Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս կաբինետում նստած մարդը քաղաքական հոգեվարքի մեջ է և իր հոգեվարքը շարունակում է ամեն մեկիս հաշվին, մեր կյանքն է տանում, մեր երեխեքի կյանքն է տանում»

POLITICS

Այսօր «Համախմբում» շարժումը կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություն իրականացրեց։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհը, որը 15 զինվորի մահվան պատճառ դարձավ, որևէ մեկին չի կարողանում անտարբեր թողնել: Մեկ րոպե լռությամբ հարգելով զինծառայողների հիշատակը՝ ներկաները հանդես եկան ելույթներով: Հիմնական ասելիքը թերևս այս ողբերգության մեղավորների և նրանց՝ որքան հնարավոր է շուտ պաշտոններից հեռանալու անհրաժեշտության մասին էր, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը:

«Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը նշեց՝ այս բողոքի գործողության նպատակն է ճիշտ գնահատական տալ օրեր առաջ զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության խորքային ու համակարգային պատճառներին, մատնացույց անել դրա իրական մեղավորներին և խոսել նաև դրան հաջորդող քայլերի մասին: «Մեր գնահատականն է՝ այս ողբերգության մեղավորը և պատասխանատուն դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ մեղավորը և պատասխանատուն դե ֆակտո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Զինված ուժերի հետ կապված տապալման, այն էլ այսպիսի նշանակալի տապալման պատասխանատուն կառավարությունն է՝ ի դեմս նրա ղեկավարի: Այս մասին փաստում է Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին կետը: Երկրորդ՝ ՊՆ-ն իրականացնում է ԶՈւ կառավարում: Ողբերգության իրական ու խորքային պատճառը կապված չէ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ, սա ընդամենը վարկած է, որը շատ արագ շրջանառության մեջ է դրել Ն. Փաշինյանը՝ պատասխանատվությունից խուսափելու և դրա համար համապատասխան հանրային արձագանք ստեղծելու նպատակով: Սա ուղղորդում է նախաքննությանը, ամեն ինչ տանել այն հունով, որը ձեռնտու է Փաշինյանին: Իրականում ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե վաշտը տեղակայված լիներ նորմալ պայմաններում»,-ասում է Սողոմոնյանը:

Ընդգծում է՝ այն թեզը, թե միջոցներ չկան մեր զինվորների համար կացարանային նորմալ պայմաններ ստեղծելու համար, առնվազն տարակուսելի է, հատկապես, երբ կան միջոցներ Հրապարակը շքեղ զարդարելու, վարչապետին և նրա տիկնոջը մեքենա գնելու և այլնի համար:

«Այդ միջոցները կան: Եթե դրանք չեն ծախսվում, նշանակում է բանակը, պաշտպանությունը գործող իշխանությունների համար կարևորություն և առաջնահերթություն չէ: Փաշինյանը և Պապիկյանը պետք է հրաժարական տան»,-հայտարարում է Սողոմոնյանը:

Շարժման անդամ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կարծիք է հայտնում, որ այս գործողություններն անգամ ուշացած են, պետք է վաղուց հանգիստ չտայինք այս կառավարությանը: «Այս իշխանության օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը: Իշխանությունը քայլ առ քայլ հետևողականորեն փորձում է բանակը ծնկի բերել, կազմաքանդել, կոտրել նրա մարտական ոգին: Պատերազմի ժամանակ կորցրել ենք մոտ 1000 սպա, դա քիչ է, դեռ պատերազմից հետո էլ իշխանությունը շարունակում է ջարդել սպայակազմը, որը բանակի ողնաշարն է: Փորձում են բոլորիս համոզել, որ սպաներն են պարտվել 44-օրյա պատերազմում, մինչդեռ պատերազմներում պարտվում են պետությունները:

Այս ողբերգության մասով. դեպքի մասին դեռ նոր էինք իմացել, առավոտյան ութ բարձրաստիճան սպա հեռացվում է պաշտոններից, առանց ծառայողական քննության, առանց պարզելու մարդկանց մեղքի բաժինը և այլն, պատասխանատվության և մեղքի սլաքները միանգամից ուղղվեցին նրանց վրա: Վարչապետի աթոռին նստած դեմքը ելույթ է ունենում, ասում՝ գիտենք, թե ով ինչի համար է պատասխանատու, բոլորն իրենց պատիժը կստանան: Առաջինը դու պետք է քո պատիժը ստանաս:

Պետք է կանգ առնենք և ասենք՝ ինչքան պետք է սա շարունակվի, արդյոք ամեն մեկիս զավակը պետք է զոհվի, այս ողբերգությունը գա, մտնի մեր տուն, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Եթե չենք ուզում, որ այս դժբախտությունը կրկնվի, պետք է ոտքի կանգնենք, այս կաբինետում նստած մարդը պետք է հեռանա, ինքը քաղաքական հոգեվարքի մեջ է, բայց իր հոգեվարքը շարունակում է ամեն մեկիս հաշվին, մեր կյանքն է տանում, մեր երեխեքի կյանքն է տանում: Հեռացիր, քո հետևից ավելի լավերը կգան: Մի՛ վախեցրու, որ նախկիններն են գալու: Նրանք չեն գալու, ժողովուրդը նրանց չի ընտրելու: Հեռացի՛ր»,-ասում է Չալաբյանը:

Այնուհետև ներկաները երթով շարժվեցին դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ աղոթք հնչեց՝ ի հիշատակ ողբերգությանը զոհ գնացած տղաների:

Լուսինե Առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal