Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն. Կարեն Վրթանեսյան
BLOGԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը.
«Կարդում եմ պետական լրատվական «Արմենպրես» գործակալության տեքստը 2 տարով Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղարկելու մասին։
Կարևոր մեջբերում.
«... ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։
Միանգամից հարց է առաջանում. այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։
Մտքիս դեռևս միայն մեկ տարբերակ է գալիս. ադրբեջանցիների վերաբնակեցում։
Եթե այլ տարբերակներ ունեք, խնդրում եմ ասեք»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ` առնվազն երկու տարով։
Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում։