Yerevan, 15.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսօր ծնվել է Սերգեյ Փարաջանովը. ողբերգական սեր, բանտարկություն, Վիսոցկու հետ մտերմություն եւ այլ հետաքրքիր փաստեր հանճարեղ ռեժիսորի մասին

CULTURE

Նա ստեղծեց իր գույները, իր պատկերցումներն աշխարհի մասին ու դրանով ոգեշնչեց ամբողջ աշխարհին: Այսօր` հունվարի 9-ին, ծնվել է հանճարեղ հայ, լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: ՀԽՍՀ եւ ՈւԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում ստացած ռեժիսորն այսօր կդառնար 99 տարեկան:

Փարաջանովին անվանում էին խենթ, հանճար, տարօրինակ, նրան հաճախ քննադատում էին, մեղադրում, բայց էլ ավելի հաճախ հիանում նրանով ու փորձում բացահայտել նրա տաղանդի գաղտնիքները:

NEWS.am STYLE-ն այսօր առանձնացրել է 7 հետաքրքիր փաստ հայկական մշակույթի հանճարի մասին.

Շինարարից մինչեւ արվեստագետ

1942 թվականին Սերգեյ Փարաջանովն ընդունվել է Թիֆլիսի երկաթուղային տրանպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց հասկացել է, որ արվեստն ավելի մոտ է իր հոգուն եւ հեռացել ինստիտուտից` ուսումը շարունակելով 2 տարբեր բուհերում՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժնում եւ Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանում: Իսկ 1945-ին տեղափոխվել է  Մոսկվայի կոնսերվատորիա: Նա միաժամանակ ընդունվել է նաեւ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Առաջին հաջողությունները

1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը եւ արժանացել 28 տարբեր պարգեւների: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. այնտեղ ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլեւ բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով ու զգացումներով:

Ողբերգական ամուսնություն

Ուսանողական տարիներին Փարաջանովն ամուսնացել է Նիգրյա անունով ազգությամբ թաթար մի աղջկա հետ: Վերջինը Փարաջանովի հետ ամուսնացել էր առանց իր ծնողներին տեղյակ պահելու, իսկ երբ նրանք իմացել են այդ ամուսնության մասին, հայ ռեժսորից, իրենց սովորությունների համաձայն, փոխհատուցում են պահանջել: Ուսանող Փարաջանովը գումար է խնդրել հորից, սակայն վերջինը չէր կարողանում ներել որդուն` կինոռեժիսուրան որպես մասնագիտություն ընտրելու համար (հայրը ցանկանում էր, որ որդին գնար իր հետքերով եւ դառնար հնէագետ) եւ մերժում է նրան, որից հետո Նիգրյայի ծնողները պահանջում են, որ աղջիկը բաժանվի ամուսնուց եւ վերադառնա տուն: Նիգրյան հրաժարվում է կատարել այդ պահանջը, ինչի արդյունքում հարազատները աղջկան գնացքի տակ են նետում: Այսպիսի ողբերգական ավարտ է ունենում Փարաջանովի առաջին ամուսնությունը:

Մեղադրանքներ ու բանտարկություն

Փարաջանովը մեծ գին է վճարել սովետական կինոմատոգրաֆիան եւ իշխանություններին քննադատելու համար: «Նռան գույնը» ֆիլմից հետո սովետական կինոընկերությունները մերժեցին նրա բոլոր նախագծերը, իսկ 1973 թ-ին կինոռեժիսորին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով: Նա 5 տարի անցկացրեց ուկրաինական բանտում, որտեղից դուրս գալուց հետո դեռ երկար ժամանակ առանց աշխատանքի էր։ Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեեւ նա հասցրել էր գրել ավելի, քան 17 սցենար, սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չունեցավ։

Ծաղկեփունջ՝ գուլպաներից

Նույնիսկ, բանտում անցկացրած տարիներին Փարաջանովը չի դադարել ստեղծագործել. մի տարի՝ մարտի 8-ին, նա մի ծաղկեփունջ է ուղարկել «ռուսական ավանգարդի մուսա» Լիլիա Բրիկին. նա այն պատրաստել էր լարերից եւ իր գուլպաներից:  Բրիկն այդ փունջը պահում էր այն ծաղկանմանի մեջ, որն իրեն նվիրել էր Մայակովսկին: Իհարկե, այդպիսի անակնկալը, մեղմ ասած, այդքան էլ ծաղկի հոտ չուներ, բայց այն հատուկ տեղ էր գտել Բրիկի տանը: Ի դեպ, հենց Լիլիա Բրիկն է օգնել Փարաջանովին դուրս գալ բանտից՝ օգտագործելով իր ֆրանսիական կապերը:

Կրեատիվ տարեդարձ

Մի անգամ՝ իր ծննդյան օրը, Փարաջանովը քայլելիս է եղել Կիեւի փողոցներով եւ զբոսանքի ընթացքում մի շարք ծանոթների է հանդիպել, որոնց բոլորին հրավիրել է իր տուն` միասին նշելու իր տարեդարձը: Արդյունքում նրա տուն է եկել մոտ 100 հյուր, որոնց բոլորին, բնականաբար, անհնար էր տեղավորել բնակարանում, եւ հնարամիտ ռեժիսորը գտել է իրեն բնորոշ հետաքրքիր լուծում: Նա առաջինից մինչեւ հինգերորդ հարկի աստիճանների վրա գորգ է փռել եւ հյուրերին տեղավորել հենց սանդուղքի վրա, հետո վերելակով պարբերաբար իջնում ու բարձրանում էր տարբեր հարկերում տեղակայված հյուրերի մոտ ու տոնական կենացներ ասում նրանց հետ միասին:

Մտերմություն Վիսոցկու հետ

Կինոռեժիսորը բավական մտերիմ է եղել Վլադիմիր Վիսոցկու հետ: Մի անգամ, երբ երաժիշտը այցելել է Փարաջանովին, վերջինը նրա պարանոցին տեսնելով հին մետաղադրամներից պատրաստած մի շղթա, իր պահարանից հանել է մի շքեղ զարդ. այն աստղի տեսքով էր եւ ամբողջությամբ պատված ադամանդներով: Նա երգչի պարանոցի վրայից հանել է մետաղադրամները` փոխարենը կախելով աստղն ու ասել. «Չգիտեմ` որտեղից է այն ինձ մոտ հայտնվել, բայց կարծում եմ` աստղը գտավ իր իսկական տեղը»:

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters