Yerevan, 14.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միացիր արևին» SolarOn-ի հետ

ECONOMICS

Որքան խորթ էր և անհասանելի տարիներ առաջ մեր ականջներին հնչում «արևային էներգիա» բառակապակցությունը: Իսկ հիմա տարբեր շենքերի տանիքներին արևային վահանակներ տեսնելիս երբեմն մտածում ես, թե ինչո՞ւ մինչև հիմա չես «միացել արևին»: Բայց հաջորդիվ մյուս հարցն ես տալիս ինքդ քեզ` ո՞ւմ դիմել, ինչի՞ց սկսել և ո՞վ է վստահելի:

SolarOn ընկերությունը կարող է լավագույն ընտրությունը դառնալ, քանզի առաջինն է շուկայում, վստահելի է, փորձառու, նորարարական: Համառոտ ընկերության պատմությունից: Պրոֆպանել ընկերությունը (SolarOn ապրանքանիշ) հիմնադրվել է 2012 թվականին, իսկ արևային վահանակների արտադրության ոլորտում իր գործունեությունը սկսել է ծավալել 2016 թվականից: 


Ընկերության Մարքեթինգի Բաժնի ղեկավար Արթուր Արզումանյանը Past.am-ի հետ զրույցում ասում է` ընկերությունը տան սեփականատերերին և ձեռնարկություններին մատակարարում է արևային էներգիայի նորարարական, բարձրորակ և արդյունավետ լուծումներ. «SolarOn-ը արևային վահանակներ արտադրող հայկական առաջին ընկերությունն է: Մշտապես շեշտադրում ենք սա: Ինչո՞ւ, որովհետև շուկայում, օրինակ` կան նաև վերավաճառող մի շարք ընկերություններ»,-նշում է Արզումանյանը:

Ընկերությունն արտադրության յոթ տարվա փորձ ունի, օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, խստագույնս պահպանում է իր արտադրության և որակի վերահսկողությունը: Սա առաջնահերթություն է ընկերության համար: SolarOn-ի արտադրական պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված բարձր չափանիշներին, ինչը թույլ է տալիս բավարարել հաճախորդների յուրահատուկ պահանջները` առաջարկելով բարձրորակ արտադրանք: Տեսականին բաղկացած է մոնոկրիստալ, պոլիկրիստալև perc տեսակի մոդուլներից, որոնք առանձնանում են իրենց որակով, հուսալիությամբ և երկարատև երաշխիքային սպասարկումով:

Մարքեթինգի Բաժնի ղեկավարն ասում է` մարդկանց մոտ կա ձևավորված երկու կարծիք. «Մի կողմից հաճախորդն ասում է` ինչ լավ է, հայկական արտադրություն է, մյուս կողմից` կարող են կարծել, որ եթե Հայաստանում է արտադրվում, կարող է այնքան էլ լավ որակ չունենալ: Մինչդեռ մենք ոչ միայն բացատրում ենք, այլ նաև հրավիրում ենք մեր տեղական արտադրություն, որպեսզի համոզվեն, որ օգտագործում ենք լավագույն միջազգային սարքավորումներ ինչպես արտադրման, այնպես էլ որակի վերահսկման համար, որպեսզի մեր վահանակները բարձրորակ լինեն, ապահովում ենք արդյունավետ և նորարարական լուծումներ»:

SolarOn ընկերության առաքելությունն է նպաստել էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը և մատչելի վերականգնվող էներգիան հասանելի դարձնել մեր բնակչությանն ու բիզնեսին: «Ձգտում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի կայուն զարգացման գործում։ Կարող ենք ասել նաև, որ սա մեր ընկերության պատվաբեր առաքելությունն է»,-շեշտում է Արզումանյանը:

«Արևային շուկայում» այսօր կան այլ ընկերություններ ևս: Մեր զրուցակցին խնդրում ենք անդրադառնալ շուկայի զարգացմանը և մրցակցության բաղադրիչին: «Բիզնեսում կարևոր պայման է` հարգել մյուս ընկերությունների աշխատանքը: Պետք է հիշել, որ առաջին հերթին գործընկերներ ենք: Իհարկե, կան բարեխիղճ մրցակիցներ, մյուս կողմից` ունենք տարբեր օրինակներ, երբ որոշ ընկերություններ փորձում են նմանվել SolarOn-ին որոշ հարցերում: Այդ է պատճառը, որ ցանկացած առիթով շեշտում ենք, թե ով ենք և որոնք են մեր նպատակները և առավելությունները, իսկ ընտրողը հաճախորդն է: Արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն ենք, իսկ դա նշանակում է, որ առաջնորդող ենք, որոշակի իմաստով ռիսկի ենք դիմել առաջին քայլն անելով, նաև պատասխանատվություն ենք ստանձնել ոլորտի զարգացման համար: Մեր գործընկեր կազմակերպությունները ևս կարող են շուկան զարգացնել իրենց կողմից ընդունված ռազմավարությամբ։ Առողջ մրցակցությունից շահում են բոլորը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընկերությունը շատ է կարևորում նաև հաճախորդների հետ աշխատանքն ու մշտական կապը, քանի որ սա արևային էներգիայի զարգացող շուկայում լավագույն լուծումներ գտնելու և առաջացող ընթացիկ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու առաջնային նախապայմանն է: «Հաճախորդների հետ շփվող մեր մենեջերների հետ պարբերական քննարկումների ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչ են սպասում հաճախորդները մեր ընկերությունից, ամեն կերպ փորձելու ենք էլ ավելի հասանելի լինել նրանց, ընդառաջ գնալ նրանց պահանջմունքներին: Ի վերջո, հայտնի կանոն է` գոհ հաճախորդն իր կարծիքը տարածում է մոտ 5, իսկ դժգոհ հաճախորդը`մոտ 10 անձի մոտ: Այնպես որ, հաճախորդների հետ կապը պետք է մշտական լինի:

Մյուս կողմից` պետք է աշխատանք տանենք այն մարդկանց հետ, որոնք դեռ երկմտում են արևային վահանակների տեղադրման հարցում, քանի որ ուղղակիորեն չունեն վստահելի ու լայն տեղեկատվություն արևային էներգիայի փոխակերպման մասին: Շատերը հստակ պատկերացում ունեն, որ սա լավ բան է, բայց գրեթե չունեն ինֆորմացիա, թե ինչ է պետք անել «արևին միանալու համար»: Սա, ի դեպ, SolarOn-ի կարգախոսն է` «Միացիր արևին»: Ընկերության լոգոն, որը մեր ապրանքանիշի ամենաարժեքավոր ակտիվներից մեկն է, հետաքրքիր լուծում ունի` դեղին արևն է, որը, կարծես թե, նմանվում է միացման կոճակի: Նշեմ նաև, որ մեր ապրանքանիշը պաշտոնապես գրանցված է Հայաստանում։ Մեր բրենդի ճանաչելիությունն այսօր հանգեցրել է հետաքրքիր ֆենոմենի, որ արևային կայան տեղադրելիս շատերն ասում են՝ «տեղադրեցի Solaron»»,-եզրափակում է Արթուր Արզումանյանը` հավելելով.

Нет описания.«Տարիների ընթացքում գյուղական ու քաղաքային համայնքներում, ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ սեփական տներում, մարդիկ սկսեցին օգտվել արևային էներգիայից, հիմա արդեն բիզնեսի տարբեր ճյուղեր ևս «միանում են արևին»: Ներկայումս արևային կայաններ օգտագործում են արտադրության, հյուրանոցների և հյուրատների, գյուղատնտեսության, ՏՏ, կրթություն, առողջապահության և այլ ոլորտներում: Այս գործընթացը պետք է շարունակական լինի»:

                          Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBook, LinkedIn, Youtube, Pinterest:

 

 

Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023