Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ազգային միասնության, ազգային վերածննդի ծիլը դեռ կա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջափակված Արցախում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք անցկացվեց: Արցախից հնչեցված ազդակների, շարունակվող շրջափակման մասին զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:

«Արցախը աշխարհին ցույց տվեց, որ այնտեղի բնակիչները պատրաստ են պայքարել իրենց բոլոր խնդիրների լուծման համար, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: Արցախն ամբողջ հայությանը ցույց տվեց, որ Արցախի համար 1988-ից ի վեր ազգային վերածննդի և ազգային երազանքի միացումը դեռ ուժի մեջ է, որ այդ երազանքը չի կորել, ու արցախցին լավ է պատկերացնում, թե ուր է ուզում գնալ: Հետևելով սոցիալական ցանցերում օգտատերերի գրառումներին՝ վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում, Երևանում շատ-շատերն իրենց զգում էին այնպես, ինչպես ֆիզիկապես կմասնակցեին Արցախի հանրահավաքին: Նաև կային մարդիկ, որոնք արհամարհեցին, անտեսեցին, փորձեցին նաև բացասական գույների ներքո ներկայացնել այս ամենը, ինչը ցավալի է: Բայց, անկախ այդ մարդկանցից, այնուամենայնիվ, այս ամենը ցույց է տալիս, որ ազգային միասնության, ազգային վերածննդի ծիլը, կրակը դեռ կա: Հուսամ, որ Արցախն իր այս պայքարի մեջ ունակ է լինելու գտնել այն ճիշտ ճանապարհները, որոնք համայն հայությանը դեպի միասնականություն կբերեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ առկա իրավիճակը ժամանակին չնախաձեռնած գործողությունների հետևանքն է: Նրա խոսքով, երբ դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով 15 անձ փակել էր ճանապարհը, պետք չէր այն բացելուց հետո զուտ ասել՝ ինչ լավ է, վերջ, ամեն ինչ ավարտվեց. «Եթե աշխատեինք ու հարցը ՄԱԿ-ում դնեինք կամ միասնականությունը հենց այդ պահից ապահովեինք, երևի այս ամենը չլիներ: Ընդհանուր առմամբ, այսօր կատարվող յուրաքանչյուր երևույթի պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի անգամ մի կետի չկատարման պարագայում ՀՀ իշխանությունները պատրաստ էին այլ կետեր կատարել, այն էլ՝ նաև ինչ-որ անհասկանալի բանավոր համաձայնությունների հիման վրա: Երբ մեր ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց սկզբունքով չէին վերադարձվել, բանակցային ի՞նչ գործընթացի սկիզբ պետք է լիներ: Էլ չեմ ասում, որ մեր բանակցողը պետք է փոխվեր, ու պարտված իշխանությունը պետք է հեռանար, որ նոր պարտություններ չունենայինք: Այստեղից է խնդիրը գալիս: Երբ մի անգամ մի տեղ զիջում ես, քեզանից այլ զիջումներ են ուզելու, և այդպես շարունակվելու է: Երբ առաջին իսկ օրվանից ասում ենք՝ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, նաև հենց այս հաշվարկներով էինք ասում»:

Տեղեկատվական դաշտում առկա մի օրինակ բերելով՝ Թևան Պողոսյանը կարևոր իրողության մասին մատնանշեց: «Երեկ առավոտվանից տարածվում էր տեղեկություն, թե դեկտեմբերի 26-ին ճանապարհը բացվելու է: Բայց որևէ մեկը չի հարցնում՝ եթե անգամ բացվի, ո՞վ է ասում, որ դեկտեմբերի 28ին չի փակվելու: Մենք ազգովի կարող ենք ասել, որ միասնաբար պայքարելու ենք ու բացելու ենք ճանապարհը, և այն այլևս չի փակվելու միայն այն ժամանակ, երբ կհասցնենք այնպիսի սցենարային լուծման, որտեղ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի ԱՀ ՊԲ-ն կամ հայկական ԶՈւ-ն: Մինչդեռ այդ սցենարի մասին չենք խոսում, նպատակ չենք դնում ու չենք գիտակցում, որ ամեն ինչ պետք է անենք հենց նշվածին հասնելու համար: Այս դեպքում ժամանակ առ ժամանակ նորից ճանապարհը կփակվի՝ մի անգամ ուժային գործողությամբ, մի անգամ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից, մի անգամ բնապահպանների կամ այլ խմբերի կողմից: Այս ամենը շարունակվելու է, որովհետև թշնամին պրպտում է, իր վերջնական նպատակը դրել է, մինչդեռ մեր նպատակը չունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից չի ասվում, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչի համար պայքար է լինելու:

«Բոլոր գործողությունները պետք է իրականացվեին ՀՀ իշխանությունների կողմից: Բայց դեկտեմբերի 3-ից մինչև 12-ը ոչինչ չարվեց: Ի վերջո, ՀՀ իշխանության ներկայացուցիչն է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, լիազորն ինքն է: Պետք է գնա ու խնդիրների մասով կռիվ տա, բանակցի: Բայց ոչինչ չի արվել»,-նշեց մեր զրուցակիցը: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե իրենք Բերձորի միջանցքի հարցում պատասխանատվություն չունեն, Թևան Պողոսյանը շեշտեց. «Նույնկերպ կարող են ասել՝ «իսկ, ընդհանրապես, ի՞նչ կապ ունենք Հայաստանի հետ»»:

Դիտարկմանը՝ նմանաբնույթ հայտարարություններ ևս հնչում են, օրինակ՝ որ «ՀՀ-ն անգամ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունի», Թ. Պողոսյանն արձագանքեց. «Եթե որևէ հարցում պատասխանատվություն չունեն, ապա այդտեղ նստած ի՞նչ են անում: Այս ամենը միայն ես և դուք չենք, չէ՞, որ լսում ենք, հանրությունն էլ է, չէ՞, լսում: Այստեղ հարց է՝ հանրությունը ձայն հանո՞ւմ է, թե՞ ոչ: Մինչ այս ասել են՝ ցույցերի չեն մասնակցում, քանի որ, օրինակ՝ այս կամ այն մարդկանց դեմքը, ձայնի տեմբրը իրեն դուր չի գալիս, մյուսին ընդդիմությունը դուր չի գալիս, և նման այլ պատճառաբանություններ: Հիմա՝ ի՞նչն է խնդիրը: Հիմա ներքին խնդիր չէ, ազգային խնդիր է: Եթե հասարակությունն ազգային խնդիրներով չի զբաղվում, կարելի է ասել՝ Հայաստան չկա, իսկ բնակչությունը առանց որևէ ազգային նպատակի տարածքում բնակվողի է վերածվել: Նշվածը չի վերաբերում բոլորին, կան շատ ակտիվ խմբեր, որոնք պայքարում են նույն նպատակի համար»:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ թշնամին հայկական վերածնունդ թույլ չի տալու. «Իհարկե, հայտնի չէ, թե «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ՀՀ իշխանությունները ինչ առաջարկ են գրել և ուղարկել Բաքվին, բայց միակ բանը, որի տակ Ադրբեջանը կարող է ստորագրել, իշխանությունների հետևյալ առաջարկն է. «Մենք էլ ենք կապիտուլացվում, Երևանն էլ հետը ձեզ ենք տալիս»: Միայն փաստը, որ երկու թշնամի երկրների իշխանությունները այդպես ջատագովությամբ, ատամներով ուզում են քեզ պահել, նշանակում է՝ գտել են, որ ամենահարմարը դու ես: Իսկ ինչպե՞ս կարելի է ընդունել թշնամու համար ամենահարմար պարտնյոր լինելու իրողությունը. այստեղ է գալիս գիտակցված հեռանալու խնդիրը, որ թշնամին այդ կոմֆորտը չունենա, որովհետև այդ դեպքում բոլոր նպատակներին հասնում է: Ի դեպ, թշնամու նպատակը հենց ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն են նկարագրել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի վերացումն է: Հիմա ի՞նչ, մնացել, ծառայում եք այդ գործընթացի՞ն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal