Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պլաներիզմ. Դեդալոսի ու նրա որդու մասին ասքից մինչև Լեոնարդո դա Վինչի ու ժամանակակից գիտություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հին ժամանակներից մարդիկ փորձել են այնպիսի սարք հորինել, որը թույլ կտա նրանց թռչել երկնքում, ինչպես թռչունները։ Թռչելու մասին առաջին հիշատակումը կարելի է համարել հին հունական առասպելը, որում գյուտարար Դեդալոսն ու նրա որդի Իկարոսը որոշել են փախչել Կրետե կղզուց: Դեդալոսը նախագծել է թռչող մեքենա՝ օգտագործելով թռչունների փետուրները որպես թևեր՝ նախապես ամրացնելով դրանք մոմով։ Նա որդուն զգուշացրել է, որ չմոտենա արևին, որպեսզի մոմը չհալչի։ Բայց Իկարոսը չի լսել հորը և վճարել է դրա համար կյանքով. արևի ճառագայթները հալեցրել են մոմը, և նա ընկել է Միջերկրական ծովը։ Իսկ Դեդալոսը հաջողությամբ թռել է Սիցիլիա: Նման բազմաթիվ առասպելներ կարելի է գտնել գրեթե բոլոր հնագույն քաղաքակրթությունների տարեգրությունների մեջ, սակայն թռչելու մասին իրական փաստերը հայտնի են միայն մ.թ.ա. 4-3-րդ դարերի Հին Չինաստանում:

Պահպանվել է բամբուկի փայտից պատրաստված օդապարիկի նկարագրությունը, որը ծածկված է կտորով և կարող է ինքնուրույն մնալ օդում։ Հետո առաջ է քաշվել այնպիսի օդապարիկ ստեղծելու գաղափարը, որը կարող է մարդուն երկինք բարձրացնել։ Ներկայումս պարզված է, որ մեծ թվով չինացի բանտարկյալներ են ուղարկվել մահացու փորձերի, նրանց փորձել են օդ բարձրացնել, բայց նրանք վթարի են ենթարկվել: Եվ դա տևել է ավելի քան մեկ դար, մինչև կոնստրուկտորները կարողացել են ստանալ թռչող սարքի ճշգրիտ մոդելը: Մարկո Պոլոն, ճանապարհորդելով Ասիայի երկրներով, իր օրագրում գրել է, որ տեսել է, թե ինչպես են մարդիկ երկինք բարձրանում հսկայական ութանկյուն օդապարիկներով: 15-րդ դարում օդապարիկները հասել են Եվրոպա, սակայն թռչելու գաղափարը լայնորեն ընդունված չի եղել աերոդինամիկայի հիմնական սկզբունքների վատ ընկալման պատճառով: Հետագա զարգացմանը լուրջ խթան է տվել իտալացի գիտնական և գյուտարար Լեոնարդո դա Վինչին, որը մեծ հաջողությունների է հասել աերոդինամիկ գիտության ուսումնասիրության մեջ։

Նրա շնորհիվ 1495 թվականին հայտնվել է բրգաձև թռչող սարքի գծանկարը, որը կարելի էր օդում կառավարել՝ թևերը թեքելով։ Այժմ այն հայտնի է որպես պարաշյուտ: 1804 թվականին բրիտանացի կոնստրուկտոր Ջորջ Քեյլին ստեղծել է մոդելային պլաներ, որը դարձել է պատմության մեջ ֆիքսված թևով այն առաջին սարքը, որը կարող է ազատ թռչել: Նման պլաների քաշը եղել է 108 գրամ։ Ավելի ուշ՝ 1853 թվականին, դրա հիման վրա նա ստեղծել է օդանավ, որն ընդունակ էր մարդուն օդ բարձրացնել։ 19-րդ դարի սկզբից պլաներների ստեղծման նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն է նկատվել։ 1891 թվականին գերմանացի ինժեներ Օտտո Լիլիենթալը մի քանի հազար հաջող թռիչքներ է կատարել իր ստեղծած հավասարակշռող պլաներներով: Գործողության սկզբունքն այն էր, որ օդաչուն սկզբում տեղ էր գրավում ծանրության կենտրոնի կետում, իսկ հետո մարմնի ողջ քաշը տեղափոխում տարբեր ուղղություններով՝ դրանով իսկ կառավարելով իր թռիչքը։

Լիլիենթալից հետո Ռայթ եղբայրներն են վերցրել նման պլաների գաղափարը և ստեղծել իրենց առաջին ինքնաթիռը 1901 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո բեկում է տեղի ունեցել պլաներիզմի զարգացման մեջ։ Սկսել են ստեղծվել պլաներների և ինքնաթիռների ավելի ու ավելի նոր մոդելներ, որոնք հնարավորություն են ունեցել շարժվել մեծ տարածություններով։ Հենց այդ շրջանն է համարվում պլաներիզմ սպորտաձևի ձևավորման ժամանակաշրջանը։ 1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում պլաներիզմը ներառվել է ցուցադրական ծրագրում, իսկ պլաներիզմի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է Վասերկուպպեում 1937 թվականին։ Պլաներիզմի և ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ զարգացման շնորհիվ հազարավոր օդաչուներ արդեն պլաներներով թռչում են 1000 կիլոմետրը գերազանցող տարածություններ, իսկ շատ երկրներում կանոնավոր կերպով անցկացվում են պլաներիզմի մրցաշարեր և առաջնություններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal