Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցավոք, հիմա բոլորը միայն խոսում են, ուրիշ բան չեն անում. կարծես հատուկ աշխատանք տանեն և գյուղացուն վախեցնեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերին ու հունվարին առատ ձյուն չտեսնելով՝ մի տեսակ երկմտում ենք՝ ձմե՞ռ է, թե՞ ուղղակի ցուրտ աշուն: Իհարկե, հիմնական մտահոգությունները նաև վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին, արդյոք դեռ պակաս տեղումներով ձմեռը բացասական հետևանքներ չի՞ ունենա մեր այգիների ու բերքի վրա: Զուգահեռաբար տեսնում ենք, որ մեր մարզերում ձյունն ավելի առատ է, քան մայրաքաղաքում:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ օրինակ՝ Վարդենիսի տարածաշրջանում հունվարի 10-ի դրությամբ ձյուն չկար: Հետաքրքրվում ենք՝ եղանակային նման պայմանները կարո՞ղ են խնդիրներ առաջացնել: «Խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ, բայց այս պահին դեռ այնքան էլ լուրջ վտանգներ չենք տեսնում, որքան ցանկանում են ոմանք աժիոտաժ ստեղծել: Սա նրա հետևանքն է, որ գյուղից ու գյուղատնտեսությունից հեռու որոշ մարդիկ ոլորտային պաշտոններ են գրավել: Վտանգը հետևյալն է. գյուղատնտեսության ոլորտի մարդիկ դա անվանում են արտավիժում: Խոսքն աշնանացանի մասին է այս դեպքում, երբ ցորենը սառում է և հողից դուրս է մղվում: Հնարավոր է նման պրոցես, բայց իմ ընդհանուր դիտարկումներից ու նաև փորձից ելնելով, կարծում եմ, դրան չենք հասնի:

Օրինակ՝ Էջմիածնի տարածաշրջանում ահագին ձյուն էր եկել: Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո տեղումներ կունենանք: Շատ է խոսվում նաև ջրամբարների մասին: Դեռ շուտ է որևէ բան ասել: Իհարկե, լավ կլիներ, եթե առատ ձնածածկույթ ունենայինք, բայց պետք չէ եզրակացություններ անել: Հնարավոր է, որ հունվարի վերջին ու փետրվարին առատ տեղումներ ունենանք: Եթե ընդհանուր՝ ամբողջ աշխարհի կոնտեքստով դիտարկենք կլիմայական փոփոխությունները, ապա պատկերն ավելի հասկանալի կլինի: Գործ ունենք փոփոխված եղանակային պայմանների հետ: Տարիները շատ տարբեր են, ունեցել ենք ձնառատ և, առհասարակ, տեղումնառատ տարիներ, և հակառակը՝ տարի, երբ տեղումների պակասն ակնհայտ էր: Գյուղատնտեսությունն այնպիսի բնագավառ է, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինես: Ցավոք, հիմա բոլորը միայն խոսում են, ուրիշ բան չեն անում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Սեպտեմբերյան պատերազմից հետո հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շատ են ահազանգեր հնչում, թե մարդիկ երկմտում են՝ զբաղվե՞լ անասնապահությամբ, հողագործությամբ, թե՞ ոչ: Մի կողմից՝ որոշ հատվածներում թշնամու դիտակետում գտնվող արոտավայրերում կենդանիներին արածեցնելու վտանգն է, մյուս կողմից՝ մարդուն բնորոշ բնական անհանգստությունն ու տագնապը: Բերբերյանն ընդգծում է՝ վերջերս, այո, գյուղացիների շրջանում վախ է նկատվում և հարցերի տեղատարափ՝ բա որ կռիվն սկսվե՞ց, բա որ…: «Սա պրոպագանդայի հետևանք է, սա էլ տնտեսական դիվերսիայի ձև է: Կարծես թե ամեն ինչ անեն, որ մեզ մոտ վար ու ցանք չլինի: Խնդիրներ, այո, կան, բայց կանխատեսումներ անել, որ հնարավոր է վաղն ինչ-որ բան կլինի և հող չմշակել կամ անասուն չպահել, ամենաքիչը ճիշտ չէ: Կարծես հատուկ աշխատանք տանեն և գյուղացուն վախեցնեն: Օրերս Արարատյան հարթավայրի ֆերմերներն ինձ հարցնում էին՝ ցանք անե՞նք, թե՞ ոչ: Պատասխանում եմ՝ իհարկե, պետք է անեք: Այս վախի հոգեբանությունը հանենք մեր միջից»,-հավելում է փորձագետը:

Ինչ վերաբերում է այս տարվա ակնկալիքներին, ընդգծում է. «Վերջերս բավականին լայնածավալ քննարկում ենք ունեցել լուրջ մարդկանց հետ, այս պահին անուններ չնշեմ: Հարցեր բարձրացրեցինք, լուծումներ առաջարկեցի, ունենք այն պլանը, թե ինչպես անգամ մեկնարկային կետից կարելի է ոլորտը ոտքի հանել և արդյունքներ գրանցել: Ուղղակի պետք է հետևողական աշխատանք կատարես, տիրապետես բնագավառի հմտություններին և լուծումներ տաս: Օրինակ՝ մեկ ամիս հետո պարարտանյութի կարիք ենք ունենալու, ո՞ր պետական չինովնիկն է զբաղվում այդ հարցով: Ոչ ոք: Նորից նույն խնդրի առջև ենք կանգնելու: Պաշտոնները գրավում են, պարգևատրվում և վերջ: Այսօր կառավարության ամենամեծ վնասը տգետ կադրերն են»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal