Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայկն ուղղակի ֆիզիկապես չկա, միշտ մեզ հետ է, ուղղակի չես կարողանում գրկել ու համբուրել». Հայկ Դանիելյանը զոհվել է պատերազմի վերջին օրը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայկի մասին ինձ պատմել էր տիկին Աննան, ում որդու՝ Սոս Փորքաշյանի մասին ավելի վաղ «Փաստում» նյութ էի պատրաստել:

Դեռ այն ժամանակ մեր զրույցի ավարտին Սոսի մայրիկն ասաց՝ Հայկը որդուս ընկերն է, շատ կցանկանայի իր մասին էլ պատմեիք: Եվ ահա, զրուցում ենք Հայկի մայրիկի՝ տիկին Մեդեյայի հետ:

«Շատ հակասական բնավորություն ուներ, հանգիստ էր, միևնույն ժամանակ ըմբոստ էր, չարաճճի: Իմ երեք որդիներից միջնեկն է: Մեծ տղաս, օրինակ՝ բնավորությամբ շատ հանգիստ է, փոքր տղաս՝ ավելի չարաճճի: Հայկս կարծես երկու եղբայրների խառնուրդն է: Ինքն իր տեսակով առաջնորդ էր, բնավորության այդ գիծն իր մոտ ակնհայտ երևում էր: Սիրում էր ղեկավարել՝ լիներ դա խաղի ժամանակ, թե այլ տեղ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին առանձնահատուկ սեր կամ հետաքրքրություն կոնկրետ առարկայի նկատմամբ Հայկը չի ունեցել, բոլորը հավասար սովորել է: «Մեր հայրիկն այդ առումով բավականին խիստ է, միշտ ասում է, որ սովորելը շատ կարևոր է, առաջնային, և եթե անգամ որևէ առարկա Հայկի սրտով չլիներ, պետք է սովորեր: Ավելի հասուն տարիքում՝ վերջին դասարաններում, արդեն գիտակցում էր, որ պետք է առավելագույնն անի, ավելի լավ սովորի, որ նորմալ աշխատանք ունենա, կարողանա հոգ տանել իր ու իր ընտանիքի մասին»,-նշում է զրուցակիցս:

Հայկը նաև սպորտով է զբաղվել, այդ թվում՝ ձյուդոյով, մասնակցել մրցումների, մեդալների ու պատվոգրերի արժանացել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Սերվիս» բաժինը. «Ընդունվեց, սակայն ուսանող լինել, դասերի հաճախել չհասցրեց: Հուլիսին զորակոչվեց բանակ: Շատ էր սիրում, հետաքրքրվում հյուրանոցային ոլորտով: Մտածում էր սեփական հյուրանոց, ռեստորան ունենալու մասին: Ասում էր՝ ընկերներիս կհավաքեմ իմ ռեստորանում, լավ ժամանակ կանցկացնենք: Մենք իրեն ավելի շատ ուղղորդում էինք դեպի ծրագրավորում, բայց վերջում ընտրեց իր համար նախընտրելի բաժինը»:

Հիմա արդեն՝ ծառայության ընթացքի մասին: Մայրիկի խոսքով, Հայկը միշտ սիրել է զինվորական համազգեստը:

«Երբ փոքր էր, երևի մինչև 12 տարեկանը, հագուստ գնելիս անպայման մեջն ինչ-որ զինվորական դետալ պետք է լիներ: Բայց եկավ մի տարիք, երբ ինչ-որ բան փոխվեց: Եթե ասեմ, որ մեծ ցանկությամբ ուզում էր մեկնել ծառայության, ոչ: Վերջին երկու ամիսը, երբ արդեն գիտակցում էր, որ զորակոչվելու է, ընդհանրապես չէր ցանկանում: Բայց մինչ դա շատ լավ էր տրամադրված զինծառայությանը: Քրոջս որդիները ծառայում էին, ամեն ինչ լավ էր, ինքն էլ էր ասում՝ կգնամ, երկու տարին ի՞նչ է, կծառայեմ, կգամ: Բայց զորակոչվելուց առաջ վերջին երկու ամսում ինչ-որ բան փոխվեց, ծառայության մասին լսել չէր ուզում, անգամ մի տեսակ ընկճված էր: Երբ արդեն գնում էր, իր հաջող անելն անգամ մի ուրիշ տեսակ էր, նկարագրել չեմ կարող: Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իրադարձությունները, հակված եմ մտածել՝ գուցե վատ կանխազգացում ունե՞ր»,-հավելում է զրուցակիցս:

Հայկը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին, ծառայում էր Վայքում: Այդ ժամանակ հետևում էին հակահամաճարակային կանոններին, թույլ չէին տալիս ծնողներին այցելել զորամասեր. «Ես իմ տղային անգամ համազգեստով չեմ տեսել, չենք կարողացել երդման արարողությանը մասնակցել»: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու շաբաթ Հայկն իր ծառայակից ընկերների հետ եղել է Վայոց ձորի Խաչիկ գյուղի դիրքերում: «Երկու շաբաթ հետո տղաներին տեղափոխել են Ջաբրայիլ: Այնտեղի թեժ մարտերի ժամանակ մի կերպ են փրկվել: Երկու օր 60 կմ քայլել է, ՄՈԲ-ի տղերքին հանդիպել, հասել Սյունիք: Ես այս ամենի մասին չեմ իմացել: Երբ ամեն ինչ վերջացավ, ամուսինս պատմեց, թե ինչ ու ինչպես է եղել: Ամուսինս, որպես հայրենասեր, պարտաճանաչ մարդ, տղայիս տանում է, ռազմականում գրանցում, հետ բերում Վայքի զորամաս, որպեսզի հետագայում Հայկը խնդիրներ չունենա օրենքի հետ, դասալիք չհամարվի: Այդ ժամանակ տղաս հինգ օր մնում է Վայքում, բուժօգնություն ստանում, քանի որ ոտքերն ամբողջությամբ վերքերի մեջ էին: Դրանից հետո մի խումբ տղաների տարել են արդեն Շուռնուխ: Նոյեմբերի 9-ին դեպքը հենց այնտեղի դիրքերում է տեղի ունենում: Առավոտյան խոսեցինք հեռախոսով, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու: Ոգևորվեցինք, ուրախացանք: Բայց երեկոյան արդեն այլ լուր ստացանք: Երկու պատահական արկ ընկնում է իրենց դիրքի վրա, ինչո՞ւ պատահական, որովհետև ասում են՝ եթե իմանային, որ դիրքի են հարվածում, արկերի քանակն ավելի շատ կլիներ: Այդ երկու արկն, այսպես ասած, իրենց հիմնական ուղղությունից շեղված են եղել: Այդ դիրքում երկու տղա զոհվում է, չեն հասցնում մտնել բունկեր, մեկը իմ տղան է: Հայկը վիրավոր է եղել, իջեցրել են դիրքերից, բայց հիվանդանոցի ճանապարհին երեխաս մահացել է»,-ասում է մայրիկը:

Վատ լուրը Հայկի ընտանիքին շուտ է հասել, զանգահարել են տուն, ասել դեպքի մասին. «Հայկը շուտ է «հասել» տուն: Անգամ լեզուս չի պտտվում ասել, բայց այդ առումով երջանիկ եմ, որ գոնե շուտ ենք իմացել, ըստ եկեղեցական ու մարդկային օրենքների ու կանոնների, ամեն ինչ իր հունով է գնացել: Մինչդեռ ընտանիքներ կան, որոնք մինչև հիմա սպասում են իրենց զինվորներին»:

Պատերազմի օրերին տղան անընդհատ կապի մեջ է եղել ընտանիքի հետ:

«Ձայնը միշտ հանգիստ էր, խուճապի նշան անգամ չկար: Երբ զանգահարում էր, երբեք անգամ ձայն չէր լսվում, տպավորություն չէր, թե մարտի դաշտում է: Այնպիսի ժամանակ էր ընտրում մեզ հետ խոսելու համար, որ չանհանգստանանք»:

Երկու տարուց ավելի է, ինչ ընտանիքն իր կյանքը շարունակում է առանց որդու: «Հայկն ուղղակի ֆիզիկապես չկա, ինքը միշտ մեզ հետ է: Ուղղակի չես կարողանում գրկել, համբուրել»,-ասում է մայրիկը, իսկ ես էլ ներքին մի մղմամբ շարունակում եմ՝ բայց հենց դա ես ուզում՝ գրկել ու համբուրել:

«Շատ եմ ուզում: Երազներիս էլ չի գալիս: Երկու տարվա մեջ մեկ անգամ է եկել երազիս, մի քանի վայրկյանով, լուռ էր: Հիմա ապրելու ուժ մյուս որդիներս են տալիս, ուժեղանում ենք, որ իրենք ավելի շատ չկոտրվեն: Մենք իրենց համար ենք ուժեղ դարձել, իրենք՝ մեր, այսպես փոխադարձ իրար ուժ ենք փոխանցում և շարունակում ապրել: Ամեն մեկս ցավը յուրովի է տանում: Փոքր տղաս ավելի կապված էր Հայկի հետ, ընկերական էին, կիսվում էին իրար հետ: Մեծ տղաս այլ կապվածություն ուներ՝ որպես ավագ եղբայր: Բայց անսահման կարոտ բոլորս ունենք»,-նշում է զրուցակիցս:

Աննկարագրելի ցավի ու անափ կարոտի մասին այս բոլոր զրույցների ընթացքում նկատել եմ՝ ակամայից ինչ-որ պահի թե՛ ես, թե՛ զրուցակիցս սկսում ենք ժպտալ: Կարծես այսքան լուսավոր ու պայծառ տղաների մասին պատմելիս այլ տարբերակ չունենք, հուզմունքին միշտ ժպիտն է միախառնվում: Այս զրույցն էլ բացառություն չէր: «Չի ստացվում նաև իր մասին անցյալով խոսել»,-եզրափակում է Հայկի մայրիկը:

Հ. Գ. Հայկ Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում, որ ընտանիքին ավելի մոտ լինի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal