Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։ Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։ Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։

Ուկրաինական հակամարտությունը և ՌԴԱրևմուտք առճակատումը էներգետիկ և պարենային ճգնաժամի, գնաճի, մատակարարման շղթաների փոփոխության և միգրացիոն հոսքերի պատճառ են դարձել։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ այս տարվանից սկսած շեշտակիորեն բարձրացնում են իրենց ռազմական ծախսերը և առանցքային տեղ հատկացնում սպառազինությունների արտադրությանն ու մատակարարմանը։ Հաշվի առնենք նաև, որ ուկրաինական հակամարտությունը աշխարհակարգի փոփոխություն է «խոստանում»։ Ըստ այդմ, վերլուծություններ են կատարվում, թե նոր աշխարհակարգը բազմաբևեռ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր համաշխարհային կարգը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, և դեռևս նկատելի չեն դրանց դադարեցման նախադրյալները։ Մասնագետների կարծիքով, ռազմական գործողությունները ևս մեկ կամ մեկուկես տարի կարող է տևեն։

Իսկ որոշ փորձագետներ էլ կարծում են, որ այն տարիներով կարող է շարունակվել։ Ճիշտ է՝ Արևմուտքը էական ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն չպետք է թերագնահատել նաև Ռուսաստանին, որը իր տնտեսությամբ շատ զարգացած չէ, սակայն ահռելի բնական ռեսուրսների է տիրապետում և հզոր ռազմական ուժեր ունի, այդ թվում՝ աշխարհում ամենաշատ միջուկային մարտագլխիկները։ Մյուս կողմից՝ լարվածություն է նկատվում ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների և Չինաստանի միջև։ Արևելաասիական տարածաշրջանում Չինաստանը տնտեսական լուրջ հաջողությունների է հասել և դարձել աշխարհում երկրորդ տնտեսությունը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Եվ Պեկինն արդեն իրեն կարող է թույլ տալ ներթափանցել նաև այլ տարածաշրջաններ։ Օրինակ՝ Պեկինի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road Initiative) նախաձեռնությունը գլոբալ մասշտաբի ծրագիր է, որով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիական մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել:

Իսկ այս նախաձեռնության իրականացման արդյունքում կտարածվի չինական ազդեցությունը։ Բնականաբար, Չինաստանի այսպիսի հավակնությունները մեծապես անհանգստացնում են Արևմուտքին։ Դրա համար էլ G7 երկրների կողմից առաջ են քաշվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին մրցակից նախաձեռնություններ, որոնցից է, օրինակ՝ «Կառուցիր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության ազդարարումը։ Իսկ Եվրամիությունն էլ իր հերթին տվել է «Համաշխարհային դարպասի» (Global Gateway) ենթակառուցվածքները խթանելու նախագծի մեկնարկը, որի հիմնական նպատակն է արձագանքել Չինաստանի նշյալ նախաձեռնությանը։ Բայց Չինաստանի և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ամենասուր անկյունը շարունակում է մնալ Թայվանը, քանի որ Չինաստանը այս կղզի ներխուժելու և իրեն միացնելու պլաններ ունի։ Այս պայմաններում Չինաստանին զսպելու համար ԱՄՆ-ը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի հետ։ Եվ մասնագետներից շատերն ուղղակի ժամանակի հարց են համարում Թայվանի շուրջ ռազմական գործողությունների սկսումը։ Անգամ գնահատականներ են հնչում, որ էսկալացիան կարող է տեղի ունենալ հենց 2023 թվականին։

Այս հակամարտությունը շատ խոր ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա, քանի որ Չինաստանը մեծ մասնաբաժին ունի արտադրության կազմակերպման և մատակարարման շղթաների ապահովման գործում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գլոբալ խաղացողների այսպիսի առճակատման պայմաններում սկսում են գլուխ բարձրացնել նաև նոր խաղացողներ, որոնցից մեկն էլ Թուրքիան է։ Սակայն Անկարան իր ունեցած ներուժի համեմատ շատ մեծ ամբիցիաներ ունի, որոնք տեղավորվում են նախկին Օսմանյան Կայսրության փառքը վերականգնելու և պանթուրքական ծրագրերի իրականացման կոնտեքստում։ Դրանով է պայմանավորված, որ այդ պետությունը փորձում է ծավալվել իր սահմանների երկայնքով և տարբեր ուղղություններով հակամարտությունների մեջ է խրված։

Օրինակ՝ Հյուսիսային Իրաք և Սիրիա թուրքական ներխուժումները արդեն դարձել են օրինաչափ երևույթ։ Միևնույն ժամանակ, լարված են թուրք-հունական հարաբերությունները։ Անգամ բացառված չէ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախման հավանականությունը հատկապես այն պայմաններում, որ այս տարի Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ գործող նախագահ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում։ Եվ վերջինս կարող է արտաքին հարձակումների և այլ արկածախնդրությունների միջոցով իր վարկանիշը վերականգնելու կամ ընտրությունները տեղափոխելու փորձեր կատարել։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին դրդում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Էրդողանը ցանկանում է իրեն վերապահել պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման դափնիները, դրա համար էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական օրակարգից։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի շահերը բախվում են մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իրանի շահերի հետ, քանի որ պանթուրքական ծրագրերը սպառնում են նաև այդ երկրին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal