Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաքելությունն անիրագործելի՞ է. ի՞նչ է կատարվում Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru-ն «Առաքելությունն անիրագործելի՞ է. ի՞նչ է կատարվում Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին համաձայնագիր էր կազմվել դեռ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած կազմակերպության գագաթաժողովում ընդունելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այն։ «Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Այնուհետև, վերջին պահին, բուն գագաթաժողովում հայ ընկերները խնդրել են հետաձգել դրա ընդունումը»,- այդ մասին մայիսի 17-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, փաստաթուղթը «դեռևս թղթային ձևով է և չի կարող կյանքի կոչվել»։ «Բայց, եթե Երևանը հաստատի այն, ինչ արդեն համաձայնեցված և պատրաստ է ստորագրման և ուժի մեջ մտնելու համար, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահի և ավելի կայուն իրավիճակ կստանա», - ասել է Լավրովը։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև անհամաձայնությունը: Անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքում դրա մասնակիցները նույնիսկ չկարողացան համատեղ հայտարարություն ընդունել։ Այդ մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։ «Հայաստանի կառավարությունը ձգտում էր քաղաքական գնահատական ստանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2021-2022 թվականներին տեղի ունեցածի վերաբերյալ։ Դա նախապայման էր՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը թույլ կտար մշտադիտարկում կամ այլ առաքելություն իրականացնել Հայաստանի տարածքում»,- պարզաբանել է փորձագետը։ Խոսքը, ըստ նրա, 2021 թվականի մայիսին, սեպտեմբերին և նոյեմբերին Սև լիճի շուրջ և Ջերմուկի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին էր։ Այն ժամանակ Երևանը Բաքվին մեղադրել էր հայկական տարածքը գնդակոծելու և զավթելու մեջ։ Ադրբեջանն իր հերթին հայտարարել էր, որ իր գործողությունները պատասխան են Հայաստանի լայնածավալ սադրանքներին։

«Շատ դժվար է ընդունել նման քաղաքական հռչակագիր՝ հաշվի առնելով ՀԱՊԿ մնացած անդամների շահերը, որոնք նաև Ադրբեջանի հետ միասին այլ կազմակերպությունների անդամներ են», - ասել է Մարկարովը։ Ուստի ՀԱՊԿ-ն, ըստ նրա, չի կարող միաձայն հանդես գալ Հայաստանի ու նրա ղեկավարության պահանջների օգտին։ «Բաքուն լավ, բարեկամական հարաբերություններ ունի ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների հետ, բացառությամբ Հայաստանի։ Ուստի, մեզ համար հասկանալի է ՀԱՊԿ-ի արձագանքը Երևանի պայմաններին»,- NEWS.ruին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։ Արդյունքում 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որն իր աշխատանքը սկսել է 2023 թվականի փետրվարին։ Իսկ դրանից մեկ ամիս առաջ՝ հունվարին, Հայաստանը հրաժարվել էր իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Երևանը կարող է մասնակցել Կոսովոյում և Մետոհիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային Saber Junction զորավարժություններին։

Մայիսի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երևանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններում առկա դժվարությունների մասին: Կազմակերպությունը, նրա կարծիքով, չի կարողացել կատարել այն պարտավորությունները, որ «ունի Հայաստանի նկատմամբ»։ Դեռևս նոյեմբերին երևանյան տապալված գագաթաժողովից առաջ Հայաստանի ղեկավարությունը սկսել էր քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը։ «Ըստ ամենայնի, դա քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերին Անվտանգության խորհրդի նիստում։ Բայց որոշվել է չգնալ այդ քայլին, մնալ կազմակերպությունում։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա, մնացածը կքննարկվի ըստ իրավիճակի»,- ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Երևանը կշարունակի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բարձր մակարդակի միջոցառումներին մասնակցելու առումով: Սակայն դա ավելի շատ կլինի Մոսկվային հավատարմության ձև, քան ՀԱՊԿ-ի աշխատանքներին իրական մասնակցություն։ «Ռուսաստանը հանդես է գալիս որպես միավորող գործոն ՀԱՊԿ անդամների համար,ասել է Մարկարովը, -բայց այլ ուղղություններով, մասնավորապես՝ Հարավային Կովկասի, կազմակերպության անդամները հաճախ շատ մեծ հակասություններ ունեն միմյանց միջև։

Ուստի ՀԱՊԿ-ը կշարունակի գոյություն ունենալ որպես ռազմաքաղաքական հավատարմության դրսևորում Ռուսաստանի, բայց ոչ երբեք կազմակերպության մյուս անդամների նկատմամբ»։ Դա է նաև վկայում, ըստ քաղաքագետի, կազմակերպության երկու անդամների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ռազմական գործողությունների փորձը։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության երկու սրացում է գրանցվել՝ 2021 թվականի ապրիլին և 2022 թվականի սեպտեմբերին։ Իսկ ինչպե՞ս են ընկալում Հայաստանի պահանջները Ռուսաստանում: Ռուս միջազգայնագետ Ալեքսանդր Գուսևը ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հավակնություններն անհիմն է համարում։ Նրա կարծիքով, հանրապետության ղեկավարության կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ նման վերաբերմունքը թելադրված է երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակով։

«Երևանում համոզված են, որ Հայաստանի պաշտպանությունը Ադրբեջանի հարձակումներից ՀԱՊԿ-ի գործառույթն է։ Իմ կարծիքով, ՀԱՊԿ ներսում հարաբերությունները պետք է փոխվեն մոտավորապես այնպես, ինչպես գրված է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում, որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում: ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման բան չկա»,- NEWS.ru-ին տված հարցազրույցում ընդգծել է նա։ Ուստի, նշում է փորձագետը, ՀԱՊԿ-ը բացարձակապես պարտավոր չէ հանդես գալ Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer