Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ իշխանությունների հայտարարությունները երբեմն տարակուսանք են առաջացնում, բայց ես բոլորիս գործողություններն եմ անբավարար համարում․ արցախցի պատգամավոր

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի 12-ից առ այսօր  շարունակում է փակ մնալ: Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը, Արցախի պարենային խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են, ստեղծված իրավիճակում Արցախը կանգնած է անվտանգային, հումանիտար սպառնալիքի առաջ։

Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ  «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հետ։

-Պարո՛ն Հարությունյան, գիտենք, որ Արցախում պարենային ապրանքների լուրջ խնդիր կա, խանութները գրեթե դատարկ են։ Ո՞ր ապրանքների պակասն է առավել սրությամբ զգացվում, ընդհանուր առմամբ՝ սոցիալ-կենցաղային մակարդակում ի՞նչ խնդիրներ են առաջացել։

-Արցախում իրավիճակը շարունակում է բավականին բարդ մնալ։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեր սեփական հնարավորությունները շատ սահմանափակ են, ապրանքների ներհոսքի դադարեցման պայմաններում որոշ ժամանակ հետո լուրջ խնդիրների առաջ ենք հայտնվելու։ Այս պահի դրությամբ բոլոր տեսակի ապրանքների դեֆիցիտ է նկատվում, սա էր պատճառը, որ ներդրվեց կտրոնային համակարգը, քանի որ ապրանքնատեսակներ կան, որոնք, եթե հավասարաչափ չբաշխվեն, ապա խնդիրները շատ ավելի սուր կլինեն։ Խնդիրները բազմաթիվ են, որոնք կրկնապատկվում են՝ կապված գազամատակարարման պարբերական բնույթ կրող խափանումների հետ, իսկ Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի գծի վնասման հետևանքները բավականին լուրջ են։ Այս խնդիրները փոխկապակցված են միմյանց, որովհետև գազի բացակայության դեպքում ցանցը ծանրաբեռնվում է, արդյունքում բարձրացել է հովհարային անջատումների հաճախականությունը։ Օր առաջ պետք է հարցը լուծել, որովհետև Արցախը հումանիտար աղետի մեջ է գտնվում։

-Նշեցիք, որ հարցը պետք է օր առաջ լուծվի, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը, ի՞նչ գործիքակազմով դա պետք է իրականացվի։

Այս հարցով երեկ ՀՀ արտգործնախարարն էլ հայտնեց, որ հարցի լուծման երկու տարբերակ կա, մեկը՝ ռազմական, մյուսը՝ դիվանագիտական, ու Հայաստանը դիվանագիտական տարբերակի կողմնակից  է։ Նույն ըմբռնումը կա Արցախում։ Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում այնպիսի ուժային բալանս է ստեղծվել, որ այլընտրանք չունենք։ Դիվանագիական դաշտում մեծ աշխատանքն է տարվում,  և արդյունքները մենք պարբերաբար տեսնում ենք՝ խորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, Լավրովի հայտարարությունը, Բլինքենի հեռախոսազանգը, բայց մյուս կողմից այս գործիքակազմը խորհրդատվական բնույթ է կրում։ Ադրբեջանը այսօր ընտրել է այդ բանաձևերը անտեսելու ճանապարհը՝ վնասելով սեփական իմիջը  միջազգային հարթակում։ Ուստի պետք է հայտարարություններին ու խորհրդատվական գործիքներին հաջորդի առարկայական գործիքակազմը, հակառակ դեպքում աղետը անխուսափելի է լինելու։ Լուծումը կլինի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման գործիքներ կիրառելը։

-Այս առումով ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների ջանքներն ու գործողությունները, բավարա՞ր են դրանք՝ ըստ Ձեզ։

-Իհարկե, պետք է խոստովանել, որ երբեմն հայտարարություններ են հնչում, որոնք տարըմբռնման տեղիք են տալիս, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ դիվանագիական բլոկը լծված է աշխատանքի։ Ես բոլորիս գործողություններն եմ անբավարար համարում, քանի որ ճանապարհը դեռ փակ է։ Մենք մի նպատակ ունենք հիմա՝ ճանապարհը բացել։ Մինչև չհասնենք այդ նպատակին, մեր գործողությունները կարելի է անբավարար համարել։ Բայց նաև չեմ ուզում առանց այն էլ այս դժվարին իրավիճակում խուսափել պատասխանատվությունից, կամ հակառակը՝ իրար վրա գցել։ Կարևոր է, որ թե՛ Հայաստանում,  թե՛ Արցախում գիտակցեն, որ սա համահայկական խնդիր է։

-Պարո՛ն Հարությունյան, այս ընթացքում ամենատարբեր կարծիքներ են հնչում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, Դուք ի՞նչ կարող եք ասել։

-Դժվար է այս կոնտեքստում գնահատական տալը։ Մենք բազմիցս ասել ենք, որ ողջունելի է այն փաստը, որ մարդը որոշում է կայացնում ամեն ինչ թողնել ու գալ Արցախում բնակվել և որոշակի պատասխանատվություն ստանձնել այս դժվարին իրավիճակում։ Ընդհանուր աշխատանք պետք է արվի, Ռուբեն Վարդանյանն էլ իր բաժին պատասխանատվությունն է վերցրել, իր հերթին փորձում է օգտակար լինել։

-Ամփոփելով՝ ստեղծված իրավիճակում, երբ առկա խնդիրները ավելի են սրվում, ի՞նչ տրամադրվածություն կա արցախցիների շրջանում։

-Ժողովուրդը անկոտրում է, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ, նրանց տրամադրվածությունը հստակ է՝ չեն ուզում լքել իրենց տները, կառչած են հողին ու պատրաստ են պայքարելու։ Խնդիրն այն է, որ ապագայի տեսլականն է  ջնջված, սա մի փոքր մարդկանց հուսահատեցնում է։ Բայց ընդհանուր առմամբ տրամադրվածությունը մարտական է։ Մենք բավականին թանկ ենք վճարել, որ այս հողը մնա հայկական, ողջ մնացաների առաքելությունն է այս հողում ապրելու։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal