Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտեսական ակտիվության մութ անկյունները. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում 2022 թվականին գրանցվեց 12,6 % տնտեսական աճ։ Այս բարձր ցուցանիշներին հնարավոր եղավ հասնել գլխավորապես արտաքին գործոնների հաշվին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս աճի հետ մեկտեղ տարեկան գնաճն անցյալ տարի կազմեց 8,3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։ Սակայն, ի տարբերություն անցած տարվա ցուցանիշների, այս տարվա հետ կապված կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2023 թվականին կանխատեսում է 4,1 % տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 %, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,5 % աճ։ Բայց ՀՀ կառավարությունն այս տարվա համար ավելի բարձր թիվ է նախանշել՝ 7 % տնտեսական աճի ցուցանիշ։

Անցյալ տարվա իներցիայի արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր։ Մասնավորապես հունվարմարտ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 %՝ հունվարփետրվարի ցուցանիշի համեմատ արագանալով 1,3 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը դանդաղել էր 1,7 տոկոսային կետով: Կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան այս տարվա ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ։ Ի մասնավորի, ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալտնտեսական զարգացումների մասին «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ ևս նշվում է, որ այն ամիսներին, երբ նախորդ տարի գրանցվել էր աճի դանդաղում, այս տարի կնկատվի աճի արագացում և ընդհակառակը։

Այսինքն, աճի տեմպը պայմանավորված է լինելու բազայի էֆեկտով: Ուշադրության են արժանի հատկապես արտահանման աճի ցուցանիշները նախորդ տարվա աճի դանդաղեցման համեմատությամբ։ Արտահանման ծավալի աճը 2023 թ. հունվար-մարտին կազմել է 126,5 %՝ ապահովելով շուրջ 2,3 անգամ ավելացում: Կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանում շեշտակիորեն աճել է արտադրությունը, ինչի արդյունքում էլ զարկ է տրվել արտահանմանը։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ Հայաստանից հիմնականում արտահանվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մեքենաները, տրանսպորտային միջոցները կամ տարբեր տեսակի սարքավորումները։ Իսկ Հայաստանն այսպիսի ապրանքներ չի արտադրում։ Նշանակում է, որ մեր երկիրն ընդամենը տարանցիկ դերակատարություն է ստանձնում։ Պատահական չէ, որ միջազգային մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը Հայաստանի միջոցով արևմտյան ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող միկրոչիպեր։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 89,1 %-ով։

Ի դեպ, ներմուծման մասնաբաժնում ևս մեծ տեղ են գրավում տրանսպորտային միջոցներն ու տարբեր սարքավորումները։ Պատահական չէ նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը դեպի Հայաստան աճել է ավելի քան 700 %-ով։ Ստացվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես արտաքին գործոններով։ Եթե գա մի պահ, երբ Հայաստանն ի վիճակի չլինի արևմտյան արտադրության մեքենաների ու սարքավորումների համար տարանցիկ գոտու դերակատարություն ստանձնել, ապա արտահանումն ու ներմուծումն իսկույն անկում կարձանագրեն։ Եվ դա իր ազդեցությունը կունենա նաև երկրում ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, քանի որ Հայաստանը չունի արտադրանք թողարկելու և արտահանելու համապատասխան ներուժ։ Իսկ այս պայմաններում ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները, սակայն երբ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը սկսի բարձրանալ, ապա պարտքի նման ծավալը կարող է շատ լուրջ բեռ դառնալ Հայաստանի համար։

Մտահոգիչ է նաև այն, որ տարիներ շարունակ կապիտալ ծախսերի կատարողականը ևս շարունակում է թերակատարվել։ Բացառություն չէ նաև այս տարվա առաջին երեք ամիսը։ Հունվար-մարտ ամիսներին իրականացվել է ընդամենը 30,4 մլրդ դրամի կապիտալ ծախս, մինչդեռ, ըստ բյուջեի պլանի, նախատեսված էր իրականացնել 98,1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70 %-ով թերակատարվել են: Առկա ցուցանիշները վկայում են, որ ծախսերի թերակատարման տեմպերը շարունակվելու են, մինչդեռ ֆինանսների նախարարը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հայտարարում են, թե ռեկորդային չափերի հարկեր են հավաքագրել, սակայն հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության համամասնությունը խախտված է։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը ոչ միայն շատ մեծ կախվածություն ունի արտաքին գործոններից, այլև հիմքեր չի ապահովում երկրի տնտեսական ներուժի ավելացման և երկարաժամկետ հեռանկարում աճի տեմպի պահպանման համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal