Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից ու անվտանգությունից». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ զրույցում խոսել ենք շրջափակված Արցախի հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների, Բերձորի միջանցքի շուրջ արվող հայտարարությունների, դրանցից բխող իրավիճակի մասին: Անդրադառնալով թշնամու մարտավարությանը՝ Աննա Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ թշնամու նպատակը բավականին պարզ է:

«Հիմնական նպատակն Արցախը հայաթափելն է: Հենց այդ նպատակով է պայմանավորված Արցախի բնակչության նկատմամբ այսօր գործադրվող հոգեբանական ճնշումը, որը կարելի է անգամ հոգեբանական տեռոր անվանել: Հոսանքի խափանման հետ կապված խնդիրներ, գազի անջատում, ինչպես նաև երեխաների փոխադրման հետ կապված միջադեպը, երբ ակնհայտ էր երեխաներին լրացուցիչ սթրեսի ենթարկելու և հոգեբանական ճնշում գործադրելու փաստը: Ընդհանուր առմամբ, այս ամբողջ քաղաքականությունը նպատակ ունի արցախցիներին դրդել օր առաջ լքել իրենց հայրենիքը: Ադրբեջանը երբևէ չի թաքցրել, որ Արցախն իրեն առանց հայերի է անհրաժեշտ: Ալիևը անգամ բացահայտ հայտարարել է, որ «այն արցախցիները, որոնք չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, կարող են հեռանալ Արցախից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ հերթական անգամ հասնելու իր առավելապաշտական նպատակներին. «Մասնավորապես, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելու պահանջներ են առաջադրվում: Ակնհայտ է, որ օրակարգում կա նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Այդ հարցում ևս նպատակներին հասնելու փորձ է արվում»: Ինչ վերաբերում է Արցախի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշմանն այս փուլում, նաև ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, ըստ որի, հայկական կողմն առաջարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել, մեր զրուցակիցը շեշտեց. «ՀՀ իշխանությունը հետևողականորեն առաջ է տանում Արցախից հրաժարվելու իր քաղաքականությունը: Եթե ի սկզբանե «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» պնդումներ էին, վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։ Արդեն բաց տեքստով ասաց, որ իմաստ չունի նշվածին հակադրվել, և Արցախի հարցը, Արցախում առաջացող հումանիտար խնդիրները բարձրաձայնելուն ուղղված ջանքերը գործադրվում են բացառապես հանրության համար ստեղծված խնդիրների համատեքստում: Այսինքն, Արցախը չի դիտարկվում որպես միավոր, չի բարձրաձայնվում ինքնորոշման անհրաժեշտությունը, փորձ չի արվում ցույց տալ աշխարհին, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չի կարող ունենալ՝ հաշվի առնելով հենց այսօր իրականացվող քաղաքականությունը: Հիմնական շեշտադրումը այնտեղ ապրող մարդկանց իրավունքների վրա են դնում, և անգամ ամենաբարձր հարթակներում խոսում են միայն մարդկանց իրավունքների մասին: Այսինքն, հետևողականորեն շարունակում են դիտարկել այն սցենարը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, և իրենց խնդիրն, իբրև թե, այդ մարդկանց իրավունքները պաշտպանելն է»:

Աննա Կարապետյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ ՀՀ իշխանությունն անգամ այս պարտավորությունից է սկսում հրաժարվել: «Հնչում են հայտարարություններ այն մասին, թե ի վիճակի չեն անգամ իրավունքները պաշտպանել, թող Արցախի բնակչությունն ինքը պայմանավորվի Ադրբեջանի հետ: Այս խոսույթն առաջ տանելով, սակայն, իրենք շատ լավ հասկանում են, որ այսօր Ադրբեջանը չի պատրաստվում հավասարը հավասարին նստել և Արցախի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել: Եթե անգամ Ադրբեջանը նման երկխոսության գնա, ավելի շատ այն ընկալելու է որպես «իր միավորի», «իր բնակչության» հետ ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածությունների գնալու՝ Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից ընդհանրապես զրկելու համատեքստում: Եվ, հետևաբար, այս առումով Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները խիստ ձևական են, որովհետև, ինչպես նշեցի, Ադրբեջանի նպատակն Արցախի հայաթափումն է: Եվ անգամ այս հումանիտար ճգնաժամի պայմաններում, Լաչինի միջանցքի փակված լինելու պարագայում ՀՀ իշխանությունը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ անելիք չունի»,- ասաց Աննա Կարապետյանը:

Այս առումով նա պատահական չի համարում ասուլիսի ժամանակ արված Փաշինյանի հայտարարությունը, թե 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության համապատասխան դրույթում ՀՀ-ի համար նախատեսված պարտավորություն չկա. «Սա մեծագույն մանիպուլ յացիա և սուտ է, որովհետև հենց ինքը՝ Փաշինյանը, այդ փաստաթուղթը ստորագրող կողմ լինելով, բոլոր կետերի նկատմամբ պարտավորություն ունի: Նա պարտավորություն ունի կա՛մ ապահովելու այդ կետերի կատարումը, կա՛մ չկատարման դեպքում դիմելու համապատասխան քայլերի, որպեսզի Ադրբեջանին և ՌԴ-ին ստիպի ապահովել այդ կետերի կատարումը»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով իշխանությունների շատ այլ հայտարարություններ՝ առնվազն կասկածի տակ է դրվում նաև ՀՀ-ի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունները, Աննա Կարապետյանն արձագանքեց. «Սա շատ վտանգավոր և իրականում շատ մտածված, հետևողական քաղաքականություն է:Նպատակն է ՀՀ բնակչությանը ներշնչել, որ այսօր իրենք առաջին հերթին պետք է մտածեն հենց ՀՀ անվտանգության, ՀՀ տարածքային ամբողջականության մասին, տպավորություն ստեղծել, թե Արցախի մասին մտածելու համար ռեսուրս, ուժ և հնարավորություն չկա: Սա կրկին մեծագույն մանիպուլ յացիա է և շատ վատ քաղաքականություն, որովհետև բոլորս լավ հասկանում ենք, որ ՀՀ անվտանգությունը, ՀՀ ապագան կախված է ԱՀ ապագայից, ԱՀ անվտանգությունից: Այս երկու հարցերը տարանջատելն անընդունելի, անհասկանալի ու անտրամաբանական է: Այդուհանդերձ, այդ տարանջատումը մտածված ու դիտավորյալ է, որով փորձ են անում լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իրենց վարած քաղաքականությունը»:

Աննա Կարապետյանը չի կիսում այն կարծիքները, որ նման իշխանության և նման քաղաքականության պայմաններում աշխարհից ոչինչ չենք կարող ակնկալել: «Այս իրավիճակում էլ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն: Քաղաքական ուժերի, Սփյուռքի, Հայաստանի, Արցախի ամբողջ պոտենցիալն օգտագործելու միջոցով աշխարհի առաջ հստակ խնդիրներ սահմանելու ուղղությամբ ջանքեր պետք է գործադրել: Այսօր միջազգային հանրության ընկալումների առումով իրականում աշխատանքի շատ մեծ դաշտ կա: Նրանց պետք է ցույց տալ, որ այս իրականությունը, որին բախվում է Արցախը, ցուցիչն է նրա, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, և սա ուղղակի ագրեսիա է Արցախի նկատմամբ: Պետք է ցույց տալ, որ, նշվածը հաշվի առնելով, միջազգային հանրությունը պետք է իր հերթին դիմակայի դրան, որի եղանակները բազմաթիվ են: Պարտադիր չէ, որ ռազմական լինի: Օրինակ՝ շատ երկրներ կարող են Արցախի ճանաչման օրակարգ բերել և այդկերպ Ադրբեջանին տեսանելի դարձնել, որ իր քաղաքականությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Սա ճնշման շատ լուրջ լծակ կարող է լինել, քանի որ այսօրվա իրավիճակը Ադրբեջանի անպատժելիության հետևանքն է: Նաև հետևանքն է նրա, որ միջազգային հանրությունը, ըստ էության, մարսեց 44-օրյա պատերազմը, իսկ Ադրբեջանը ոչ մի լուրջ քաղաքական, իրավական հետևանք չկրեց: Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծվեց տպավորություն, որ այդ քաղաքականությունն ընկալելի է աշխարհի համար, ու կարելի է շարունակել էլ ավելի մեծ պահանջներ ներկայացնել, էլ ավելի մեծ ճնշում գործադրել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում նա հիշեցրեց Շառլ Միշելի այն հայտարարությունները, որոնք, Ա. Կարապետյանի խոսքով, Ադրբեջանի հերթական ձեռքբերումն էին ու էլ ավելի էին ամրապնդում Ադրբեջանի դիրքերը: Շեշտելով, որ այդ հայտարարություններում դիտարկվում էր այն հանգամանքը, թե «Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու սցենարը գնալով ընդունելի է դառնում», Ա. Կարապետյանը հավելեց. «Հենց նշվածի դեմ պետք է պայքարել: Պետք է պայքարել, որ աշխարհը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ու վերադարձնի բանակցային գործընթաց, պետք է հասնել նրան, որ միջազգային հանրության այդ օրակարգը փոխվի, ու բանակցություններում չդիտարկվի սցենար, որով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է այս փուլում ռուս խաղաղապահներին ուղիղ ու բարձրագույն մակարդակով ուղղված մեղադրանքներին թե՛ ՀՀ, թե՛ նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նա նկատեց. «Ադրբեջանական կողմը 2020-ից հետո հետևողականորեն փորձում է հասունացնել մի իրավիճակ, որ 5 տարին լրանալուն պես կարողանան ռուս խաղաղապահներին դուրս բերելու հարց բարձրացնել: Այս ամբողջ ընթացքում խաղաղապահ առաքելության գործունեությունը կասկածի տակ դնելու համար Ադրբեջանն ամեն ինչ անում է: Դրան զուգահեռ, սակայն, բանակցային, քաղաքական մակարդակում Ադրբեջանը բավականին լոյալություն է ցուցաբերում ՌԴ-ին: Թեպետ բանակցում էր Արևմուտքի միջնորդությամբ, բայց անգամ այդ դեպքում նույն Պրահայում ամեն կերպ ցույց տվեց, որ կողմ չէ տարածաշրջան ԵՄ դիտորդներ բերելուն: Ալիևը հայտարարեց՝ դեմ է, որ տեղակայվեն իր տարածքում և որ այդ նախաձեռնությունը բացառապես ՀՀ իշխանություններինն է»:

Մեր զրուցակցի խոսքով, Ադրբեջանը մի կողմից՝ պայքարում է ռուս խաղաղապահներին դուրս բերելու համար, մյուս կողմից՝ ՌԴ-ի ազդեցության դեմ ուղղակի պայքար չի մղում: «Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությանը, ապա այստեղ իրավիճակն ավելի աբսուրդային է. այսօր խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության արտաքին միակ երաշխավորն է, սակայն ՀՀ իշխանությունները հետևողականորեն հարվածներ են հասցնում այդ առաքելության հեղինակությանը: Այո, այդ առաքելության առումով շատ օբյեկտիվ հարցեր կան, որովհետև ակնհայտ է, որ պարտավորությունները լիարժեք չեն կատարում, բայց, ամեն դեպքում, Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորն են: Այս պարագայում Արևմուտքին տարածաշրջան բերելու և ՌԴ-ին հետևողականորեն հարվածներ հասցնելու ու աշխարհաքաղաքական այդ խաղի մեջ խորանալու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Հայաստանի համար նոր ու մեծագույն մատահրավերներ, խնդիրներ է ստեղծում և շարունակելու է ստեղծել»,-եզրափակեց Ա. Կարապետյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal