Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ մարդիկ որոշեցին «կտրել» տաբատը. անպարկեշտությո՞ւն, թե՞ էլեգանտություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շորտը կարճ տաբատի տեսակ է: Ի սկզբանե մարդկությունը քայլում էր կիսաշրջազգեստներով, մինչև ինչ-որ մեկի գլխում միտք առաջացավ կտրել այն մեջտեղից և կարել առաջացած երկու կտորները։ Շարժվելը շատ ավելի հարմար դարձավ, բայց մինչ շորտերի հայտնվելը դեռ շատ հեռու էր։ 19-րդ դարը նշանավորվեց նիկերբոկերի հայտնվելով, որոնք ազատ կարճ տաբատներ էին: Դրանք ի սկզբանե օգտագործվել են գոլֆ խաղալու համար: Այն բանից հետո, երբ այդ հագուստին ներքևում մանժետներ ավելացվեցին, դրանք սկսեցին նմանվել բրիջիների: Անգլիայում տղամարդիկ դրանք կրում էին կոշիկներով և գուլպաներով:

Պետրոս 1-ինի օրոք էլ Ռուսաստանում հայտնվեցին նման հագուստներ, և հետագայում մնացին միայն որսորդների հագուստի «զինանոցում»։ Շորտերի հետագա արդիականացման վրա, ինչպես հաճախ է պատահում, ազդել են զինվորականները։ Անգլիական Բերմուդյան գաղութում շոգ կլիմայի պատճառով զինվորները սկսել են կրճատել իրենց համազգեստի տաբատի երկարությունը։ Նորույթը դուր է եկել: Տեղի բնակիչներն ու անգլիացի զինվորները սկսել են հաճույքով օգտագործել այդ տեսակի հագուստը առօրյա կյանքում։ Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում բերմուդյան շորտերը դարձան դպրոցականների, սկաուտների և խորհրդային պիոներների ամենօրյա համազգեստը։ Այնուամենայնիվ, XX դարի 20-ական թվականներին է հայտնվել մեզ ծանոթ «շորտ» տերմինը։ Իսկ արդեն 30-ականներին դրանք սկսել են զանգվածաբար օգտագործվել որպես հագուստ՝ ամառային արձակուրդների, բացօթյա հանգստի և սպորտի համար:

Լողափերին այն ժամանակվա կանանց համար ընդունված երկարավուն պանտալոնները սկսել են փոխարինվել շորտերով։ Շորտերն էլ ավելի հայտնի են դարձել թենիսի շնորհիվ։ 1932 թվականին ամերիկացի թենիսիստուհիներ Բանի Օսթինը և Էլիս Մարբլը կորտ են դուրս եկել շորտերով. հենց նրանք էլ դարձել են առաջին կանայք, որոնք կորտում հանդես են եկել դասական շորտով։ Որոշ ժամանակ անց հայտնի մոդելավորող Ժան Պատուն աշխարհին առաջարկել է կանանց համար նախատեսված սպորտային հագուստի հավաքածու, որը ներառում էր շորտեր։ 40-ականներին Եվրոպան հայտարարեց շորտերի բոյկոտի մասին։ Տուգանքի սպառնալիքի տակ արգելել են դրանք կրել բոլորին, բացի հեծանվորդներից։ Չնայած դրան, բեմի և կինոարտադրության ներկայացուցիչները իրենց աշխատանքում չէին կարող հրաժարվել հագուստի նման կարևոր տարրից։ Կարճ տաբատները պարբերաբար հայտնվում էին ֆիլմերում, կաբարեներում, բայց չդարձան քաղաքային հագուստի տարր, քանի որ հասարակության մեջ շարունակում էին համարվել ծայրահեղ անպարկեշտ:

60-ականները նշանավորվեցին հիպի ենթամշակույթի առաջացմամբ։ Այս շարժման ներկայացուցիչները սիրել են շորտը և հագել դա որպես մարտահրավեր՝ ի հակադրություն հասարակության կարծիքի։ Այն ժամանակվա շորտը կարճ կտրվածքով տաբատ էր՝ կողային թելերով և ոչ հարթ եզրերով։ Դրանք կրել են և՛ տղաները, և՛ աղջիկները։ Շորտերը կրկին նորաձևության մեջ են մտել 70-ականներին։ Այդ անգամ դիսկո պարային ժանրի զարգացման շնորհիվ շորտերը շատ ավելի կարճ են դարձել, քան իրենց նախորդները։ Այդ ժամանակահատվածում նորաձև են եղել սլացիկ կազմվածքն ու դիետաները, և շորտերը հիանալի օգնել են ցույց տալ կազմվածքը, այն ավելի սեքսուալ դարձնել։

80-ականներին Ամերիկայում մոդայիկ են դարձել ջինսե շորտերը։ Դրանք պատրաստվել են մաշված և բավական կարճ կտրված ջինսերից։ Շորտերն սկսել են ավելի շատ նմանվել ներքնավարտիքի։ Մեր օրերում շորտերը մարդու կյանքի անփոխարինելի մի մասն են։ Դրանք պատրաստվում են տրիկոտաժից, բնական կաշվից, բրդից, ջինսից կամ սովորական գործվածքից: Աշխարհում կան ավելի քան քսան տեսակի շորտեր, որոնք օգնում են մարդկանց ընդգծել սեփական ինքնատիպությունը, անկրկնելիությունը և էլեգանտությունը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer