Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվանից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները հեռուստաընկերության հաղորդումներին կարող են հետևել միայն կաբելային հեռարձակման միջոցով:

Հեռուստաընկերությունը զրկվել է հանրային հեռարձակումից:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ հեռարձակման արտոնագիր չտրամադրելու որոշումն իր համար զարմանալի չէ: «Այս որոշումն այսօրվա իշխանության քաղաքական ընդհանուր գործելակերպի տրամաբանության մեջ է: Օրինակ՝ խոսվում է ազատ ընտրությունների մասին, բայց «պատահաբար» ձերբակալվում են այն համայնքների ընտրված ղեկավարները, որտեղ ընդդիմությունը հաղթել է կամ առնվազն իշխանության ներկայացուցիչը չի հաղթել: Նույն տրամաբանության մեջ են ընդդիմադիրների դեմ հարուցվող քրեական գործերը՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքներով: Նույն տրամաբանության մեջ են քաղաքական առումով օրվա իշխանությանը ձեռնտու ժամանակահատվածում պատգամավորների դեմ նախաձեռնվող քրեական հետապնդումները: 2018-ի իշխանափոխության ընթացքում ժողովրդավարական, մարդու իրավունքների, իշխանությունների ճյուղերի տարանջատման վերաբերյալ թմբկահարվող լոզունգները հետևողականորեն ոչնչացվել են. իր գործելակերպով քաղաքական իշխանությունը ցույց է տվել, որ երբեք չի եղել այդ արժեքները կրողը, և այդ հռետորաբանությունն օգտագործել է բացառապես իշխանությունը վերցնելու համար: Իրականում այս իշխանությունը ՀՀ-ին բռնապետության հաստատման ճանապարհով է տանում»,-ասաց Բագրատ Եսայանը:

Մեր զրուցակիցը նկարագրված ընթացքով է պայմանավորում նաև «Երկիր մեդիային» հեռարձակման լիցենզիա չտրամադրելու փաստը: Ինչ վերաբերում է առհասարակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, Բագրատ Եսայանը հավելեց. «Միանշանակ է, որ այսօր լրատվական դաշտում կան ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հեռուստաընկերություններ, որոնք այլ կերպ են ներկայացնում իշխանությունների քայլերը, քան ցանկալի է իշխանություններին: Երբ վերլուծում ենք, թե ում դեմ է ուղղված հիմնական հարվածը, ինչ քայլեր են անում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ, ակնհայտ է դառնում, որ ճնշումը ոչ միայն կոնկրետ մեկ լրատվամիջոցի նկատմամբ է, այլ հետևողական է և բազմավեկտոր: Օրինակ է լրագրողների գործունեության սահմանափակումն ԱԺ-ում: Մինչդեռ, իրենց իսկ եզրույթով ասած, նախկինների օրոք նման սահմանափակումներ երբևէ չեն եղել: Եթե անգամ պատգամավորը լրագրողի նկատմամբ ոչ հարգալից կամ ոչ պատշաճ քայլ է արել, ընդհուպ մինչև ֆիզիկական բախում է եղել, հետո այդ պատգամավորները ներողություն են խնդրել լրատվամիջոցից: Իսկ այսօրվա ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության սահմանափակումներն ինստիտուցիոնալ բնույթ ունեն՝ սահմանափակվում են ԱԺ նախագահի սահմանած ինչ-որ կարգերով, օրենսդրական նախաձեռնություններով: Բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ փորձ է արվում հետևողականորեն սահմանափակել ազատ խոսքը»:

Դիտարկմանը, որ այսօրվա իշխանությունը թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ հետո շահարկում էր 2002-ին «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելը, Բագրատ Եսայանը նշեց. ««Երկիր մեդիայի» և «Ա1+»-ի դեպքերն իրարից չեն տարբերվում: Այն բառամթերքը, որը «Ա1+»-ին լիցենզիա չտրամադրելու ժամանակ օգտագործում էր այն ժամանակվա իշխանությունը, նույն բառամթերքն օգտագործում է այսօրվա իշխանությունը: Պատճառ են բերվում ֆինանսական, նաև տեխնիկական հարցերը: Եվ ինչքան էլ այսօրվա քաղաքական իշխանությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարությամբ փորձի ներկայացնել, թե իրենք «տարբեր են նախկիններից, որովհետև նախկինների ժամանակ ազատ խոսք էր սահմանափակվում, «Ա1+» էր փակվում», այսօր հենց իրենք են պատմության դատաստանի առաջ արձանագրվել որպես քաղաքական իշխանություն, որը լիցենզիա չի տրամադրում իրենց ոչ հաճո արժեքներ դավանող, հանրությանն այդ արժեքները ներկայացնող հեռուստաընկերություններին»:

Ինչ վերաբերում է իրավական դաշտում հեռուստաընկերության կողմից իրականացված քայլերին, Բագրատ Եսայանը նախ նշեց, որ ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության հայցի և միջնորդության հիմքով հինգերորդ կապուղու համար մրցույթի անցկացման արգելանք էր դրվել: «Մենք դիմել էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որ «Երկիր մեդիային» այդ կապուղու վրա հեռարձակվելու թույլտվություն տան, մինչև այդ կապուղու համար նոր մրցույթ կանկացվի, նոր հաղթող կճանաչվի: Այսօրվանից այդ կապուղով ոչինչ չի հեռարձակվելու: Մինչդեռ հանձնաժողովը մեզ մերժել է, ու մենք մեր դիմումը բավարարելու պահանջով դիմել ենք դատարան»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր զրույցից առաջ դատարանից իրեն զանգահարել են ու ասել, որ հունվարի 19-ին իրենց հայցի վերաբերյալ որոշում է կայացվել: «Միևնույն ժամանակ հայտնեցին, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործավարական համակարգը խափանվել է, ինչի պատճառով մեզ չեն կարող տրամադրել կայացված դատական որոշումը: Ասացին, որ չեն կարող տեղեկացնել նաև՝ հայցն ընդունվե՞լ է, թե՞ ոչ, միջնորդությունը բավարարվե՞լ է, թե՞ ոչ: Սա վերոնշյալ «պատահականությունների» տրամաբանության մեջ է: Այս իրողությունը ես դիտարկում եմ իշխանության կողմից դատարանների վրա ազդելու, դատարանի անկախությունը խաթարելու համատեքստում: Մենք, մեծ հաշվով, սկսել ենք ապրել ծուռ հայելիների թագավորությունում»,-եզրափակեց հեռուստաընկերության տնօրենը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023