Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կաղ» դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի վերջին 4 տարվա արտաքին քաղաքականությունը դիտարկելու դեպքում միանգամից աչքի է զարնում, որ բոլոր ուղղություններով ու բոլորի հետ հարաբերությունները ձախողված են՝ սկսած ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններից։ Իհարկե, նախկինում նույնպես արտաքին հարաբերություններում մի շարք բացթողումներ կային, բայց, միևնույն ժամանակ, որոշակի ձեռքբերումներ ևս նախանշվում էին։ Օրինակ՝ Երևանը կարողանում էր դիվանագիտական հավասարակշռություն ապահովել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների միջև։ Ըստ այդմ, ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կարողացավ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Իսկ ներկայում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ցանկանում են երկրի աշխարհաքաղաքական ուղեծրի ծայրահեղ փոփոխություն իրականացնել կամ Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։ Ճիշտ է՝ Ռուսաստանը ևս, մեղմ ասած, միշտ չէ, որ, ինչպես ասում են, իրեն ճիշտ է պահում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում:

Սակայն այստեղ պետք է նաև հասկանալ, թե որքանով է դա կապված Մոսկվայի սխալների ու թերացումների հետ և որքանով՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թիմի» հակառուսականության և, ընդհանրապես, Ռուսաստանի դեմ պահվածքի հետ։ Ի վերջո, ցանկացած երկիր, բնականաբար, ունի իր շահերը: Խնդիրն այն է, թե որքանով ես կարողանում այդ շահերը համադրել քոնի հետ, կամ ցանկանո՞ւմ ես, արդյոք, դա անել: Ի՞նչ հարց են ցանկանում լուծել օրվա իշխանությունները։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը արմատականորեն փոխել և շրջել դեպի Արևմո՞ւտք։ Այս դեպքում արդյո՞ք հաշվի առնվում է, որ նախ՝ Արևմուտքը մեր տարածաշրջանում ներկայություն կարող է հաստատել Թուրքիայի միջոցով, երկրորդ՝ Ադրբեջանի հետ ունի նավթագազային լուրջ շահագրգռություններ, իսկ հավաքական Արևմուտքի համար, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, տնտեսական ու նյութական շահերն առավել գնահատելի են, քան իրենց իսկ կողմից թմբկահարվող արժեքները, էլ չենք խոսում մարդկային կյանքի մասին։

Ի վերջո, եթե Արևմուտքը շահագրգռված լիներ Հայաստանին աջակցելու ու Լաչինի միջանցքը բացելու հարցում, ապա ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները չէին անտեսի Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերը և սոսկ էներգակիրների մատակարարման համար չէին հայտարարի, թե Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ Այնինչ, միայն Ալիևի ու նրա ընտանիքի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար կլինեին, որպեսզի Բաքուն սահմանափակի իր օրեցօր աճող ախորժակը։ Իսկ ինչո՞ւ իրեն մարդու իրավունքների պաշտպանության ջատագով համարող Եվրոպան գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախում հումանիտար ճգնաժամի խորացումը դադարեցնելու համար։ Միայն Ֆրանսիան է ինչ-որ չափով փորձում աջակցել հայկական կողմին, այն էլ միայն հայտարարությունների մակարդակով։ Բայց Ֆրանսիայի դիրքորոշման հարցում թերևս օրվա իշխանությունները քիչ լումա ունեն, քանի որ առանց նրանց էլ ֆրանսիահայ սփյուռքը շատ ակտիվ է աշխատել ու աշխատում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով ևս էական տեղաշարժ չկա, ավելին՝ ամերիկյան ներկայիս վարչակազմը շրջանցում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, և ռազմական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին՝ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ այդ երկիրը ռազմական հանցագործություններ է կատարում արցախահայության նկատմամբ ու ծայր աստիճան բռնապետական է։ Բացի այդ, Վաշինգտոնը հատուկ կարևորում է Ադրբեջանի տնտեսական նշանակությունը՝ էներգակիրների մատակարարման տեսանկյունից: Ինչ վերաբերում է մեր հարևան Իրանին, ապա վերջինիս հետ հարաբերությունների շրջանակում խոսվում է բարիդրացիության մասին, սակայն ոչ մի առարկայական առաջընթաց չկա, բացակայում են համատեղ խոշոր նախաձեռնությունները։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի հետ հարաբերություններում։

Շատ մեծ իրադարձություն է ներկայացվում այն, որ Վրաստանի ու ՀՀ քաղաքացիները միմյանց տարածքներ կարող են այցելել ID քարտերով։ Սա, իհարկե, կարևոր հանգամանք է, սակայն աշխարհացունց իրադարձություն չէ: Այս իշխանությունները նույնիսկ Սև ծովով ապրանքների լաստանավային փոխադրումների հարցը չեն կարողանում լուծել։ Հաջորդը. աշխարհով մեկ տնտեսական խոշոր նախագծեր իրականացնող Չինաստանի հետ հարաբերությունները վերջին չորս տարում այս իշխանությունները «հաջողացրել» են իջեցնել մինիմալ մակարդակի։ Դիտարկեք Չինաստանի նախկին ակտիվությունը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ և որոշակի նախագծերի իրականացումն ու իրերի դրությունը հիմա, և միանգամից կհամոզվեք դրանում։ Ժամանակին այս իշխանությունները միացան հակաչինական «Կրոնական ազատության միջազգային ալ յանս» կոչվող կառույցին, որը Արևմուտքի կողմից էր նախաձեռնվել ույղուրների հարցը բարձրացնելու համար, և դրանով էապես փչացրեցին Չինաստանի հետ հարաբերությունները։

Այնինչ, արտաքին հարաբերություններում կաղալու հետ մեկտեղ իշխանություններն անմիջապես ակտիվ ու նախաձեռնողական են դառնում, երբ խնդիրը վերաբերում է սեփական աթոռը պահելուն ուղղված գործողություններին։ Եվ ինչ չի բխում Փաշինյանի ու իր թիմակիցների իշխանության ամրապնդման անհրաժեշտությունից, ավելորդ կամ խանգարող է համարվում։ Ու վերջիններիս դեմ իշխանությունները պայքարում են առանձնահատուկ էնտուզիազմով: Թեկուզ երկրի ու պետականության հաշվին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer