Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սյունիքում մեկուսացված գյուղեր, ճանապարհներ, ադրբեջանական դրոշներ. պետք է սեփական աչքով տեսնես, որպեսզի հասկանաս ամբողջ դաժանությունը. Ֆրանսիացի պաշտոնյան՝ Փաշինյանին

POLITICS

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում:

Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է

«Հարգելի պարոն Վոքիե,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր դինամիկա ունեն ոչ միայն բարձրագույն քաղաքական մակարդակում, այլև ապակենտրոնացված համագործակցության տրամաբանության մեջ:

Իհարկե, շատ բարդ ժամանակահատվածում ենք գտնվում, և շատ բարդ ժամանակներ են ապրում մեր երկիրը և տարածաշրջանը: Այս առումով նման այցերը նաև շատ կարևոր բարոյական ուժ և աջակցություն են, այդ թվում՝ քաղաքական: Ուզում եմ հատուկ ընդգծել Ձեր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և Սյունիքի մարզ կատարած այցելության կարևորությունը և, իհարկե, Ձեր հղած ուղերձները մեր ունեցած իրավիճակների վերաբերյալ:

Այսպիսի գաղափար կա նաև՝ ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովն իրականացնել Սյունիքի մարզում, և հույս ունեմ, որ Դուք կաջակցեք այդ գաղափարին: Կուզենամ լսել նաև Ձեր տպավորություններն այցից: Հուսով եմ՝ նկատել եք, որ  ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ մենք շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում հանրապետությունում, այդ թվում՝ Սյունիքի մարզում. հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ  ենթակառուցվածքներ, որովհետև մեր մոտեցումն այն է, որ ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք: Վերջերս Սյունիքի մարզում նաև տրվեց Եվրամիության ներդրումային և տնտեսական ծրագրի իրականացման մեկնարկը, ինչը չափազանց կարևոր է: Նաև հույս ունենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության և անվտանգության գործոն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ»:     

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահն իր հերթին ասել է.

«Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ:

Մենք երկրորդ անգամ ենք մենք հանդիպում, և ես մեծագույն հարգանք եմ տածում այն  ամենի հանդեպ, ինչ Դուք անում եք Հայաստանի համար՝ այս շատ դժվարին ժամանակահատվածում: Անցյալ անգամ Ձեր ուժը և Ձեր կամքը՝ շատ կոնկրետ ծրագրերով առաջ գնալու, ինձ շատ էր տպավորել:

Այս այցից իմ տպավորությունների մասին եք հարցնում. նախևառաջ ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար: Երեք բան է ինձ վրա մեծ տպավորություն գործել. առաջինն այն է, որ պետք է տեսնել իսկապես սեփական աչքով, որպեսզի հասկանաս ամբողջ ծանրությունն ու դաժանությունը. գյուղերը, որ մեկուսացված են, ճանապարհները, որ կտրված են, երբեմն մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ մետրի վրա ադրբեջանական դրոշները երևում են: Երկրորդը՝ հենց այն հսկայական ներդրումներն են, որ դուք անում եք, աշխատանքը, որ շարունակում եք անել՝ ճանապարհները, շինարարական աշխատանքները, վերամբարձ կռունկները, որ ամենուր երևում են: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հույսի նշան է: Եվ երրորդը՝ այն միասնության, համախմբման ոգին է, որ տեսանք: Սյունիքի մարզպետը հսկայական աշխատանք է տարել, և յոթ համայնքապետերը ներկա էին միասին, համախմբված Տաթևի վանքում, երբ կնքեցինք Համագործակցության մասին համաձայնագիրը: Ու տեսնում ենք, որ դժվարությունները նաև համախմբում են»:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:

Քննարկվել են նաև բազմաոլորտ փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայման հեռանկարները: Այս առումով կարևորվել է Սյունիքի մարզի և  Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև մարտի 29-ին Համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Անդրադարձ է եղել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորություններին:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը, և այս առումով Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանների միջև փորձի փոխանակումը մեծապես կարևոր է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

Մտքեր են փոխանակվել բարձրագույն կրթության ոլորտում գործակցության շուրջ ևս: Այս համատեքստում վարչապետը խոսել է Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրի մասին:

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank