Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է գնալով ավելի սանձարձակ դառնում Ալիևը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար չէ նկատել, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախի թեման ուղղակի դուրս է մնացել բանակցային օրակարգից։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերաբերում է կոնկրետ Արցախի թեմային, այս հարցում որևէ դեր չի խաղում։ Ադրբեջանն ուղղակի չի կատարում եռակողմ հայտարարության դրույթները և շարունակում է իր հանցավոր գործողություններն Արցախի նկատմամբ։ Իսկ միջազգային հանրությունը Բաքվին սաստելու ուղղությամբ ոչ միայն որևէ գործուն քայլ չի ձեռնարկում, այլև իր անտարբերությամբ խրախուսում է Ադրբեջանին։ Եվ եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններն ընթանում էին հենց Արցախյան հիմնահարցի շուրջ, ապա համանախագահության ինստիտուտը դադարել է գործել։

Մյուս կողմից էլ՝ փոփոխություն է տեղի ունեցել միջնորդների կազմում։ Եթե նախկինում Ֆրանսիան, որպես համանախագահող պետություն, գործուն մասնակցություն էր ունենում միջնորդական ջանքերում, ապա հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ չի ընդունում Ֆրանսիային որպես միջնորդ։ Իսկ Ֆրանսիային այս հարցում փոխարինել է ԵՄ-ն։ Հիմա, ըստ էության, բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի, Բրյուսելի ու Մոսկվայի միջնորդությամբ։ Իսկ ՌուսաստանԱրևմուտք հարաբերություններում լարված իրավիճակը չի թողնում, որ միջնորդությունը համատեղ ջանքերով տեղի ունենա։ Եվ այդ է պատճառը, որ մի կողմից նախաձեռնությունն իր ձեռքն է փորձում վերցնել Արևմուտքը, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Սակայն բանակցային օրակարգը բացառապես առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Ավելին՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով վերջնականապես փակելով Արցախյան հիմնահարցի թեման և այն դարձնելով Ադրբեջանի ներքին օրակարգի հարց։ Իսկ այս ֆոնին իշխանություններն իրենց քայլերն արդարացնելու համար շարունակում են մանիպուլացնել ժողովրդին՝ նշելով, թե Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Ըստ նրանց մանիպուլ յացիայի, արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով, այն էլ՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։ Բայց հարց է, թե արդյոք Բաքուն որևէ դեպքում մտադի՞ր է նստել Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների անվան տակ Ադրբեջանը փորձում է միայն առաջ տանել արցախցիների, այսպես կոչված, «վերաինտեգրման», իսկ իրականում Արցախի էթնիկ զտման հարցը։ Դրա համար էլ Արցախի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներն Ադրբեջանը ներկայացրեց որպես երկխոսություն «վերաինտեգրման» հարցի շուրջ։

Ավելին, այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները արցախցիներին հրավիրեցին Բաքու՝ «վերաինտեգրման» թեմայի շուրջ շփումները շարունակելու համար, սակայն Ստեփանակերտը մերժեց այդ առաջարկը։ Զարմանալի է, թե ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատկերացնում, որ Բաքուն որևէ կերպ կարող է Ստեփանակերտի հետ նստել միևնույն սեղանի շուրջ։ Ալիևն արդեն հայտարարում է, թե շփումները շարունակելու համար Արցախի ներկայացուցիչներին երրորդ հրավերը չի ուղարկվելու. «կա՛մ իրենք կգան գլխիկոր, կա՛մ իրադարձություններն այլ կերպ կդասավորվեն»։ Երբ Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ժամանակ Բաքուն հայտարարում է, թե որևէ կերպ չի հանդուրժի, որ Արցախի հետ շփումների կազմակերպման համար որևէ միջազգային մեխանիզմ ստեղծվի։ Պատահական չէ, որ երբ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, նշեց, որ «պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», և դրա համար պետք է ստեղծվի «միջազգային մեխանիզմ», անմիջապես դրան հետևեց ադրբեջանական կողմի պատասխանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այն անվանեց երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Մյուս կողմից՝ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում և այս հարցում որևէ լուրջ խոչընդոտ չի մնացել, ինչը նշանակում է, որ հայկական կողմը հիմնականում համաձայնել է Ադրբեջանի պահանջներին։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի նախագահն արդեն իրեն թույլ է տալիս Արցախի իշխանության մարմինները, մասնավորապես խորհրդարանի ու նախագահի ինստիտուտները ցրելու պահանջով հանդես գալ՝ շեշտելով, թե իրենք Արցախում գործողություններ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Փաստացի ստացվում է, որ արցախահայության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պատկերացրած երկխոսությունը ուղղակի Արցախի ոչնչացումն է, ու եթե այս տեմպով շարունակվեն գործընթացները, ապա շատ մոտ է այն պահը, որ Բաքուն հատուկ օպերացիայի շրջանակներում կարող է Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսել։

Ավելին՝ Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Հայաստանից բռնազավթված տարածքներից, դրա համար էլ Ալիևն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ նկրտումները։ Ուղղակի խաղաղության պայմանագրով արձանագրվելու է Հայաստանի հերթական կապիտուլ յացիան։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ իր համար հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ, ու որ «այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք հայտարարությունը նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում», փաստը մնում է փաստ, որ ինքն է իր հայտարարություններով ու քայլերով առիթ տալիս հանցագործ երկրի ղեկավարին ավելի ու ավելի լկտիանալ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer