Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է:  2007-2010թթ. նա աշխատել  է իբրև ռեֆերենտ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում, 2010-2013թթ.՝ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ, 2013-2014թթ.՝ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար, 2009-2014թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի արարողակարգի պատասխանատու, 2015-2019թթ.՝ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ,քարտուղար, 2019-2021թթ.՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատար: 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով պետք է փաստենք, որ դեսպանատան պաշտոնական էջում իսպառ բացակայում է լուրեր բաժինը, ինչը թերևս նոնսենս է մի երկրի համար, որտեղ առկա է բավական կուռ և մեծաթիվ հայկական համայնք։  Համայնքն ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը (արգենտինահայ առաջին կազմակերպությունն է, հիմնադրվել է 1911 թ.), «Արմենիա» մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951 թ. ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ. ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղը, հայ-արգենտինյան առևտրաարդյունաբերական պալատը, «El Deportivo Armenio» սպորտային ակումբն ու այլ կազմակերպություններ: Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է` «Հայ Կենտրոն» անվամբ;

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Բուենոս Այրեսում գործում են 6 հայ առաքելական (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Պողոս Պետրոս, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդություն), 1 կաթոլիկ (Նարեկա Սուրփ Տիրամայր) և 2 ավետարանական եկեղեցիներ: 1990 թվականից Արգենտինայի թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Սահակ Բագչեջյան վարժարանը: Սակայն, պետք է փաստենք, որ դեսպան Վիրաբյանը առանձնապես ակտիվ չէ նաև հայ առաքելական եկեղեցու թեմերի հետ համագործակցության առումով, դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն արարողակարգային հանդիպումների մասին տեղեկատվությանը, դիցուք՝ Սուրբ Ծննդյան տոներին դեսպանը պատարագի էր մասնակցել:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ հանդիպել է Ռասինգ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների հետ, Արգենտինայի պետական ռադիոհեռուստատեսության (RTA) նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի հետ:  Մասնակցել է Ռոսարիոյի պետական համալսարանում անցկացվող ժողովրդավարության 8-րդ միջազգային համաժողովին, ուր հանդես եկավ «Հայաստան. Ամրագրված մարդու իրավունքներ և ժողովրդավարության ամրապնդում. նոր մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ: Պետք է առանձնացնել ևս մեկ ուշագրավ հանդիպում՝ Իսրայելի պետական հիմնադրամի (Keren Kayemet Argentina) արգենտինյան ներկայացուցչության հրավերով, Բուենոս Այրեսի Իսրայելի հրապարակում դեսպան Վիրաբյանը տնկել է Հայաստանի Հանրապետության անվան ծառը: 

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպանի ուժեղ կողմերից մեկը չէ: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal