Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քորթնի Քարդաշյան, Ջեյ Լո, Զեփյուռ Բրուտյան. հայտնիներ, որոնք ամուսնացել են 2022-ին (լուսանկարներ)

LIFE

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Gazeta.Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով հիշել է այն աստղերին, որոնք ամուսնացել են 2022 թվականին և տոնակատարությունների համար ընտրել են հետաքրքիր վայրեր և շքեղ երեկույթներ։

Ջենիֆեր Լոպես և Բեն Աֆլեք

Հուլիսի 16-ին երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքն ամուսնացել են առաջին նշանադրությունից 20 տարի անց։ Երգչուհին և դերասանը սկսել են հանդիպել 2001 թվականին, 2003 թվականի սեպտեմբերին նրանք պետք է օրինականացնեին հարաբերությունները, սակայն հարսանիքը չեղարկվեց։ 2021 թվականին զույգը վերսկսեց հարաբերությունները, իսկ 2022 թվականի ապրիլին Բենն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին՝ նրան նվիրելով 5-10 միլիոն դոլար արժողությամբ կանաչ ադամանդե մատանի։



Բրիթնի Սփիրս և Սեմ Ասղարի

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 9-ին Կալիֆոռնիայում։ Երգչուհին ներկայացել է Versace նորաձևության տան հարսանեկան զգեստով. նա դեպի խորան է քայլել Էլվիս Փրեսլիի Can't Help Falling in Love երգի հնչյունների ներքո: Միջոցառմանը ներկա են եղել Դոնաթելլա Վերսաչեն, Սելենա Գոմեսը, Փերիս Հիլթոնը, Դրյու Բերիմորը և շատ այլ աստղեր։ Բրիթնի Սփիրսի հարազատներից տոնակատարությանը ներկա է եղել միայն նրա եղբայրը՝ Բրայանը։



Բրուքլին Բեքհեմ և Նիկոլա Պելց

Ապրիլի 9-ին Ֆլորիդայի Փալմ Սփրինգս քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի որդու՝ 23-ամյա Բրուքլինի և ամերիկացի արդյունաբերող Նելսոն Փելցի դստեր՝ 27-ամյա Նիկոլա Պելցի ամուսնության արարողությունը։ Զույգը պլանավորում էր ամուսնանալ 2021 թվականի սեպտեմբերին, սակայն ստիպված եղավ հետաձգել այն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ ամուսնության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին Պելց ընտանիքի կալվածքում։ Հարսանիքից մեկ շաբաթ առաջ՝ 2022 թվականի մարտի վերջին, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը ստորագրել են ամուսնական պայմանագիր։ Բեքհեմների կարողությունը կազմում է 499 միլիոն, իսկ Պելցներինը՝ 1,7 միլիարդ դոլար:



Քորթնի Քարդաշյան և Թրևիս Բարքեր

Մայիսի 23-ին հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու երաժիշտ Թրևիս Բարքերն ամուսնացել են երրորդ անգամ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Կաստելլո Բրունո գեղատեսիլ ամրոցում: Քորթնին ներկայացել է Dolce & Gabbana կորսետով մինի զգեստով՝ արմունկներից վերև ձեռնոցներով և երկար քողով։ Այս հարսանիքը զույգի համար երրորդն էր։ Ըստ լուրերի՝ նրանք առաջին անգամ ամուսնացել են Լաս Վեգասում, իսկ մայիսի սկզբին պաշտոնապես օրինականացրել են հարաբերությունները։



Ռիտա Օրա և Թայկա Վայտիտի

Օգոստոսի սկզբին երգչուհի Ռիտա Օրան և ռեժիսոր Թայկա Վայտիտին գաղտնի հարսանիք են անցկացրել Լոնդոնում։ Երգչուհու և ռեժիսորի հարսանիքը տեղի է ունեցել Լոնդոնում։ Սեպտեմբերին երգչուհին կիսվել է, որ «սիրահարված է ամուսնուն» և պատրաստվում է ևս մեկ մեծ հարսանիք կազմակերպել՝ այս անգամ ընկերների և ընտանիքի մասնակցությամբ։



Քիրստեն Դանսթ և Ջեսի Պլեմոնս

Հոլիվուդյան դերասանուհի Քիրսթեն Դանսթը հուլիսի 2-ին՝ նշանադրությունից հինգ տարի անց, ամուսնացել է իր գործընկեր Ջեսսի Պլեմոնսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ճամայկայում։ Զույգը նշանադրվել է դեռ 2017 թվականին, սակայն հետո Քիրստենի հղիությունը խանգարել է նրանց ամուսնանալ։ Իրենց առաջնեկի՝ Էնիսի ծնվելուց հետո նրանք նորից սկսել են պլանավորել հարսանեկան արարողությունը, բայց համավարակ է սկսվել: Կարանտինի  ընթացքում զույգն ունեցել է երկրորդ երեխային:



Զեփյուռ Բրուտյան և Պավել Պրիլուչնի

Դերասանների պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին, իսկ հարսանիքը՝ օգոստոսի 24-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Հայաստանում, հյուրերի թվում եղել են փեսայի ընկերները՝ դերասաններ Ալեքսեյ Չադովը, Իլյա Գլիննիկովը և Իգոր Ժիժիկինը, իսկ երաժշտական մասի համար պատասխանատու են եղել երգիչ Ստաս Միխայլովն ու ռեփեր Մոտը։ 



Օքսանա Սամոյլովա և Ջիգան

Դեկտեմբերի 12-ին, ամուսնության 10-ամյակի կապակցությամբ, ինստագրամյան աստղ, գործարար Օքսանա Սամոյլովան և ռեփեր Ջիգանը որոշել են կազմակերպել երկրորդ արարողությունը, որին հրավիրել էին ոչ միայն իրենց ընկերներին և հարազատներին, այլև երկրպագուներին: 


Ավրիլ Լավին և Դերեկ Ռայան Սմիթ

Ապրիլին երգչուհի Ավրիլ Լավինն ընդունել է իր ընկերոջ՝ 35-ամյա ռեփեր Mod Sun-ի ամուսնության առաջարկը։ Գրեթե 3 շաբաթ անց սիրահարները հարսանեկան խնջույք են կազմակերպել։ Տոնակատարությունը կազմակերպել է հայտնի հարսանյաց մենեջեր Մինդի Վայսը։ 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal