Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սա՛մ, ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել». հրետանավոր Սամվել Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելը երեխաներից ավագն է՝ իրենից կրտսեր քույր ու եղբայր ունի: Քույրիկը՝ Ջուլետան է պատմում եղբոր մասին: «Անսահման բարի էր: Աղջիկ լինելով՝ փոքրուց ավելի աշխույժ էի, իսկ ինքը՝ հակառակը՝ չափից շատ համեստ: Կարող էինք չարաճճիություններ անել, բայց ինքը նման հարցերում չկար: Ի դեպ, ավելի հասուն տարիքում էլ ոչինչ չփոխվեց՝ ես աշխույժ մնացի, ինքը՝ համեստ: Ամեն հարցում բոլորին կզիջեր: Շիրակի մարզի Բենիամին գյուղից ենք: Սամվելը Գյումրի դասերի էր գնում, ավտոբուս բարձրանալիս կարող էր բոլորին զիջել, ինքը ոտքով գնալ: Ասում էր՝ կքայլեմ, թող մեծերն ու աղջիկներն ավտոբուսով գնան: Տարիքի հետ իր այդ բնավորությունը չէր փոխվում, երբեմն անգամ կատակում էի՝ ես քո նման բարի չեմ,-«Փաստի» հետ զրույցում կյանքի անհոգ օրերն է վերհիշում Սամվելի քույրիկը: - Մեր միջև անսահման ուժեղ կապ կար դեռ մանկության տարիներից, որը ժամանակի հետ էլ ավելի ամրացավ: Մեր փոքր եղբոր հետ էլ, չնայած յոթ տարվա տարիքային տարբերությանը, Սամվելը շատ էր կապված»:

Դպրոցում 8-ամյա կրթությունն ավարտելուց հետո Սամվելն ուսումը շարունակել է Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ «Իր ողջ ժամանակն ու ուշադրությունը սպորտին էր նվիրում: Առաջին դասարանից մինչև հինգերորդ դասարան հաճախել է կարատեի, քոլեջում՝ թեթև ատլետիկայի, մինչև բանակ գնալը: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի։ Ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունակել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում, իր ապագան սպորտի հետ էր կապում: 2020 թ. հուլիսի 28-ին Սամվելը զորակոչվել է ծառայության, ծառայում էր Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում։ «Սիրով է մեկնել ծառայության, մենք ավելի շատ էինք անհանգստանում: Իր ծանուցագիրը չէր եկել, դրանից երևի մեկ ամիս առաջ երազ տեսա, որ զինվորական շորերով մի տղա վիճակահանության արդյունքում Արցախ է մեկնում ծառայության: Առավոտյան արթնացա ու սկսեցի լաց լինել:

Եղբայրս ծիծաղում էր, թե ինչու եմ լաց լինում: Շիրակի մարզից Արցախն ավելի հեռու է, դրա համար, իհարկե, ուզում էինք, որ Հայաստանում ծառայի, բայց երազս իրականություն դարձավ, և Սամվելը ծառայության մեկնեց Արցախ: Ծառայության երկու ամսվա ընթացքում իրեն տեսնել չկարողացանք, քանի որ կարանտին էր, ո՛չ կարողացանք երդմնակալության արարողությանը մասնակցել, ո՛չ էլ գոնե մեկ ժամով տեսնել, միայն մեկ անգամ ծանրոց ենք ուղարկել: Բայց, իհարկե, ամեն օր խոսում էինք իր հետ: Ոչնչից երբեք չի դժգոհել, իրենց առօրյայից էր պատմում, շատ գոհ էր ծառայությունից: Նախքան ծառայության մեկնելը եղբայրս վարորդական դասերի հաճախեց, որ ծառայության ընթացքում վարորդ լինի, բայց պատերազմի ժամանակ հրետանավոր էր»: Սամվելը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

«Նրա հետ նույն տեղում ևս մեկ զինծառայող է եղել, միասին էլ զոհվել են, այդ պատճառով այդ օրվա հետ կապված շատ բան չգիտենք, միայն այն, ինչ ուրիշներն են տեսել ու մեզ պատմել»,-ասում է քույրիկը, հետո շարունակում. «Կարող եմ պատմել այն, ինչ տեղի է ունեցել նախքան հոկտեմբերի 3-ը: Ընկերն է պատմել՝ առավոտյան գնացել են լվացվելու, տագնապ է հայտարարվել: Եղբայրս ցանկացել է որպես վարորդ գնալ, բայց իրեն այդ ժամանակ որպես հրետանավոր են տարել: Ընկերն ու Սամվելն այդ պահից իրար չեն տեսել, իրարից տեղեկություն չեն ունեցել: Նույնն էլ մենք՝ որևէ տեղեկություն չունեինք, թե ինչ է կատարվում: Բացի դա, ասում էին, որ մինչև վեց ամսվա ծառայողներին դիրքեր չեն բարձրացնում, իրենք ռազմական գործողություններին չեն մասնակցում: Հույս ունեինք, որ ապահով տեղում կլինի: Սեպտեմբերի 29-ին է զանգահարել, կարճ է խոսել, ասել, որ ամեն ինչ նորմալ է:

Տանը չէի այդ օրը, գյուղում օգնություն էինք սկսել հավաքել, որ տղաներին ուղարկենք: Երբ մաման ասաց, որ խոսել է Սամվելի հետ, այնքան ուրախացա, ինձ թվաց, որ իր հետ էլ ոչինչ չի լինի: Հետո հոկտեմբերի 2-ին երեկոյան ժամը 8-ին է զանգահարել: Այդ ժամանակ տասը րոպեից ավելի խոսեց մեզ հետ, ձայնն այնքան հանգիստ էր, կողքից կրակոցի ձայն անգամ չէր լսվում: Խոսեցի իր հետ, օրվա մեջ քանի անգամ էլ հետը խոսեի, պիտի պարտադիր ասեի՝ «Սա՛մ, ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել»: Այդ օրն էլ եմ իրեն ասել այդ խոսքերը»: Դա Սամվելի վերջին զանգն էր: Հոկտեմբերի 3-ին Սամվելը զոհվում է: «Թեժ կռիվ է եղել, իրենք հրետանիով հարվածել են, դրանից հետո պետք է թաքստոց մտնեին, բայց չեն հասցրել՝ անօդաչուն իրենց է հարվածել»:

Քույրիկն ասում է՝ երբ եղբայրը տուն «վերադարձավ», առաջին հայացքից էլ հասկանալի էր, թե պատերազմի մի քանի օրերին ինչերի միջով է անցել. «Այնքան էր նիհարել: Բայց գոնե իրեն տեսել ենք: Դեմքի մի կողմն այրվել էր, մյուս կողմը ճանաչելի էր: Բեկորը կոկորդն էր վնասել»: Սամվելը շուտ է տուն «վերադարձել». «Երբ հոկտեմբերի 2-ի երեկոյան խոսեցինք իր հետ, ասաց, որ ամեն օր կզանգի: Հաջորդ օրերին անընդհատ սպասում էինք իր զանգերին: Հոկտեմբերի 6-ին ընկերը զանգահարեց, իրենք նույն դիրքում չէին: Ասաց, որ Սամվելը լավ է, հանգիստ եղեք, ուղղակի իրարից հեռու ենք: Ինքն անգամ չգիտեր, որ եղբայրս զոհվել է: Ուղղակի զանգել ու հուսադրում էր մեզ: Հետո մայրիկս սկսեց անհանգստանալ, կարծես զգար, որ ինչ-որ բան այն չէ: Սկսեցինք զանգահարել բոլորին, ովքեր կարող էին տեղեկություն ունենալ Սամվելի մասին: Մի քանի օր էլ անցավ, որևէ լուր չունեինք: Հոկտեմբերի 8-ին մեր բարեկամները կրակոցների տակով, շատ մեծ դժվարությամբ հասան Արցախ:

Բոլոր տեղերում փնտրել էին Սամվելին, բայց նա Արցախում չէր: Այդ ընթացքում, երբ եղբորս հեռախոսին զանգում էինք, զանգերը գնում էին, հեռախոսը չէր անջատվել: GPS-ի միջոցով տեղանքը գտանք՝ Գորիսի հիվանդանոցում էր: Մերոնք եկել էին այդ հիվանդանոց, իմացել, որ Սամվելին Հոկտեմբերյան են տարել, այնտեղից էլ արդեն հոկտեմբերի 9-ին գտել էին եղբորս: Մեր գյուղը երկու հերոս ունի: Մյուս տղային էլ եղբորս հետ նույն օրը նույն տեղում էին ճանաչել: Հարազատները չգիտեին, որ նա էլ է զոհվել»: Երկու տղաներին նույն օրն են հուղարկավորել հայրենի՝ Բենիամին գյուղում: Եղբոր 20-ամյակին լույս է տեսել քույրիկի հեղինակած՝ «Անվերջ սպասում» գիրքը, որտեղ նա պատմում է իրենց մանկության ու պատանեկության և պատերազմի ընթացքում ու դրա ավարտից հետո սեփական ապրումների մասին:

«Շատ դժվար էր գրելը, մեկ տարի աշխատել եմ գրքի վրա: Օրեր էին լինում, երբ մեկ բառ անգամ չէի կարողանում գրել, ուղղակի չէր ստացվում, բայց կարողացա մտքերս ի մի բերել, ու հիմա գիրքս արդեն մեկ տարեկան է»: Պատերազմից հետո ու Սամվելի ֆիզիկական բացակայության պայմաններում կյանքը շարունակելու մասին. «Սկզբում այս ամենն ուղղակի վատ երազ էր թվում, կարծես ուր որ է պետք է արթնանայինք: Ամիսներ անց, հատկապես եղբորս զորացրվելու օրերին շատ ծանր էր: Մինչ այդ կարծես հույս ունեի, որ տուն է գալու: Հիմա էլ համոզված եմ, որ այդ սպասումը երբեք էլ չի վերջանալու: Գյուղի փողոցներում ու մեր տան ամեն անկյունում Սամվելին ու նրա հետքերն եմ փնտրում: Մայրիկիս ամեն օր ասում եմ՝ երբեք քո ցավի չափ ցավ չեմ զգա, մա՛մ, բայց ես էլ ցավի իմ բաժինն ունեմ: Իմ ներսում հույս ունեմ, որ Սամվելը շարունակելու է ապրել. թեկուզ և ես տղա կունենամ ու իրեն Սամվել կկոչեմ: Հորաքրոջս թոռնիկին Սամվել են անվանակոչել, ինքն էլ է դարձել մեր ապրելու հույսը»:

Հ. Գ. - Սամվել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer