Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քրիստոնյա Կովկաս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կովկասը շատ ժողովուրդների հայրենիքն է: Ընդհանուր առմամբ այնտեղ կա մոտ 30 ազգություն: Այդ տարածաշրջանի բազմազանությունը չի սահմանափակվում միայն էթնիկ պատկանելությամբ, և, չնայած Կովկասը շատերի համար ասոցացվում է իսլամի հետ, բայց տեղացի շատ ժողովուրդներ դավանում են քրիստոնեություն: Օրինակ՝ ուղղափառությունը Ալանիայի տարածք է մտել ավելի շուտ, քան ռուսական հողեր: Իսկ ամենահին ռուսական եկեղեցիները գտնվում են Կարաչաևո-Չերկեզիայում: Այսպիսով, Կովկասի ո՞ր ժողովուրդներն են ուղղափառություն դավանում: Նրանք քիչ չեն, սակայն ներկայացնենք ամենահիմնական ազգերին: Օսեր Օսիան գտնվում է Կաբարդինո-Բալկարիայից արևելք:

Տեղացիները նախկինում կոչվել են ալաններ, իսկ նրանց երկիրը՝ Ալանիա. այն համարվում էր Կովկասի ամենամեծ քրիստոնեական պետություններից մեկը: Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեջ օսերը միակն են, որ կարողացել են պահպանել քրիստոնեական հավատը: 732 թվականին Դաղստանը գրաված արաբները սկսել են իսլամացնել տեղի բնակչությանը: Չնայած դիմադրությանը, Դաղստանի բնակիչները, ի վերջո, ենթարկվել են նվաճողներին: Այնտեղից իսլամը սկսել է ավելի տարածվել, սելջուկ-թուրքերը և մոնղոլները նույնպես նպաստել են այդ գործին: Ժամանակին քրիստոնյա եղած չեչենները, լեզգիները, տաբասարանցիները, դարգինները, ադիգեցիները, կաբարդացիները և չերքեզները իսլամացել են 15-րդ դարում: Օսերի մեծ մասին հաջողվել է դիմակայել մահմեդականների հարձակմանը:

Այնուամենայնիվ, նրանցից ոմանք վերադարձ են կատարել հեթանոսություն, իսկ մյուսները (օրինակ՝ դիգորցիները) ընդունել են իսլամը: Վրացիներ Վրաստանի տարածքում քրիստոնեությունը տարածվել է շատ հին ժամանակներից: Արևել յան Սևծովյան տարածաշրջանում ժամանակին եղել է պատմական շրջան, որը կոչվել է Կոլխիդա: Տեղացիները իրենց դարեր շարունակ համարել են քրիստոնյա: Չնայած դրան, Վրաստանի կողմից քրիստոնեության ընդունման պաշտոնական տարեթիվը 523 թվականն է: Ըստ լեգենդների, առաջին քրիստոնյա քարոզիչները, ովքեր ոտք են դրել երկրի տարածք, եղել են Սիմոն Կանաիտը և Անդրեաս առաքյալը:

Այնուամենայնիվ, Վրաստանում քրիստոնեությունն առավել լայն տարածում է գտել Սուրբ Նինոյի հայտնվելուց հետո: Այդ քրիստոնյա կինը հալածվել է հռոմեացիների կողմից: Ինչպես ասում է լեգենդը, կինը կարողանում էր Քրիստոսի անունով բուժել հիվանդներին, այդ իսկ պատճառով նա գրավել է ազնվականների ուշադրությունը: Կառավարիչ Միրյանը և նրա կինը՝ Նանան, ընդունել են քրիստոնեություն, և դա մեծ խթան է հանդիսացել տեղի բնակչության շրջանում դավանանքի տարածմանը: Հայեր Ըստ ավանդության, քրիստոնեությունը այդ երկիր է բերվել Քրիստոսի հայտնի քարոզիչների և առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի միջոցով: Դա տեղի է ունեցել 1-ին դարում: Մինչ օրս այդ առաքյալներն են համարվում Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրները: Արդեն 4-րդ դարում քրիստոնեությունը դարձել է Հայաստանի պետական կրոնը:

Համարվում է, որ այդ հարցում առաջինը հենց Հայաստանն է: Լեգենդն ասում է, որ այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր բռնակալ արքա Տրդատ Գ-ն: Նա մասնակցում էր քրիստոնյաների հալածանքներին: Նա մահապատժի է ենթարկել բազմաթիվ քրիստոնյա քարոզիչների կամ բանտարկել նրանց: Սակայն նրանցից մեկին՝ Գրիգոր Լուսավորչին հաջողվել է բուժել թագավորին ծանր հիվանդությունից և փրկել նրան: Այդ ժամանակ էլ թագավորը որոշել է ընդունել քրիստոնեություն և մկրտել ժողովրդին: Ուդիներ Ուդիները լեզգինյան խմբի մարդիկ են: Ենթադրվում է, որ նրանց նախնիները եղել են հին Ալբանիայի բնակիչներ: Ուդիները քրիստոնյա են 4-րդ դարից: Հետևաբար, նրանք համարվում են կովկասյան քրիստոնյա ամենահին ժողովուրդներից մեկը: Նրանց նախկին պետությունը մեր ժամանակներում տեղակայված է եղել ներկայիս Ադրբեջանի և Դաղստանի տարածքում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal