Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Ադրբեջանի նախագահն իր վերջին «պահանջները» վաղուց էր ձևակերպել։ Խոսքն «ԱՀ պետական ինստիտուտները լուծարելու, պաշտոնյաների հրաժարականների» պահանջի մասին է։ Խնդիրն, ըստ Գալստյանի, այլ է։

«Մենք բազմիցս ենք ասել, որ ՀՀ օրվա իշխանություններն իրենց բոլոր ինստիտուցիոնալ կապերը խզել են Արցախի հետ։ Այսօր այդ կապերը գործում են միայն Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան անձնական հարաբերությունների հիման վրա, և ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան։ Երբ պատերազմից հետո խոսում էինք միջխորհրդարանական նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց Ալիևի պահանջներով ՀՀ-ից այլևս Արցախ պաշտոնյաներ չէին գալիս, այս ամենը վկայում էր, որ Ալիևը վերոնշյալ պահանջները դեռ վաղուց էր ձևակերպել։ Ալիևը հետզհետե Փաշինյանին բերեց մի դաշտ, որ վերջինս 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում իր հայտարարածի ճիշտ հակառակն ասի։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով պատերազմ հրահրեց։ Ալիևի արդեն այսօրվա պահանջն այն էր, որ Փաշինյանը հայտարարի, որ «Արցախն Ադրբեջան է»։ Եվ Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց «Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը»»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ հենց այս հայտարարությունից հետո Ալիևը նման կերպ խոսելու հնարավորություն ստացավ։

«Երբ Փաշինյանը կատարել է Ալիևի պահանջն ու Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ապա տրամաբանական է, որ հետո Ալիևը պետք է հայտարարեր, թե «Արցախում գործող իշխանությունները, ԱԺ-ն ոչ լեգիտիմ են» և այլն։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք կա. երբ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների՝ Ազգային ժողովի, նախագահի կամ կառավարության մասին, նա անուղղակիորեն ճանաչում է այդ ինստիտուտները։ Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում հայեցի մտածելակերպով իշխանություն ունենալու դեպքում միջազգային հանրությանը կարող ենք հստակ ձևակերպումներով ներկայացնել, որ, այո, Արցախը կայացած պետություն է՝ իր պետական բոլոր ինստիտուտներով։ Մինչդեռ, ցավոք, պարտված իշխանությունը նման բացթողումներից, Ալիևի սխալ հայտարարություններից չի կարողանում ճիշտ օգուտներ քաղել, քանի որ նրանց նպատակն այլ է»,-ասաց Գալստյանը՝ շեշտելով, որ նրանց նպատակն Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքն առաջ տանելը չէ։

«Նրանք մի ծրագրի մաս են, որն Արցախը Ադրբեջանին բռնակցելուն է տանում։ Ու, ցավոք, օրվա իշխանությունները մտել են այդ խաղի մեջ։ Կա չարաբաստիկ ծրագիր, որը կյանքի է կոչվում ու շարունակվում է առ այսօր։Այս պարտության շղթայի ավարտը պարտված իշխանությունների հեռացմամբ է լինելու։ Այլ տարբերակ չկա, քանի որ այս հանձնվողական, պարտվողական կեցվածքով իշխանությունները չեն մտածում հայ ազգի շահի մասին։ Անձնական շահը վեր դասելով պետական շահից, հայրենիքից՝ փորձում են որոշակիորեն երկարաձգել իրենց իշխանությունը, բայց ես համոզված եմ, որ ազգն ամեն ինչ հասկանում է, ու գալու է այն պահը, որ նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու իրենց բոլոր ոչ հայանպաստ ծրագրերի համար»,-հավելեց նա։

Հիշեցնելով ԱՀ ԱԺ հայտարարության մասին՝ Գալստյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն իրավասու չէ Արցախի ճակատագրով նման հարցերի շուրջ խոսել, քննարկումներ ծավալել, առավել ևս՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել։ Սա չի բխում հայ ազգի շահերից, այլ բխում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու շահից»։ Դավիթ Գալստյանն անդրադարձավ նաև արտաքին ազդակներին։ Մասնավորապես՝ Քիշնևի հանդիպմանն ընդառաջ Եվրոպական խորհրդի նախագահի գրառմանը, որում նա Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. «Անընդունելի են թե՛ եվրոպական, թե՛ միջազգային որևէ կառույցի նմանատիպ հայտարարությունները։ Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, որևէ այլ կառույց, որևէ այլ մեկը մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցություններ վարելու։ Միջազգային միակ մանդատ ունեցող կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, բոլոր միջազգային դերակատարները այդ կառույցի միջոցով պետք է փորձեն վերսկսել երկխոսությունն ու բանակցությունները։ Բայց քանի որ իրենց իսկ մանդատով օժտված ձևաչափին այսօր լուսանցքից այնկողմ են թողնում, վկայում է այն մասին, որ միակողմանի քաղաքականություն են վարում»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal