Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վավերագրում ենք հիշողություններ, սեր ու կարոտ, որ բաբախեն տղերքի սրտերը՝ հանուն Արցախի և Հայաստանի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան գոյամարտի ու տղերքի մասին պատմելու ցանկություն միշտ եմ ունեցել, խմբագրի հետ ենք լուսաբանման տարբերակներ քննարկել, բայց ամեն անգամ մի բան չէր ստացվում, և կարևոր գործն այդպես էլ գլուխ չէր գալիս: Երբեմն ինձ թվում էր, որ սեփական ցավի ու բարկության խաչմերուկում կկորեն տղաների պատմությունները, իմ ապրումներն առաջնային պլան կգան: Բացի դա, մտածում էի, որ տղերքի մասին ամբողջական մի շարք պետք է պատրաստեմ, որքան հնարավոր է՝ շատերի մասին պատմեմ, որ որևէ մեկն անտեսված չմնա: Ինչպես ասում են, եթե մի բան նախանշված է, անպայման կստացվի: Չեմ էլ հիշում, թե Սարգիսի հետ ինչպես ծանոթացանք, ով ում ընկերության հայտ ուղարկեց: Ինչպես նա է ասում, կարևորը՝ ծանոթացանք: Տեսնում էի, որ սոցցանցի իր էջում 44-օրյա պատերազմի մասնակից տղաների լուսանկարներով ու կենսագրական տվյալներով է կիսվում: Գրեցի Սարգիսին՝ «եկեք համագործակցենք, դուք ինձ տղաների ընտանիքների կոնտակտներ փոխանցեք, ես նյութեր պատրաստեմ»:

Հետաքրքիր է, բայց միանգամից համաձայնեց՝ առանց ինձ անձնապես ճանաչելու, առանց հանդիպելու, ուղղակի վստահեց մեկին, ում հետ իր կարևորագույն նպատակը համընկնում էր՝ ապրեցնել տղերքին, փոքրիկ, կասեի անգամ աննշան սփոփանք դառնալ նրանց ընտանիքներին: Որևէ ծնող, կին կամ զավակ չի ուզում զոհված հերոս որդի, ամուսին կամ հայր ունենալ, բոլորն իրենց սիրելիների վերադարձն են ցանկանում, բայց, ավաղ, այժմ ֆիզիկական բացակայությունը լցվում է նրանց մասին հուշերով, ջերմությամբ, անափ կարոտով ու անվերջանալի սպասումով: «Փաստի» տարեվերջյան համարում Սարգիսի ու իմ զրույցն է, մեր այն տասնյակ զրույցներից մեկը, երբ քննարկում ենք, թե ում հետ ենք հաջորդիվ զրուցելու, կիսվում նյութերի վերաբերյալ ծնողների արձագանքով: Շատերիդ կհետաքրքրի՝ իսկ ինչպե՞ս է Սարգիսը որոշել պատմել տղերքի մասին:

«Հորեղբայրս զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1991 թ.-ին: Նրա մահվան քառասունքը չլրացած՝ ծնվել եմ ես, ինձ Սարգիս են անվանակոչել նրա պատվին: Երբ վերադարձա զինծառայությունից, այցելեցի հորեղբորս շիրիմին, հենց այդ օրն էլ նրան խոստացա, որ պետք է ամեն կերպ պատմեմ տղաների մասին: Դեռ Ապրիլ յան պատերազմից առաջ սկսեցի լուսաբանել Արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Հետո արդեն Ապրիլ յան պատերազմ, 2020 թ.ին Տավուշյան դեպքեր, հիմա արդեն 44-օրյա պատերազմ: Իմ էջում պատմում եմ զինծառայողների ու զինվորականների մասին, որոնք նահատակվել են հանուն Արցախի ու Հայաստանի»,-ասում է Սարգիսը:

Երբ ամեն անգամ զանգահարում եմ Սարգիսի փոխանցած հեռախոսահամարներով, բավական է միայն նրա անունը տալ, երբ «վաստակում» եմ վստահության իմ առաջին միավորը: Սարգիսը կապող օղակ դարձավ մեր խմբագրության ու տղաների ընտանիքների միջև, ծնողները վստահում են նրան, իսկ դա կրկնակի պարտավորեցնող է նաև ինձ համար: «Առանց ծնողներին անձնապես ճանաչելու սկսեցի հերոս-տղաների լուսանկարներ և անուն-ազգանուն տեղադրել իմ էջում, հետո ծնողները գրեցին ինձ, հիմա արդեն տասնյակ ընտանիքների հետ կապ եմ ստեղծել: Այցելում եմ տղաների ընտանիքներին, շատերի հետ մտերմացել ենք, բոլորս մի ընտանիք ենք դարձել՝ համախմբվելով կարևոր գաղափարի շուրջ, այն է՝ ապրեցնել մեր հերոսներին: Իրենք ողջ են ու մեր կողքին և ապրելու են դարերով»,-նշում է զրուցակիցս:

Քանի որ առիթ է ընձեռվել, հարցնում եմ Սարգիսին՝ ինչո՞ւ ինձ վստահեցիր: «Միշտ ցանկացել եմ, որ տղերքի մասին նյութեր լույս տեսնեն թերթում, գրքում՝ տպագիր տարբերակով: Եվ հանկարծ ինձ գրում ես և առաջարկում համագործակցել: Տղաների մասին պատմություններն արդեն ամիսներ շարունակ «Փաստի» էջերում են ու կայքում: Մեր միակ շահն այս ամենում նրանց մասին պատմելն է: Ինձ համար սկզբունք է՝ եթե տղաներին առնչվող ինչ-որ բան ենք կազմակերպում, այդտեղ գումարի հարց չպետք է լինի: Նույն սկզբունքը նաև իմ ու քո համագործակցության հիմքում է»,-ասում է Սարգիսը:

Մի տեսակ պատասխանատվություն ենք ստանձնել՝ բարդ, հոգի մաշող, բարկացնող, սթափեցնող: Իրականում ամեն տղայի մասին պատմելով էլ ավելի ենք հասկանում մեր՝ որպես պետություն և հասարակություն, ունեցած կորստի չափը: Համազգային աղետն է բոլորիս միավորել, որովհետև անսիրտ ու անտարբեր ես, եթե քեզ համար մեկ է ուրիշի ցավը, եթե քեզ համար «ուրիշի որդի» հասկացություն կա: Չէ՞ որ տղաներից յուրաքանչյուրը մերն է. «Ցույց ենք տալիս ծնողներին, որ իրենք մենակ չեն, կիսում ենք իրենց ցավը, այո, լիովին չենք զգում այն, ինչ իրենց հոգում է կատարվում, բայց կոնկրետ քայլերով ցույց ենք տալիս, որ ապրումակցում ենք իրենց: Ծնողի համար կարևոր է, որ որդուն չմոռանան, մեկ լուսանկարի հրապարակումն անգամ իրենց համար կարևոր է»:

Ամիսների ընթացքում մեր հրապարակումների միջոցով յուրահատուկ ցանց ստեղծեցինք, հիմա արդեն շատերն անձնական նամակով են գրում, խնդրում նաև իրենց որդիների մասին պատմել: «Միշտ ծնողներին ասում եմ՝ երանի այս ամենը վատ երազ լիներ, արթնանայինք և տղաները տանը լինեին, բայց, ավաղ…» Սարգիսի հետ հաճախ ենք քննարկում նաև այն հարցը, որ պատերազմից վերադարձած մեր տղաներին «խոսեցնելը» շատ բարդ է, հիմնականում լուռ են, բայց ուզում ենք նաև նրանց պատմությունները պատմել, խոսել դժվարությունների ու ձեռքբերումների մասին, ցույց տալ, որ ընկերների, հայրենի հողի կորստից հետո, ցավն ուժ են դարձրել ու շարունակում են ապրել նաև հանուն իրենց ընկերների:

«Եթե իրենք կարողանում են դժվարություններ հաղթահարել ու շարունակել արարել, գիտենք, որ շատերն, ավաղ, պատերազմի դաշտում տարբեր առողջական խնդիրներ ձեռք բերեցին, ապա մենք դժվարություններից դժգոհելու, տրտնջալու իրավունք չունենք: Ուրախ կլինենք, եթե կարողանանք պատմել նաև պատերազմից վերադարձած մեր տղաների մասին: Ծանր օրեր ենք ապրում, իրենք են մեր ուժը: Ունենք նաև տղաներ, որոնք որևէ տեղ չեն լուսաբանվել, մինչդեռ ուզում ենք, որ լինի հավասարության սկզբունք և բոլորին՝ շարքային, թե հրամանատար, մեծ թվով մարդիկ ճանաչեն»,-եզրափակում է Սարգիսը: Հարցազրույցների ավարտին տղերքի ծնողները, ընտանիքի անդամները մեզ հաճախ են ասում՝ «վարձքներդ ի կատար»: Ծնողի օրհնությունից ավելի թանկ ի՞նչ կարող է լինել: Ձեր մեկ շնորհակալությունը, մեկ դրական խոսքը, գոհունակությունը հոդվածից վեր է ամեն ինչից: Դուք մեզ վստահում եք ամենաթանկը՝ ձեր հիշողությունները, սերը, կարոտը: Մեզ վավերագիր ենք զգում, որոնք ոչ միայն թվականներ ու իրադարձություններ են ժամանակագրում, այլև հիշողություններ ու սեր:

Շարունակում եք խաղաղության մասին երազել, քանի որ չեք ցանկանում, որ որևէ ծնող զգա այն ցավը, որն ինքներդ եք ապրել, արդեն ամիսներ շարունակ այն ներծծված է ձեր հոգու մեջ, բայց ուժ եք գտնում ապրելու՝ հանուն ձեր ընտանիքների: Ցանկանում եք, որ մեր բանակը ամուր լինի, կանգուն, քանի որ այն մեր անվտանգության ու ապահով ապրելու երաշխավորն է: Արցախից մնացած այն փոքրիկ կտորի հարատևության մասին եք երազում, համարում եք, որ Արցախը ձեր տղաների պատիվն է, ձեր տղաների հիշողությունը: Երազանքներ ունեք՝ վերադառնալ Արցախի այն անկյուններ, որտեղ նրանք են կռվել, և այնտեղ ծաղիկներ տնկել՝ նրանց նաև այդ կերպ ապրեցնելով: Մեր նյութերը զերծ են պաթոսից, անտեղի ու ճոռոմ բառերից, մենք միայն վավերագրում ենք ձեր հիշողությունները, ձեր սերն ու կարոտը, որ շարունակեն բաբախել բոլորիդ սրտերը, որոնք ամենակարևորներին կորցրեցին, որ բաբախեն տղերքի սրտերը՝ հանուն Արցախի և Հայաստանի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal