսելով նշվածի ազդեցության մասին ու դիտարկելով աղքատության մակարդակը՝ փորձագետը շեշտեց. «Աղքատության հետ կապված պատկերն ու գնահատականները արդեն իսկ մտահոգող են, որովհետև աղքատության մակարդակն ակնհայտորեն ավելացել է մեր երկրում, ինչի մասին, ըստ իս, կվկայի նաև պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ունենք հարաբերականորեն նոր՝ աշխատող աղքատներ կատեգորիան: Այսինքն, խոսքը շատերի մասին է, ովքեր ստանում են կայուն եկամուտ, գործազուրկ չեն, բայց, հաշվի առնելով գնաճի ահագնացող տեմպը, կանգնած են նաև աղքատության նման դրսևորման առաջ: Աղքատության նվազման առումով որևէ դրական կանխատեսում գոնե կարճաժամկետ առումով ինքս չեմ կարող անել, որովհետև նվազագույն աշխատավարձի, նվազագույն կենսաթոշակի բարձրացումները որևէ կերպ համահունչ չեն առկա գնաճին: Շատ մեծ հույս ունեմ, որ գոնե առկա արտաքին գործոնները կպահպանվեն: Մյուս կողմից՝ պետք է չափազանց լավատես լինել՝ մտածելու, որ արդյունավետ քաղաքականություն կիրականացվի, ու նույն արտաքին գործոնների դրական ազդեցությունը կկապիտալիզացվի»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, դժվար է որևէ դրական կանխատեսման համատեքստում խոսել տնտեսության միտումների մասին, երբ անվտանգային լրջագույն խնդիր ունենք: «2020 թ. պատերազմի մեկնարկից ի վեր մեր անվտանգային խնդիրները որևէ կերպ չեն թուլացել: Այսօր Արցախի մեր 120 հազար հայրենակիցները շրջափակման մեջ են, տնտեսական, հումանիտար բավականին լուրջ ճգնաժամի առաջ են, ինչը որևէ կերպ առանձնացված կամ տարանջատված չէ Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ տնտեսությունից: Այսօր անմիջապես հենց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ էլ ոտնձգություն կա: ՀՀ-ն ևս արտաքին անվտանգային խնդիրների առաջ է, լուրջ մարտահրավերներ կան: Այս պայմաններում ցանկացած կանխատեսում մի վայրկյանում կարող է զրոյանալ՝ հաշվի առնելով նշված գործոնները, վատագույն սցենարների շարունակականությունը: Իսկ մենք այսօր հենց այս սցենարներին ենք ականատես լինում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal