Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինտենսիվ զարգացնում են թշնամու նարատիվները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշակի ժամանակ Փաշինյանի պատգամավորներն Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հարցում լուռումունջ էին, ձայնները դուրս չէին գալիս։ Հնարավոր է՝ դա կոնկրետ հանձնարարություն էր, հնարավոր է՝ տոնական թմբիրից դեռ դուրս չէին եկել: Երևի երկուսն էլ: Այդուամենայնիվ, ֆիքսենք, որ նրանք ինքնուրույն նույնիսկ լռել չեն կարող։ Շատ տիպիկ բնորոշում տրվեց ժամանակին իշխող ուժի պատգամավորների մասին, թե նրանք Նիկոլի «ուսապարկի» կարգավիճակում են։ Բայց, ահա, նույն «ուսապարկերն» արդեն սկսել են ակտիվանալ ու, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարություններ անել Արցախի հետ կապված։

Ու ինչքան խոսում են, այնքան շատ են ինքնախոստովանական «ցուցմունք» տալիս իրենք իրենց դեմ՝ օր օրի ավելի բացելով իրական դեմքներն ու նպատակները: Ու քանի որ քպականները առաջնորդվում են ոչ թե պետության, այլ Փաշինյանի գծած ուղեծրով, ուստի նրանք մեկը մյուսի հետևից սկսեցին այնպիսի հայտարարություններ անել, որոնք ոչ միայն հայկական շահերը չեն սպասարկում, այլև բխում են թշնամու շահերից ու խոսույթից։ Օրինակ՝ քպականներն անընդհատ շրջանառության մեջ են դնում «Ղարաբաղի հայերը» արտահայտությունը։ Այսպիսի տերմինալոգիան ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, քանի որ դա տարիներ շարունակ եղել է հենց նրանց ձևակերպումը։

Մի՞թե Ղարաբաղում բացի հայերից այլ բնակչություն էլ կա, թե՞ քպականներն արդեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքն» էլ են ընդունում: Կամ՝ մեկ այլ պատգամավոր էլ հայտարարում է, թե Արցախի հարցն արդեն պատերազմով լուծվել է։ Սա ի՞նչ է, եթե ոչ ադրբեջանական թեզերի հայելային արտապատկերում։ Չէ՞ որ Ադրբեջանը ցանկանում է ամեն կերպ ցույց տալ, թե պատերազմից հետո Արցախի հարցը լուծվել է, և այլևս չկա Ղարաբաղ անունով կազմավորում։ Մյուս կողմից՝ մարդիկ պարզ ասում են՝ Արցախի հարցը պետք է լուծվեր, պատերազմով լուծել ենք, էլ ի՞նչ եք ուզում: Նույն պատգամավորը նաև հայտարարում է, թե Թուրքիան մեզ երբեք չի սպառնացել։

Լավ, հասկացանք, որ հրահանգ են կատարում, բայց մի՞թե կարելի է այդ աստիճան կեղծել իրականությունը։ Արդյոք Թուրքիա՞ն չէր, որ Արցախյան պատերազմի ժամանակ վարձկան ահաբեկիչների էր ներգրավում Արցախի դեմ պատերազմի, իսկ Թուրքիայի փոխնախագահն իրենց խորհրդարանում հպարտանում էր, որ ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում, թե՞ այդ ահաբեկիչներին այլմոլորակայիններն էին բերել։ Ստացվում է, որ այն նարատիվները կամ խոսույթը, որ ադրբեջանական կողմը հորինում և շրջանառության մեջ է դրել տարիներ ու հիմա էլ զարգացնում է դրանք, կրկնում ու շրջանառության մեջ են դնում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։

Վերջիններս, հասկանալի է, ոչ ինքնուրույն: Նացիստական քարոզչամեքենայի կնքահայր Ժոզեֆ Գեբելսը հայտարարում էր. «Եթե դուք բավականաչափ մեծ սուտ ասեք և շարունակեք կրկնել այն, մարդիկ, ի վերջո, կհավատան դրան»: Հիմա սա վերաբերում է Հայաստանի օրվա իշխանություններին, որոնք վստահ են, թե ադրբեջանական ստերով կկարողանան մեր հանրության մեջ ներարկել այդ սուտ գաղափարներն ու հաշտեցնել դրանց հետ։ Ու դա զարմանալի չէ, նրանք արդեն մոտ հինգ տարի հենց այդ մեխանիզմով էլ խաբել են մարդկանց ու հաջողության հասել այդ գործում: Հիմա արդեն, ինչպես շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ են նշում, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի օրակարգն են սպասարկում։ Ավելին՝ նրանք ուղղակի հնազանդվում են ադրբեջանական պահանջներին։

Օրինակ՝ Փաշինյանը հրաժարվում է Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններից՝ դա պայմանավորելով նրանով, թե զորավարժության իրականացումը կարող է գրգռել Ադրբեջանին։ Բնականաբար, այսպիսի հայտարարություն անող ղեկավարը բանակը չէր զարգացնելու ու չի զարգացնելու։ Դրա համար էլ մենք միայն անվերջ լսում ենք բանակում բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն այդ ուղղությամբ իրականում ոչինչ չի արվում։ Նույն կերպ Փաշինյանը իրական քայլեր չի ձեռնարկել ու չի ձեռնարկելու Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ։

Օրինակ՝ այս օրերին նա կարող էր օգտագործել հարմար առիթն ու մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, ուր ժամանել են մեծ թվով քաղաքական գործիչներ և գործարարներ, ու այնտեղ հավաքված լայն շրջանակին մեկ առ մեկ ներկայացնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործությունները։ Միաժամանակ, եթե այլ տարիներին Հայաստանից գոնե որևէ ներկայացուցիչ էր մեկնում Դավոս, այս անգամ Հայաստանն ընդհանրապես ներկայացված չէ այդ համաժողովին։ Իսկ երբ Հայաստանը չի օգտագործում իր ձեռքում եղած խաղաթղթերը, ապա դրանք անցնում են Ադրբեջանի ձեռքը։

Դրա համար էլ Ալիևն ինքնագոհ մեկնել է Դավոս ու տարբեր քաղաքական ու գործարար շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, կարծես թե ինքն այն երկրի ղեկավարը չէ, որը ցեղասպանական գործողություններ է իրականացնում Արցախի նկատմամբ։ Առկա իրողությունների պայմաններում Ալիևը պետք է միջազգային պարսավանքի առարկա դառնար, բայց հակառակն է տեղի ունենում նաև Հայաստանի օրվա իշխանությունների ջանքերի արդյունքում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer