Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քաղաքականության, Արցախի շրջափակման, երկրի առջև ծառացած սպառնալիքների ու դրանց հնարավոր լուծումների մասին: Ռուբեն Մելքոնյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ մեր դեմ մղվող պատերազմը գլոբալ թուրքական պատերազմ է, և թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց արդեն որպես մեկ ամբողջություն է հանդես գալիս:

«Հատկապես «Շուշիի հռչակագրից» հետո այդ երկու պետությունների բանակները, նրանց իրականացրած ագրեսիան արդեն դե յուրե ընդհանուր են ու միասնական: Թուրքիան չի էլ թաքցնում իր մասնակցությունն Արցախի շրջափակմանը. ակնհայտ է, որ սա թուրքական ձեռագրի բացահայտ դրսևորում է: Այսինքն, մենք պետք է գիտակցենք, որ և՛ 2020-ին, և՛ հիմա մեր դեմ պայքարում են թուրք-ադրբեջանական միասնական բանակը, ուժն ու պետությունը:

Այս պայմաններում կիսաջայլամային քաղաքականություն վարելը, Թուրքիայի հետ բանակցելը, օդային բեռնափոխադրումների բացմամբ ուրախանալը ու դա մեծ ձեռքբերում համարելն ուղղակի ինքնախաբեություն է: Նաև ինքնախաբեություն է չտեսնել, որ էկոահաբեկիչների կազմակերպիչները Թուրքիան և Ադրբեջանն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ այսօր պատերազմի շարունակությանն ենք ականատես լինում: «Պատերազմները 21-րդ դարում փոխել են իրենց կերպը՝ պրոքսի պատերազմ, պոստմոդեռնիստական պատերազմ և այլ անվանումներ են ստացել: Այսօր, սակայն, մենք Հայաստանի դեմ տարվող դասական պատերազմական գործողություն ենք տեսնում, պարզապես «բայրաքթարների» փոխարեն այս պահին մեր դեմ պատերազմում են «բնապահպանները» կամ էկոահաբեկիչները: Արդեն փաստերով է ամրագրված, որ Լաչինի միջանցքը փակած ահաբեկիչներից շատերը թուրքական, ադրբեջանական հատուկ ծառայությունների, ուժային տարբեր կառույցների աշխատակիցներ են, որոնք աչքի են ընկնում նաև ահաբեկչական գործունեությամբ, սոցցանցերում ատելության, հակահայկական տարբեր նյութերի տարածմամբ»,-ընդգծեց թուրքագետը:

Անդրադառնալով այս փուլում Հայաստանի իշխանությունների՝ բաց տեքստերով փոխանցվող դիրքորոշումներին՝ Ռ. Մելքոնյանը նախ շեշտեց. «Առհասարակ մասնագետների, քաղաքացիների շրջանում շատ հաճախ ներքին դիսկոմֆորտ, տարընկալում է առաջանում, երբ այս իշխանություններին ՀՀ իշխանություններ են անվանում, որովհետև նրանց քայլերը որևիցե կապ չունեն Հայաստանի շահերի հետ: Այդ տարընկալումն առաջանում է, քանի որ այնքան վնաս, որքան հենց այս իշխանություններն են բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, մեր երկրում երբևէ իշխած որևէ ուժ այդ վնասի անգամ տասը տոկոսը չի բերել: Ընդ որում, այդ վնասները հասցնում են բավականին բաց տեքստով, բավականին ինքնավստահ: Հետո այդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ անիմաստ ինքնավստահությամբ այդ մասին խոսում են ԱԺ ամբիոնից՝ իրենց քաղաքական գործիչների, դիվանագետների տեղ դնելով: Բայց, ընդհանուր առմամբ, 2018-ից սկսված այս ամբողջ մղձավանջը Հայաստանի կործանման գործընթացն է»:

Ինչ վերաբերում է այս փուլում առաջ տարվող խոսույթին, մասնավորապես Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առաջարկին, նա նկատեց. «Այստեղ երկու տարանջատում պետք է անենք:Նախկինում ևս Հայաստանը պնդել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի, բայց դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը շատ ուժեղ էր դիվանագիտական դիրքերի առումով, Արցախն ու Արցախի բանակը որոշակի գործոն էին տարածաշրջանում: Հիմա, երբ այս իշխանություններն ասում են՝ «թող Արցախն ուղիղ խոսի Բաքվի հետ», ոչ թե դիվանագիտական ինչ-որ քայլ է կամ մեր դիրքերի ամրապնդմանն ուղղված ինչ-որ ջանք է, այլ ուղղակի խուսափողականություն: Սա ուղղակի իրենց տապալումը հերթական անգամ արձանագրող փաստ է: Բայց անգամ այդ փաստից հետո, միևնույնն է, քաղաքական աներեսություն դրսևորելով՝ իրենք շարունակում են կառչած մնալ այն աթոռներին, որոնք միայն ու միայն վնաս են բերում երկրին: Հետևաբար, իրենց վերոնշյալ այդ նոր խոսույթը ապացույցն է նրա, որ իրենք որպես դիվանագետ ու որպես քաղաքական ուժ սպառված են»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, այստեղ նաև անկեղծության լրջագույն դեֆիցիտ կա: «Երբ իրենք իշխանության էին տենչում, լավ հասկանում էին, որ երկրի առջև ծառացած խնդիրներից ամենակարևորն Արցախյան խնդիրն է: Երբ իրենք հասան իշխանության, սկսեցին պոպուլիստական վանկարկումներ անել՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»: Գործընթացը տապալելուց հետո հիմա էլ հանդես են գալիս Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության մեխանիզմ ստեղծելու առաջարկով:

Ի դեպ, այս իշխանությունները ՀՀ շահերը ևս չեն կարողանում ներկայացնել. նույն Ադրբեջանը, բացահայտ արհամարհանք դրսևորելով, անգամ այսպիսի իշխանության հետ չի ուզում մեկ սեղանի շուրջ հավասարը հավասարի հետ բանակցել: Եթե դիտարկենք Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների հայտարարությունները, կտեսնենք այդ բացահայտ արհամարհանքը. ՀՀ-ին առնչվող հարցերը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի խնդիրն ավելի շատ երրորդ երկրների հետ են քննարկում:

Այնպես որ, այս իշխանությունը ինքնախաբեության մեջ է, լիովին տապալված է և չի արտացոլում Հայաստանի շահերը: Այս իշխանությունը միայն ներքին դաշտում ռեպրեսիաներ, հալածանքներ ու տարատեսակ այլ քայլեր անելու ուղղության մեջ է ուժեղ: Մեկ էլ խիստ հայացքով, իրենց երազած քաղաքական գործչի տեղը դնելով ելույթներ ունենալու հարցում են ուժեղ: Մնացած բոլոր ոլորտներում տապալված են»,-հավելեց թուրքագետը: Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ, իշխանությունը շարունակում է նաև պարզունակ մանիպուլ յացիաների դիմել, որի վառ դրսևորումն այն հայտարարությունն էր, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս»։

«Փաշինյանի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, իրեն հավատացող ինչ-որ զանգվածի: Սա պարզունակ, պրիմիտիվ քաղաքական աճպարարություն է, որն անում է Փաշինյանը՝ ձայնի տոնը տարբեր կերպ բարձրացնել - իջեցնելով: Բայց, ամեն դեպքում, մասնագիտական շրջանակներին որևիցե համոզիչ եզրահանգում չի կարողանում ներկայացնել, որովհետև նշվածն իրականության հետ առնչություն չունի: Ըստ այդ հայտարարության, նախկիններից, ռուսներից հետո հիմա էլ մեղավոր է ամբողջ աշխարհը, որը Արցախը չի ճանաչում: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ Հայաստանն արտաքին ու ներքին սպառնալիքի մեջ է: Եթե մեր արտաքին թշնամիները հստակ են, ապա այս պահի իշխանությունները դե ֆակտո գործում են Հայաստանի շահերի դեմ: Մեծ հաշվով, Հայաստանը արտաքին ու ներքին թշնամիների կողմից աքցանի մեջ է հայտնվել: Հետևաբար, հույս դնել, որ այս իշխանությունները կկարողանան ինչ-որ բան անել Հայաստանի համար, անհեթեթություն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ռուբեն Մելքոնյանը ստեղծված իրավիճակում մի քանի լուծումներ է տեսնում:

«Լուծումներից մեկի հիմքում այն գաղափարն է, որ պետականությունը գերակա արժեք է: IQ-ի զրոյական մակարդակ ունեցողները պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, իրական քաղաքացիները, իրական ժողովուրդը պետք է իրացնի իր իրավունքը՝ իշխանությունը վերադարձնելով երկրի շահերը ներկայացնող ուժերին, մարդկանց, անհատներին, պրոֆեսիոնալներին:Այն խոսքերը, որ լսում ենք համակարգում մնացած դիվանագետներից, տարբեր պաշտոնյաներից, թե «իրենց գործն են անում, քաղաքականացված չեն», ինքնախաբեություն է: Պարոնա՛յք դիվանագետներ, դուք ո՞ւմ իշխանության ներքո եք ձեր գործն անում: Այն իշխանության, որ Հայաստանի շահերը ստորադասում ու սիստեմատիկ տապալո՞ւմ է, այն իշխանության, որի ներկայացուցիչներն ԱԺ-ում հայտարարում են, որ Թուրքիան մեզ համար սպառնալի՞ք չէ, կամ որ Արցախի հարցը լուծվե՞լ է:

Նման պաշտոնյաները ոչ թե պետականության, գաղափարին նվիրված ծառայողներ, այլ երկչոտ, հարմարվողական կերպարներ են: Նույնը վերաբերում է նաև ռեպրեսիաների հրամանները կատարողներին, այս իշխանություններին քծնող կեղծ մտավորականներին: Երբևէ իրենք իրենց հաշվետվություն տվե՞լ են, թե ում և ինչին են ծառայում: Մեր հազարամյա պատմության ընթացքում եղել են դրածո իշխանություններ, թագավորներ, որոնք պատմության մեջ հիշվել են ոչ թե որպես Հայաստանի իշխանություններ, թագավորներ, այլ ի վնաս երկրի գործող դրածոներ:

Այս իշխանությունները պատմության մեջ նույնպես այդ դրածո, երկրի շահերը չներկայացնող հերթական իշխանությունն են, որոնք հայտնվելու են պատմության այն դարակում, որտեղ միայն ու միայն բացասական, միայն անեծքով հիշվող գործիչները և ուժերն են: Ամենալավ տեղը, որը կարող է ունենալ այս ուժը, պատմության մեջ սև գույներով, անեծքով հիշվող քաղաքական ուժերի ու գործիչների կողքին է լինելու: Սա վերաբերում է նաև նրանց սատարող կեղծ մտավորականներին, իբրև թե, պետության համար մտածող պաշտոնյաներին»,ասաց նա:

Իսկ թե ինչ կլինի, եթե իր մատնանշած լուծումները չիրագործվեն, Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Չեմ ուզում վատատես լինել այդ հարցում, բայց եթե ամեն ինչ գնաց այսօրվա սցենարով, եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, շարունակեն իրենց կործանարար քաղաքականությունը, ապա Հայաստան պետությունը կկանգնի բուտաֆորիկ պետություն դառնալու ճանապարհին: Այդ նախանշաններն, ի դեպ, կան: Օրինակ՝ Բաղրամյան 26-ում նստած մի անձ դաշնամուր է նվագում, տարատեսակ այցելություններ է անում և որևիցե կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի, առավել ևս՝ նախագահի կոչման հետ: Նմանատիպ այլ իրադարձություններ ու շատ այլ նշաններ կան, բայց յուրաքանչյուր ազգ, ի վերջո, ինքնապաշտպանական բնազդ ունի: Այդ բնազդը կարող է լինել միայն 5, 10 կամ 15 տոկոսի մոտ, բայց այն, միևնույնն է, հաղթելու է, պարզապես ձեռքբերումների մեծ մասը, որոնք որպես պետություն ունեինք, փոշիացած է: Ու եթե անգամ բնազդը հաղթի, ու մենք վերականգնենք մեր պետականությունը, շատ հարցերում պետք է սկսենք զրոյից, որովհետև այս ավերիչ իշխանությունը կործանել ու շարունակում է կործանել գրեթե բոլոր ոլորտները»:

Նա նկատեց՝ տարբեր ազգեր վտանգի դեպքում լիդերների, հարցեր լուծելու ընդունակ ուժերի են բերում. «Մեր պարագայում բոլոր փորձառու գործիչները հայտնվել են լուսանցքում, քրեական գործերի տակ, ու ղեկը տրվել է անփորձ ու ՀՀ շահերը չգիտակցող մի ուժի, որը չի կարող մեր պետական նավը որևէ կերպ դեպի խաղաղ նավահանգիստ տանել: Ես, ամեն դեպքում, հավատում եմ, որ մեր ինքնապաշտպանական բնազդը հաղթելու է, և անգամ 5 տարի գերի լինելով այս ուժին՝ Հայաստանը չի կարող նույն այդ ուժի ձեռքին կործանման գնալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023