Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանը լրջորեն մտածում է «դաշնակիցներ փոխելու» մասին. Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը չեն օգնի Հայաստանին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Polit.info–ն «Հայաստանը փոխում է դաշնակիցներին. Փաշինյանը Ռուսաստանի փոխարեն հույսը դնում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից հնարավոր հրաժարվելու մասին արդեն իսկ բացահայտորեն է հայտարարում: Օրինակ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժությունները՝ դրանք անվանելով «անտեղի», ինչը չափազանց տարօրինակ պատճառ է չնայած սառեցված, բայց առկա հակամարտության պայմաններում։

Բացի այդ, Երևանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման Մոսկվայի առաջարկների հետ մեկտեղ մտադիր է դիտարկել արևմտյան երկրների առաջարկները: Միակ հարցը ապագա փաստաթղթի բովանդակությունն է, վստահեցրել է Փաշինյանը։ Հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը օգտվեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ռևանշիստական զգացումներից՝ երկիրը դարձնելով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։

Ըստ փորձագետների, ՆԱՏՕ-ի երկրները կապահովեն իրենց ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին միաժամանակ դիմակայելու համար։ Հայկական կողմը դժգոհ է Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործողություններից:

Դա Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Փաշինյանը պահանջում է «ապահովել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից վերահսկվող միջանցքի բնականոն գործունեությունը» և բացել այն, սակայն մինչ այժմ անցումը հարկադրաբար փակվել է Ադրբեջանի քաղաքացիների «բողոքի» պատճառով։ Ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանի իշխանությունները դեկտեմբերի վերջին մեղադրել են ռուս խաղաղապահներին անգործության մեջ, իսկ տեղական լրատվամիջոցները նշել են, որ Երևանն իբր «վերջնագիր» է ներկայացրել Մոսկվային Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մինչև հունվարի 10-ը:

Զուգադիպությո՞ւն: Բայց հենց այդ օրն էր Հայաստանի վարչապետը մի շարք տհաճ հայտարարություններ արել ռուսական կողմի ուղղությամբ։ Օրինակ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը երկրում հարցականի տակ է դրվել: Ինչպես Փաշինյանն է ասել, նրանց կարող է փոխարինել «բազմազգ» կոնտինգենտը։ Խոսքը, հավանաբար, տխրահռչակ «արևմտյան գործընկերների» մասին է։ «Եթե Ռուսաստանը չի կարող իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման գործառույթը, ապա մենք կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ խումբ ուղարկելու համար։ 2025 թվականից հետո, երբ լրանա ռուս խաղաղապահների ժամկետը, մենք պետք է որոշումներ կայացնենք՝ ելնելով իրավիճակից»,հունվարի 10-ին ասել է Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունները կշտամբում են ՀԱՊԿ երկրներին չեզոքության բացակայության համար՝ իբր իրենց պետության շահերը չեն կարող պաշտպանել նրանք, ովքեր տնտեսական հարաբերություններով կապված են Բաքվի հետ։ Հատկանշական է, որ ռուս խաղաղապահների հասցեին Հայաստանի իշխանությունների կոշտ հայտարարությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակից դժգոհությունները հնչել են բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ Փաշինյանի ջերմ հանդիպումից օրեր անց, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանի «անվտանգության հարցերը»։

Հիմա Երևանը լրջորեն մտածում է «դաշնակիցներ փոխելու» մասին: Լայնածավալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում սա իրականում ընտրություն է հօգուտ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմի, որը բաց չի թողնի Ռուսաստանին սահմանակից պետությունը որպես մեկ այլ «խոյահարիչ» օգտագործելու հնարավորությունը։

Բայց Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը չեն օգնի Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է Արևմուտքին գրավել տարածաշրջան՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կօգնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործ ունենալ, սակայն հայկական կողմի ակնկալիքները խաբուսիկ են։

«Բայց նրանք [արևմտյան երկրները] երբեք դա չեն արել և չեն անի, վստահ եմ: Որովհետև նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար ամենակարևորը Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչ՝ հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց քիչ է հետաքրքրում»,- ասել է Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին։ Հավաքական Արևմուտքը նուրբ խաղ է խաղում Երևանի դեմ՝ փորձելով Հայաստանին հակադրել Ռուսաստանին, նկատել է ռազմական քաղաքագետ, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Անդրեյ Կոշկինը: Փաշինյանի հանդիպումը բրիտանական հետախուզության ղեկավարի հետ պերճախոս կերպով ցույց է տալիս տարածաշրջանում արևմտյան պետությունների լուրջ մտադրությունների ու հեռահար ծրագրերի մասին։

«Արևմուտքը փորձում է Հայաստանին պոկել Ռուսաստանից և դուրս բերել երկիրը ՀԱՊԿից։ Այդ գործում մեծ ռեսուրսներ են ներդրված: Հայաստանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Նրանք պատրաստ են ֆինանսավորել, «հարցեր լուծել», միայն թե Հայաստանը դառնա Ռուսաստանի Դաշնության աչքի փուշը։ Տարածաշրջանը ժամանակին աշխարհաքաղաքականորեն վերահսկվում էր Ռուսաստանի, Իրանի և Մեծ Բրիտանիայի կողմից, և Միացյալ Նահանգները կցանկանար այնտեղ ավելի շատ հույս դնել Բրիտանիայի վրա», - ասել է Կոշկինը PS-ին տված մեկնաբանությունում:

Ըստ փորձագետների կարծիքի, երկարաժամկետ հեռանկարում Փաշինյանի կառավարությունը կփորձի հնարավորինս խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, արևմտյան դաշնակիցների հրահանգով «վիճաբանել» Իրանի հետ և Հարավային Կովկաս մտցնել ՆԱՏՕ-ի զորախումբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal