Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է:  2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել էր Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել էր ԱԳ նախարարի տեղակալ։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Համայնքի ազգային կյանքը խթանելու, ավստրիահայ երիտասարդ սերնդին օժանդակելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գաղթօջախների հետ կապեր հաստատելու նպատակով Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ, ինչպես օրինակ՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1910/1960 թթ.), Հայ ուսանողական և երիտասարդական միությունը (հիմն.՝ 1921/1960 թթ.), Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը (հիմն.՝ 1974թ.), Հայաստան համահայկական հիմնադրամի «Ավստրիայի միասնականություն» տեղական մարմինը (հիմն.՝ 1992թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1989թ.), «Արարատ» հայկական մարզական միությունը (հիմն.՝ 1983/2009 թթ.): Դեսպանատան պաշտոնական կայքում բացակայում է տեղեկությունը առ այն, թե նշանակումից ի վեր համայնքային կառույցների հետ ինչ համագործակցություն է հաստատել դեսպան Պապիկյանը: Տպավորություն է, որ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրել են զուտ սիմվոլիկ նշանակություն:
 
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այստեղ էլ պետք է փաստենք դեսպանատուն-եկեղեցի կապի զուտ արարողակարգային բնույթը: Դիցուք՝ ապրիլի 24-ին դեսպանը մասնակցել է  Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայկական հրապարակում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգին: Դրանից առաջ էլ  դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին։
 
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով դեսպան Պապիկյանը փոքր-ինչ ավելի ակտիվ է: Կարելի է առանձնացնել Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս, որտեղ վերջինս հանդիպումներ է անցկացրել երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի հետ: Կարևոր հանդիպումների շարքից էր նաև Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ:
 
Հանրային դիվանագիտությունը դեսպան Պապիկյանի մոտ, ըստ երևույթին, կաղում է:  Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal