Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում». Էվելինա Շահիրյանը՝ նշանադրության, ամուսնության առաջարկության և նոր դերի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 6-ին «Լավ էլի» բենդի մենահամերգի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին, իսկ օրերս կայացել է զույգի նշանադրությունը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր և սիրելիի ծանոթության, անակնալ ամուսնության առաջարկության, նշանադրության և մասնագիտական զբաղվածության մասին:

Նշանադրության մատանին Kinder խաղալիքի մեջ էր, ես այդ օրն առհասարակ ամուսնության առաջարկի չէի սպասում

Դերասանուհին անկեղծանալով պատմել է, որ իրականում դեռևս ամիսներ առաջ էր սպասում ամուսնության առաջարկությանը և հենց իր ծննդյան օրը, բայց ամեն բան այլ կերպ դասավորվեց:

«Հունվարի 26-ին մտածում էի, որ ամուսնության առաջարկություն կանի և բարձրաձայնել էի այդ միտքը: Բայց Հովհաննեսը որոշեց, որ ամեն բան լինի իրական և անսպասելի: Հետագայում ևս տարբեր առիթներից առաջ մտածում էի՝ այսօր կլինի ամուսնության առաջարկություն, երբեմն կիսվում էի ընկերներիս հետ, բայց առաջարկությունը եղավ ամենաանսպասելի պահին և օրը: Ինձ օրեր շարունակ ասում էր, որ Kinder պետք է նվիրի, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով մենք չէինք հասցնում հանդիպել: Իսկ այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»,- պատմել է դերասանուհին:

Էվելինան նաև մանրամասնել է, որ Հովհաննեսը հենց այդ օրն է որոշել և գնել մատանին՝ պլանավորելով, որ «Սկիզբը» երգի կատարման ժամանակ պետք է երկուսով բարձրանան բեմ, որտեղ նա կանի առաջարկությունը, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել:

«Հովհաննեսն ասում է, որ «Գտա քեզ երկնքում» երգի ժամանակ զգաց, որ հենց այս երգն ու պահը պետք է դառնան մերը: Նա տվեց Kinder-ը. ես նայում էի և հասկանում, որ նախապես բացված է եղել: Հետո տարբեր կողմերից լսում էի, որ մարդիկ ու ընկերներս ասում էին՝ «այո՜,այո՜»: Ես համաձայնեցի և հենց այդ երգն ու պահը դարձան մերը: Իսկապես անսպասելի ամուսնության առաջարկություն էր, քանի որ ես առօրյա հագուստով էի, գրեթե չդիմահարդարված և արդեն մի քանի օրվա մատնահարդարմամբ, բայց ինձ հենց այդ իրական պահն էր դուր գալիս, քանի որ, թե՛ մեր հարաբերությունները, թե՛ ամուսնության առաջարկությունը հիմնված են ազնվության, անկեղծության և իրական լինելու վրա»,- մանրամասնել է Էվելինա Շահիրյանը:

 

Դերասանուհին նշել է, որ ընտանիքի համար կարևոր է եղել պաշտոնական արարողությունը և նշանադրությունը, որի ժամանակ էլ զույգի հարազատները ծանոթացել են:

«Նշանադրության ժամանակ ամեն բան արվել է դասական կանոններով, իսկ հետագայում շատ ջերմ միջավայրում շփվել ենք, ծիծաղել, լավ ժամանակ անցկացրել: Ամեն բան նեղ ընտանեկան և տաքուկ միջավայրում էր, քանի որ երկուսս էլ եկել ենք այն որոշման, որ նշանադրությունը պետք է ընտանեկան միջավայրում լինի: Հետագայում կանենք հարսանիք, որին ներկա կլինեն հարազատները, մեր ընկերները»,- նշել է նա:

 

Սիրելիի հետ ծանոթությունը, «Հատուկ դասարան»-ից դուրս հարաբերությունները և ռեժիսոր-դերասանուհի կապը

Չնայած շատերը մտածում են, որ զույգը ծանոթացել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի շրջանակում, Էվելինան պատմել է, որ նրանք իրար տեսել են նախքան նկարահանումների սկսվելը:

«Մասնակցում էի ընկերներիցս մեկի ծննդյան արարողությանը, որին նաև ներկա էր Հովհաննեսը, բայց հետաքրքիր փաստ՝ ես այդ օրը նրան չեմ ֆիքսել և հետագայում իր պատմածով եմ փորձել մտաբերել ամեն բան: Երբ սկսում էինք հարաբերությունները Հովհաննեսն անկեղծացավ, որ ինձ հավանել էր հենց այդ ժամանակ, բայց որևէ քայլ չէր արել ծանոթանալու կամ մտերմանալու համար: Հետագայում մեզ ծանոթացնում է դերասանուհի Մարիամ Ադամյանը՝ ներկայացումից հետո: Առաջին պաշտոնական հանդիպումը եղել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի քասթինգի ժամանակ, որին իրականում չէի ցանկանում մասնակցել, քանի որ շտապում էի, քասթինգն էլ ձգձվում էր և անկեղծանալով ասեմ, որ բավականին ցուրտ էր և այսպես շարունակ մի շարք հանգամանքներ կային, որոնք նպաստում էին իմ գնալուն, բայց խնդրեցին, որ մնամ և անպայման մասնակցեմ քասթինգին, քանի որ ռեժիսորը հավանել է ինձ: Ինչպես հասկանում եք՝ ես մնացի և մասնակցեցի քասթինգին, իսկ Հովհաննեսից շատ տպավորված էի: Երբ ավարտվեց քասթինգը, ընկերներիցս մեկի հետ կիսվում էի տպավորություններով, նա ինձ ասաց, որ սիրահարվել եմ»,- պատմել է դերասանուհին:

 

Էվելինան նաև մանրամասնել է, որ «Հատուկ դասարան»-ի շրջանակում իրենք սկզբում եղել են լավ գործընկերներ, և միայն որոշ ժամանակ անց են սկսել հարաբերությունները:

«Հատկանշական փաստ է, որ, թե՛ հարաբերություններ չունենալու դեպքում, թե՛ զույգ լինելու ժամանակ, նկարահանման հրապարակում մենք եղել ենք ռեժիսոր և դերասանուհի և մեր անձնական հարաբերությունները որևէ կերպ չեն խանգարել աշխատանքին, քանի որ նկարահանման հրապարակում նա մեզ բոլորիս դիտարկել է հավասար, տվել հանձնարարություններ, աշխատել բոլորիս հետ և որևէ պահի աշխատանքային միջավայրում ինձ չի առանձնացրել մյուսներից»,- նշել է Էվելինան:

 

Թատրոնի կարևորությունն ու «Hotel Grand»-ում մասնակցությունը

Դերասանուհին այս փուլում ակտիվ գործունեություն է ծավալում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (զբաղվածություն ունի 4 ներկայացումում): Էվելինան նշում է, որ թատրոնն իր կյանքում կարևոր նշանակություն ունի և դերասանի համար թատրոնում ստացած փորձն անգնահատելի է:

«Իրականում իգական սեռի ներկայացուցիչների համար թատրոնում ինքնադրսևորվելը բավականին բարդ է, քանի որ մի շարք պիեսներում, աշխատանքներում կանանց դերերն ու կերպարները շատ քիչ են: Սակայն ժամանակակից պիեսներում այժմ հնարավորություններն ավելի ընդարձակ են և շատ տեղերում քեզ կարող են տեսնել և ներգրավել: Մեր թատրոնի պարագայում շատ կարևոր է, որ դու մեկ օր կարող ես լինել ներկայացման գլխավոր հերոսուհին, իսկ հետագայում ներգրավված լինես մասսայական տեսարանում»,- պատմել է դերասանուհին:

Այս շրջանում դերասանուհին նաև նկարահանվել է «Hotel Grand» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր Մանեին:

«Առաջարկը ստացել եմ Իննա Խոջամիրյանից և ինձ համար կարևոր էր ունենալ նոր կերպար, տալ նոր գույներ, քանի որ «Հատուկ դասարան»-ի Վիկան շատ հանգիստ և մեղմ կերպար էր, իսկ ես ցանկանում էի մարմնավորել կերպար, որտեղ կարող էի ցույց տալ բնավորություն և Մանեն հենց այդպիսի կերպար էր, որին սիրով մարմնավորել եմ: Հետաքրքիր լուծումներ ենք տվել կերպարին սանրվածքի, հագուստի, երկխոսությունների միջոցով և հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այս կերպարը»,- նշել Էվելինա Շահիրյանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal